Հղիություն, ծննդաբերություն
|
|
Բազմապտուղ հղիություն. morevmankan.am
Կինը լիարժեք կամ նվազագույն բարդություններով հղիություն կարող է կրել մեկ պտղի դեպքում: Այդ պատճառով զույգերով հղիությունը համարվում է ոչ նորմալ:
Պատճառները
Առայսօր բազմապտղության կոնկրետ պատճառներ պարզված չեն: Միաբջիջ զույգերը զարգանում են մեկ բեղմնավորված ձվաբջջից, սակայն դրա պատճառն անհայտ է: Իսկ ոչ միաբջջայինները` 2 տարբեր, մի քանի օր տարբերությամբ բեղմնավորված ձվաբջիջներից են զարգանում, այդ պատճառով միմյանցից տարբեր են և կարող են տարբեր սեռ ունենալ:
Վերջին ժամանակաշրջանում ավելացել են բազմապտուղ հղիությունները, և դրա պատճառներն են.
- ժառանգականությունը, որը հիմնականում փոխանցվում է մայրական կողմից, իսկ հայրը փոխանցում է դուստրերին,
- հակաբեղմնավորիչների երկարաժամկետ օգտագործման դադարեցումը. օրգանիզմը կարծես փորձում է կոմպենսացնել իր հարկադրական «պարապուրդը»,
- կլիմաքսից առաջ կնոջ մոտ հորմոնների գործունեության ուժեղացումը,
- անպտղության բուժման համար ձվարանների գործունեության դրդումը,
- ԱՄԲ, երբ մի քանի ձվաբջիջ է ներդրվում կնոջ արգանդում,
- կարճ դաշտանային ցիկլը՝ 20-21 օր. առկա է օրինաչափություն այդպիսի կանանց և բազմապտղության միջև:
Բազմապտուղ հղիության նշանները
Պտուղների քանակը հայտբնաբերվում է 10 շաբաթականից, երբ հնարավոր է լավ լսել սրտի զարկերը:
Իսկ մինչև այդ միայն հնարավոր է ենթադրել ինչ-որ նշաններով.
- շատ վաղ են սկսում տոքսիկոզի երևույթները, ընթանում են ծանր, արտահայտվում է ուժեղ թուլություն,
- հղիության թեստի գծիկները հայտնվում են ժամկետից շուտ և ցայտուն են. պատճառը խորիոնային հոնադոտրոպինի կրկնապատկված աշխատանքն է,
- որովայնը ստկսում է մեծանալ արդեն առաջին շաբաթներից և արագորեն մեծ չափեր է ընդունում:
Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) վաղ շրջանում չի կարող հստակ ցույց տալ պտուղների թիվը. պետք է համբերել մինչև 10 շաբաթականը, և նոր միայն հետազոտության արդյունքը վստահելի կլինի:
Հղիության զարգացումը զույգերի դեպքում
ՈՒՁ հետազոտությամբ կարևոր է պարզել ընկերքների քանակը: Եթե յուրաքանչյուր պտուղ ունի իր ընկերքը, ստանում է լիարժեք սնունդ և թթվածին՝ հղիությունն ընթանում է նվազագույն խնդիրներով: Մեկ ընդհանուր ընկերքի դեպքում պտուղների զարգացումն անհամաչափ է ընթանում: Հաճախ նրանցից մեկն անբավարար սնունդ է ստանում և ունենում է թթվածքնային քաղց: Այդ փոքրիկը ծնվում է թույլ և փոքր քաշով:
Մեկ պլացենտայի դեպքում ծննդաբերության ժամանակ այդ պտուղը կարող է մահանալ` սուր հիպօքսիայի պատճառով: Նման դեպքերում պետք է իրականացնել կեսարյան հատում:
Զույգերի դեպքում հղիի օրգանիզմի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է. երկրորդ եռամսյակում արյան ծավալը մեծանում է կրկնակի, որը կարող է երկաթդեֆիցիտային սակավարյունության պատճառ դառնալ:
Արգանդի շատ մեծ չափերը բերում են դիաֆրագմայի շեղման, դժվարանում է թոքերի և սրտի աշխատանքը, հղիի մոտ առաջանում է երիկամների վարիկոզ. հղին շուտ է հոգնում, քայլել անգամ դժվարանում է:
Երրորդ եռամսյակում, արգանդի խիստ ձգվածության հետևանքով, ի հայտ է գալիս վաղաժամ ծննդաբերության վտանգ:
Եթե արգանդի վրա առկա է սպի, 30 շաբաթականում արդեն բժիշկները արհեստականորեն ծննդաբերություն են դրդում՝ խուսափելու արգանդի պատռումից և այլ բարդություններից:
Միզապարկի վրա արգանդի ճնշման արդյունքում կարող է խանգարվել միզարձակումը, որը միզուղիների վարակների պատճառ կարող է լինել:
Բազմապտուղ հղիությունների ժամանակ 5-6 անգամ ավելի հաճախ է զարգանում պրեէկլամպսիա: Միաժամանակ, շատ հղիներ թեթև են տանում և չեն զգում որևէ տարբերություն մեկ և զույգ պտուղներով հղիությունների միջև:
Ծննդաբերությունը
60 տոկոս դեպքում բազմապտուղ հղիությունն ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ: 35 շաբաթական հղիությունից սկսած կինը պետք է պատրաստ լինի դրան: Բժիշկները 2-3 շաբաթ ավելի շուտ հղիին ուղղորդում են ստացիոնար՝ մասնագետների հսկողության տակ գտնվելու համար:
Զույգերով հղիությունը կեսարյան հատման պարտադիր ցուցում չէ, որովհետև, բարենպաստ պայմանների դեպքում, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:
Նման ծննդաբերության վարումը պետք է շատ ուշադիր իրականացնել, քանի որ առկա է հետևյալ խնդիրների վտանգը.
- պորտալարի արտանկում և սեղմում,
- պտղի թաթիկի և տոտիկի դուրս գալը` ծննդաբերական ուղիներից,
- երկրորդ պտղի հիպօքսիա՝ ընդհանուր ընկերքի դեպքում,
- ծննդաբերական գործընթացի թուլություն՝ արգանդի մկանների ձգվածության հետևանքով, որը երկու պտղի մոտ կարող է հանգեցնել հիպօքսիայի զարգացման:
Բոլոր դեպքերում, պահանջվում են անհատական մոտեցումներ, շտապ կողմնորոշում և վճիռներ:
Կեսարյան հատում կատարվում է այն դեպքերում, երբ ծննդաբերությունը կարող է ընթանալ բարդություններով:
Կեսարյան հատման ցուցումներն են.
- հղիի քրոնիկ հիվանդությունները,
- էկլամպսիան (հեստոզը),
- պտուղների մեծ չափերը,
- պտղաջրերի մեծ քանակը,
- հիպօքսիան,
- առաջին պտղի միջաձիգ կամ հետույքային դիրքը,
- արգանդի վրա առկա վիրահատական սպին,
- պլացենտայի առաջադրությունը կամ ցածր դիրքը:
Նորածինները կարող են ծնվել փոքր քաշով, սակայն նրանց մոտ բարձր են հարմարողականության հնարավորությունները և շատ արագ վերականգնում են իրենց քաշերը:
24.06.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTdxYkj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ