Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2

Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2

Անպտղությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է կանոնավոր և անպաշտպան սեռական հարաբերությունների պայմաններում 12 և ավելի ամիսների ընթացքում հղիության բացակայությամբ:
Ցավալի է փաստել, որ ներկայում անպտղությամբ տառապում են վերարտադրողական տարիքի միլիոնավոր մարդիկ, և այդ խնդիրն անդրադառնում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում անպտղության հետ կապված խնդիրներին առնչվում է 48 մլն զույգից մինչև 186 մլն մարդ:


Հայաստանում այդ ոլորտում ծավալած 4 տարվա պրակտիկ գործունեության արդյունքում ցավով նկատում եմ, որ շատ հաճախ այն զույգերը, որոնց մոտ ախտորոշվում է անպտղություն, գինեկոլոգների կողմից բուժման սկզբնական փուլում ևեթ դիմում են արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդներին:


Իմ խորին համոզմամբ՝ անպտղությունը բուժելիս ԱՄԲ-ի մասին պետք է մտածել ամենավերջին փուլերում, երբ բուժման մնացած բոլոր մեթոդները, որոնք կարող են հանգեցնել բնական ճանապարհով հղիության, կիրառվել են և եղել են ապարդյուն:


Էնդոսկոպիկ գինեկոլոգիական ծառայությունը, որը ղեկավարում եմ, կատարում է ցանկացած տարիքի կանանց գինեկոլոգիական հիվանդությունների էնդոսկոպիկ-վիրահատական բուժման ամբողջ սպեկտրը: Ծառայության հիմնական նպատակն է, որ նվազ ինվազիվ, օրգանապահպան վիրահատությունների միջոցով վերարտա-դրողական տարիքի պացիենտների մոտ հղիությունն ընթանա բնական ճանապարհով:


Ներկայում բոլոր առաջադեմ երկրներում անպտղություն ախտորոշմամբ պացիենտին ցուցված է կատարել հիստերոսկոպիա: Մեզ մոտ այն իրականացվում է միկրոէնդոսկոպիկ գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս պոլիպը հեռացնել անոթային ոտիկով` բացառելով էնդոմետրիումի բազալ շերտի վնասումը, իսկ սինեխիաները և միջնապատերը անջատելիս` չայրել էնդոմետրիումը և այլն: Միաժամանակ իրականացվում է արգանդափողային անկյունների զոնդավորում և արգանդի պատերի «սկրետչինգ», իսկ վիրահատության վերջում արգանդի խոռոչը պատվում է հակակպումային պատնեշով: Վիրահատությունից առաջ և հետո կատարվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն` համոզվելու, որ արգանդափողերն անցանելի են:


Ըստ մեր ծառայության վիճակա-գրական տվյալների (2018–2019 թթ.)՝ միկրոէնդոսկոպիկ գործիքներով իրականացված հիստերոսկոպիկ վիրահատությունների և վերարտադրողաբանի համատեղ ցուցաբերվող անհատական մոտեցման արդյունքում, անպըտղություն ախտորոշմամբ մեզ դիմած պացիենտների 68%-ը 4-12 ամիսների ընթացքում հղիացել է:


Մեր ծառայության շրջանակում նախապատվությունը տրվում է բացառապես օրգանապահպան վիրահատական միջամտություններին, վերարտադրողական գործառույթների վերականգնմանը և պահպանմանը, քանի որ վերարտադրողական տարիքի ցանկացած կին միշտ կարող է որոշում կայացնել` Մայրանալ:


Այսպիսով, իմ խորին համոզմունքն է, որ անպտղություն ախտորոշման դեպքում առաջին հերթին պետք է կիրառել բոլոր հնարավոր հետազոտությունները և բուժման մեթոդները` բնական ճանապարհով հղիության հասնելու համար, և միայն դրական արդյունքների բացակայության դեպքում դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին (ԱՄԲ, ԷՏ):

 


Արթուր Սերգեյի Սարկիսով,
«Ավանգարդ» ԲԿ և «Բեգլարյան» ԲԿ էնդոսկոպիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ՌԴ Գինեկոլոգ-էնդոսկոպիստների ազգային ասոցացիայի գործող անդամ, ՌԴ Էնդոմետրիոզի ասոցացիայի գործող անդամ
Հեռ. +37496-98-38-88
Էլ, հասցե՝ [email protected]
Fb & Instagram` Dr.Artur Sarkisov

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ