Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Պտղի խաղը (շարժումները). tsnndatun.am

Պտղի խաղը (շարժումները). tsnndatun.am

Յուրաքանչյուր ապագա մայր ցանկանում է հնարավորին շուտ զգալ պտղի խաղը: Նույնիսկ, եթե հղիությունը առաջինը չէ, այս հուզական և ֆիզիկական կապը շատ կարևոր է: Չէ՞ որ այդ ժամանակ կինը ո՛չ միայն գիտի, այլ նաև զգում է իր մեջ սկիզբ առնող նոր կյանքը: Գինեկոլոգի համար պտղի խաղը, առաջին հերթին, նորմալ զարգացման ցուցանիշներից է:  

Պտղի առաջին շարժումները

Պտղի առաջին շարժումները, ըստ մասնագետների, կարելի է զգալ 16-20 շաբաթականից սկսած: Երբեմն այն տեղի է ունենում ավելի ուշ՝ 22-23 շաբաթականում: Իսկ որոշ կանայք հավաստիացնում են, որ փոքրիկի շարժումները հաստատված նորմայից բավականին շուտ են զգում՝ 13-15 շաբաթականում: Պտուղն սկսում է շարժվել 8 շաբաթականում, սակայն նրա չափերն այնքան փոքր են, որ դրանք զգալն ուղղակի անհնար է: Հասակի և քաշի ավելացման հետ մայրն արդեն կարող է տարբերակել ապագա երեխայի շարժումները որովայնում տեղի ունեցող այլ գործընթացներից:

Ինչու՞ են որոշ կանայք շարժումներն ավելի շուտ զգում, իսկ մյուսներն՝ ավելի ուշ: Ինչպիսի՞ օբյեկտիվ գործոններ կան:

Ավելի վաղ ժամկետներում պտղի շարժումները կարողանում են ճանաչել ավելի փորձառու մայրիկները՝ առաջնակի հղիների համեմատ գրեթե 2-3 շաբաթ շուտ:

Նրանք արդեն ծանոթ են այդ զգացողությունների հետ և չեն շփոթում դրանք, օրինակ, աղիների աշխատանքի հետ:  Դրանում նշանակություն ունի կանանց կենսակերպը, ինչպես նաև, թե ինչքանով են նրանք ուշադիր իրենց օրգանիզմին: Ակտիվ աշխատանքը և մշտական շարժումները հնարավորություն չեն տալիս զգալ առաջին շարժումները վաղ ժամկետներում և ճանաչել դրանք: Ավելի չափավոր կյանքի ռիթմը և հանգիստ աշխատանքը թույլ են տալիս զգալ փոքրիկին և ճանաչել նրա շարժումները:  

Նշենք այլ պատճառներ, որոնց հետևանքով կանայք տարբեր ժամանակ են զգում երեխայի առաջին շարժումները:

  • Կանանց կառուցվածքը: Բարեկազմ կանայք կարող են ավելի վաղ զգալ պտղի շարժումները, քան համեմատաբար գեր կանայք:
  • Պտղի չափերը: Խոշոր երեխան կարող է իրեն ավելի վաղ դրսևորել:
  • Հարպտղային հեղուկի քանակը: Մեծ ծավալը թույլ չի տալիս փոքրիկ պտղին ուժով ազդել արգանդի պատերին, և մայրը չի կարողանում ճանաչել նրա ակտիվությունը վաղ ժամկետներում:  


Շարժումները նորման հղիության ժամանակ

8 շաբաթից սկսած պտուղը մշտապես շարժվում է: Մինչև 20 շաբաթականը նրա շարժումները սպոնտան են, քիչ զգալի և մայրիկների համար անհասկանալի: 24 շաբաթից սկսած պտղի շարժումները դառնում են զգալի ինչպես կնոջ, այնպես էլ բժշկի համար: Երեխան դառնում է բավականին ուժեղ և էներգիայով լի՝ իր վիճակը և զգացողություններն արտահայտելու համար: Ներարգանդային կյանքում փոքրիկի ամենաակտիվ շրջանը 26-32 շաբաթականն է: Ժամում նա կարող է շարժվել 10 և ավելի անգամ: Երրորդ եռամսյակի սկզբում պտղի մոտ ձևավորվում է սեփական ռեժիմը, քնի և արթմնիության սեփական ժամերը: Այդ պատճառով, երբ երեխան  հանդարտվում է և մի քանի ժամ չի շարժվում (նորմայում` 3-4 ժամ), պետք է չանհանգստանալ, նա պարզապես հանգստանում է: 32 շաբաթից հետո շարժումների քանակը զգալիորեն նվազում է: Երեխան աճում է և նրան տարածությունը չի բավականացնում շարժումների և պտույտների համար:  Այս ժամանակ նա արդեն որոշակի դիրք է գրավում (որպես կանոն` գլխային), որում էլ մնում է մինչև ծննդաբերությունը: Շատ կանայք համաձայն չեն այն պնդման հետ, որ երեխան հղիության վերջում դառնում է քիչ ակտիվ։ Ընդհակառակը, նրա գործողությունները դառնում են կանոնավոր, հաճախ ցավ են պատճառում և թույլ չեն տալիս կնոջը նորմալ հանգստանալ ու քնել։ Դա բացատրվում է նրանով, որ կինը գնահատում է կտրուկ հարվածների ուժգնությունը, այլ ոչ` քանակը։  

Ժամանակի հետ կինը սովորում  է  «զգալ» իր երեխային, կարողանում է տարբերակել նորմալ շարժումները ոչ սովորականից։

Ակտիվության նորմալ բարձրացումը հաճախ պայմանավորված է ամենասովորական պատճառներով, ինչպիսիք են.

  • Սնուցման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացնող որոշ մթերքների նկատմամբ ռեակցիան։ Երեխան ավելի ակտիվ է դառնում, երբ մայրն ինչ-որ քաղցր բան է ուտում՝ մարմելադ կամ մեղր, քանի որ նրա արյան մեջ նույնպես բարձրանում է գլյուկոզայի պարունակությունը,
  • Ռեակցիան` մոր հուզական վիճակին։ Եթե կինն ուրախ է, բավարարված և երջանիկ, լցված բավականության հորմոններով, ապա երեխան նույնպես իրեն այդպես է զգում։ Դեպրեսիան և սթրեսը, մոր մշտական անհանգիստ վիճակները կարող են անդրադառնալ պտղի լրացուցիչ ակտիվության վրա,
  • Կնոջ հանգստի ժամանակը։ Շատերը նկատում են, որ երեկոյան պտղի ակտիվությունն աճում է։ Եվ իսկապես, երեկոյան ժամերը և գիշերվա առաջին կեսը շատ փոքրիկների համար արթմնության շրջան է։ Սակայն ևս մեկ պատճառ կա․ օրվա ընթացքում կինը երբեք չի կենտրոնանում ներքին զգացողությունների վրա և փոքրիկի շատ շարժումներ օրվա իրարանցման մեջ պարզապես չի նկատում։ Իսկ հանգստի ժամանակ փոքրիկի ցանկացած գործողություն ավել վառ և ուժեղ է ընկալվում։


Երբ շարժումներն ընդհատվում են երկար ժամանակով, կինը տագնապում է։ Պտղի հանգիստ ժամանակը սովորաբար չի գերազանցում 4 ժամը։ Համոզվելու համար, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, կարելի է իրականացնել մի քանի խթանող հնարքներ։ Ամենագործող եղանակը շունչը մի քանի վայրկյան պահելն է։ Թթվածնի պակասը երեխայի մոտ արագ ռեակցիա է առաջացնում․ նա սկսում  է անհանգիստ շարժվել։ Կարելի է մի քանի ֆիզիկական վարժություններ անել, որոնք կարագացնեն սրտի ռիթմը և արյունամատակարարումը։ Արդյունքում երեխան մեծ քանակությամբ թթվածին և սննդանյութեր է ստանում։ Կարելի է ինչ-որ քաղցր բան ուտել, մեկ բաժակ հյութ կամ շաքարով թեյ խմել, պառկել։ Հիմնական նորմալ իրավիճակներում դա բավական է` շարժումները վերականգնելու համար։ Եթե շարժումները 12 ժամ չեն զգացվում, դա խնդիրների առկայության մասին վկայող ազդակ է և առիթ` բժշկին դիմելու համար։   

Երեխայի շարժումներից բացի, կինը կարող է զգալ նաև նրա զկռտոցը, թոքերի ռիթմիկ հրոցները նույն տեղում։

Պտղի ակտիվ շարժումները

Կա այնպիսի նախանշան, ըստ որի ապագա ծնողները կարող են նախօրոք ճանաչել իրենց երեխայի բնավորությունն ու ավյունը։ Եթե մոր օրգանիզմում նա չափազանց ակտիվ է և անդադրում, ապա ծնվելուց հետո կլինի ընդհակառակը՝ հանգիստ։  Իսկ ճարպիկ և անհանգիստ երեխաները սովորաբար մայրիկին անհարմարավետություն չեն պատճառում մշտական հրոցներով և նրա որովայնի մեջ պտույտներով։

Բժիշկներն ասում են, որ պտղի ակտիվությունը լավ ցուցանիշ է։ Այն հաստատում է, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Սակայն որոշ դեպքերում նման ակտիվությունը ազդակ է անհարմարավետության՝ կնոջ օրգանիզմում ինչ-որ խաթարման  մասին։ Իր համար տհաճ իրավիճակին երեխան արձագանքում է երկարատև և ուժգին գործողություններով, որը մոր մոտ ցավային զգացողություններ է առաջացնում։

Նշենք պտղի բարձր ակտիվության մի քանի պատճառներ, որոնց վրա կինը պետք է ուշադրություն դարձնի:

  • Անհարմար դիրք։ Երբ կինը հանգստանում է կամ պառկած է մեջքի վրա, չափազանց երկար է նստած` հատկապես ուտքը ոտքին գցած, խանգարվում է երակային արյան արտահոսքը մարմնի ստորին մասից։ Արգանդի արյունամատակարարումը դառնում է ոչ լիարժեք, և պտուղն սկսում է թթվածնային անհարմարավետություն զգալ։  Այդ ամենին նա արձագանքում է ուժեղ հրոցներով և շարժումներով։  Մայրն այդ դեպքում պետք է փոխի դիրքը, կանգնի, տարածի ոտքերը, ցանկալի է պառկի ձախ կողքի վրա․ այս դիրքում արգանդն ավելի լիարժեք է արյունամատակարարվում,
  • Կինը գտնվում է տոթ, շոգ և չօդափոխված շինության մեջ։ Նույնիսկ եթե նա ժամանակավորապես իրեն լավ է զգում նման իրավիճակում, ապա երեխան անբավարար թթվածնի պայմաններին անմիջապես արձագանքում է բարձր ակտիվությամբ,
  • Շնչական օրգանների բորբոքում, քթի լցվածություն մոր մոտ։ Ծանր, ընդհատվող և մակերեսային շնչառությունը չի կարող բավարար թթվածնով երկու օրգանիզմ ապահովել։ Որոշ ժամանակ հետո պտուղն սկսում է արձագանքել թթվածնային քաղցի առաջին նշաններին։ Կինը պետք է միջոցառումներ ձեռնարկի` շնչառությունը թեթևացնելու համար։
  • Գերջրությունը նույնպես երեխայի ակտիվ շարժման պատճառ է։


Եթե ավելի լուրջ պատճառներ չկան նման ակտիվության համար, ապա բավական է, որ կինը փոխի իրավիճակը հասարակ մեթոդներով, ինչպիսիք ենզբոսանքը, շնչառական մարմնամարզությունը, դիրքի փոփոխությունը, պառկելը, հանգստանալը, սնվելը։ Սովորաբար, երեխան դադարում է անհանգստանալ և նրա շարժումները փոխում են իրենց բնույթը՝ կտրուկ և ուժգինից դառնալով դանդաղ և սահուն։

Եթե դա տեղի չի ունենում, կինը պետք  է դիմի մասնագետներին։ Նրանք կլսեն պտղի սրտի ռիթմը և, հետազոտության տվյալների համաձայն, կտան համապատասխան խորհուրդներ։ Սակայն միշտ չէ, որ հրոցների և շարժումների ցավոտ ընկալումը կապված է պտղի անհարմարավետության հետ։  Երբեմն այն ազդարարում է կնոջ ներքին օրգանների հիվանդության մասին։ Այդ պատճառով բոլոր զգացողությունների և կասկածների մասին անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բազմապտուղ հղիություն. morevmankan.am
Բազմապտուղ հղիություն. morevmankan.am

Կինը լիարժեք կամ նվազագույն բարդություններով հղիություն կարող է կրել մեկ պտղի դեպքում: Այդ պատճառով զույգերով հղիությունը համարվում է ոչ նորմալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հղիների մոտ. Վարդուհի Հովհաննիսյան. morevmankan.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հղիների մոտ. Վարդուհի Հովհաննիսյան. morevmankan.am

Որքանո՞վ է ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) անհրաժեշտ հղիության ժամանակ:

Ներկայում ամբողջ աշխարհում՝ ըստ ընդունված ուղեցույցի, հղիության ընթացքում կատարվում է երեք...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը. nairimed.com
Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը. nairimed.com

Վերարտադրողական տարիքում զույգը համարվում է անպտուղ, եթե կինը չի հղիանում մեկ տարի կանոնավոր սեռական հարաբերություններ ունենալու դեպքում (շաբաթական 2 սեռական ակտից ոչ պակաս հաճախականությամբ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության պլանավորում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com
Հղիության պլանավորում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան. nairimed.com

Հղիության պլանավորումը պետք է սկսել բեղմնավորումից մի քանի ամիս առաջ: Հղիության նախապատրաստման գործընթացը ներառում է մի քանի փուլ: Նախնական փուլն ընդգրկում է հետազոտում և նախապատրաստում...

Մագնեզիումը հղիության ժամանակ. morevmankan.am
Մագնեզիումը հղիության ժամանակ. morevmankan.am

Մագնեզիումը (մագնեզիումի սուլֆատ) հղիներին ամենահաճախ նշանակվող պատրաստուկներից է: Այն ազդեցության լայն շրջանակ ունի՝ իջեցնում է ճնշումը, միզամուղ է, հանում է հարթ մկանների սպազմը, կարգավորում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեզը հղիության ժամանակ. morevmankan.am
Մեզը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում մեզի հետազոտություն պետք է կատարել հաճախ: Այդ պարզ հետազոտությունը կարող է մեծ տեղեկատվություն տալ ամբողջ օրգանիզմի վիճակի, տարբեր օրգանների վերաբերյալ` անգամ մինչև...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ցավ
Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am
Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am

Որքանո՞վ է կարևոր երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ:

Ծննդաբերության նորմալ ընթացքի կարևոր  պայմաններից է պտղի դիրքը: Երեխայի դիրքը կարևորվում է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am

Ընդամենը երկու տասնյակ տարի առաջ առողջական նման խնդիր ունեցող կանայք հղիությունը պահպանում էին մեծ ռիսկով, քանի որ հղիության ընթացքում շատ բարդություններ էին առաջանում: Այժմ իրավիճակը փոխվել է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ներզատաբանություն
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Երակների վարիկոզ լայնացմամբ տառապում են շատ կանայք և տղամարդիկ։ Այս հիվանդությանը նպաստող գործոնները բավականին շատ են, և հաճախ միանգամից մի քանի պատճառ են ազդում օրգանիզմի վրա...

Սրտանոթաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ընկերքի հետ կապված խնդիրները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Արոյանի հետ. morevmankan.am
Ընկերքի հետ կապված խնդիրները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Արոյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ընկերքը և ի՞նչ գործառույթ է կատարում:

Ընկերքն օրգան է, որն առաջանում է հղիության ընթացքում և կարևոր նշանակություն ունի մոր և պտղի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am
Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am

Հղիության սկզբում կնոջ օրգանիզմում ձևավորվում է օրգան, որն ինն ամսվա ընթացքում պտղին ապահովում է անհրաժեշտ նյութերով և թթվածնով։ Դա ընկերքն է։ Այն սերտաճում է մայրական հյուսվածքի հետ և երեխայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպիսի՞ թեստեր են իրականացվում հղիների մոտ.

9-13 շաբաթում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ