Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ ասել է փաթաթված պորտալար:

Փաթաթված պորտալարը հղիության ընթացքի ախտաբանական վիճակ է, երբ դիտվում է պորտալարի փաթաթում պտղի մարմնի տարբեր հատվածներում:

Պորտալարը առավել հաճախ փաթաթվում է պարանոցի շրջանում, ավելի քիչ՝ ձեռքերի, ոտքերի և մարմնի այլ հատվածների շուրջ: Պորտալարի փաթաթումը վիճակ է, երբ առնվազն 360°-ով կամ դրանից ավելի փաթաթվում է մարմնի որևէ հատվածի շուրջ: Վիճակագրության տվյալների համաձայն, 14-15 շաբաթականից պորտալարի փաթաթում արդեն հնարավոր է: Այդ ժամկետներում պորտալարի փաթաթում հանդիպում է առնվազն 6% դեպքերում, իսկ ավելի հասուն հղիության ժամանակ դիտվում է մինչև 29-30% դեպքերում:

Շատ ավելի մեծ ժամկետներում պորտալարի փաթաթման հավանականությունը նվազում է, քանի որ պտուղը չափերով մեծ է և արգանդում նրա շարժվելու հնարավորությունները քիչ են:

Վաղ ժամկետներում պորտալարի փաթաթման դեպքում այն պահպանվում է մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերության ժամանակ՝ հղիների մոտավորապես 30%-ի մոտ, առկա է պորտալարի փաթաթում:

Ի՞նչ տեսակներ կան:

Պորտալարի փաթաթումը լինում է մեկանգամյա կամ բազմակի պտույտներով: Բազմակին էլ կարող են լինել միաժամանակ մարմնի տարբեր հատվածների շուրջ փաթաթումներով, օրինակ, մեկ անգամ փաթաթված և՛ պարանոցի շուրջ, և՛ իրանի, և՛ ոտքի և այլն:

Տարբերում են փաթաթման տարբեր աստիճաններ՝ ձիգ և ոչ ձիգ փաթաթումներ:

Որո՞նք են պատճառները:

Հիմնական պատճառը հղիության ընթացքում պտղի հիպօքսիկ վիճակն է, որը հաճախ առաջանում է սակավարյունությամբ տառապող մայրերի մոտ, քանի որ էրիթրոցիտների, հեմոգլոբինի քիչ քանակի պատճառով պտղին պակաս թթվածին է հասնում, և առաջանում է հիպօքսիկ վիճակ: Արդյունքում պտուղն սկսում է ավելի շատ շարժվել, որը մեծացնում են պորտալարի փաթաթման հավանականությունը:

Հիպօքսիան կարող է նպաստել պորտալարի փաթաթմանը, նաև հակառակ ընթացքն է դիտվում ՝ փաթաթումն, իր հերթին, առաջացնում է պտղի հիպօքսիա կամ խորացնում արդեն եղած հիպօքսիան: Պորտալարի փաթաթման կարևոր պատճառներից է նաև գերջրությունը, երբ մեծ տարածության մեջ պտուղն ավելի ազատ է շարժվում:

Պատճառների մեջ փոքր տոկոս է կազմում գենետիկ նախատրամադրվածությունը:  

Իհարկե, կան նաև գերակտիվ պտուղներ, որոնք ավելի շարժունակ են:

Դեր ունի նաև պորտալարի երկարությունը:  Պորտալարերի երկարությունները տարբեր են լինում, որը զարգացման որոշակի առանձնահատություն է: Նորմա համարվում է 60-65-ից մինչև 70 սմ-ը: Եթե պորտալարը 70 սմ-ից երկար է, ապա փաթաթվելու հավանականությունը մեծ է:

Զույգ երեխաների դեպքում շարժումը քիչ է և պորտալարի փաթաթում քիչ է հանդիպում:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ախտորոշումը հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ: 28 շաբաթականից սկսած կատարվում է նաև դոպլերոմետրիկ հետազոտություն, որը գրանցում է պորտալարային և դեպի արգանդ արյուն բերող անոթներում արյան հոսքի արագությունը:

Եթե փաթաթումն արդեն ախտորոշված է, կարելի է կատարել նաև կարդիոտոպոգրաֆիկ (ԿՏԳ) հետազոտություն` 32-33 շաբաթականից սկսած, պտղի տոմոգրաֆիկ հետազոտություն` երկու տարբեր տվիչներով՝ մեկը պտղի սրտի զարկերը, մյուսը՝ արգանդի ռեակտիվականությունը գրանցող: Դա դիտարկվում է մոտավորապես 20-30 րոպեի ընթացքում: Այս հետազոտությունը պտղի սիրտ-անոթային համակարգի ռեակտիվականությունը գնահատելու համար բավականին տեղեկատվական է: Հետազոտությունների արդյունքից ելնելով, կատարվում է եզրակացություն՝ պետք է թողնել, որ հղին ինքնուրո՞ւյն ծննդաբերի, թե՞ պլանային կարգով իրականացնել վիրահատական միջամտություն:

Ի՞նչ բարդություններով է հղի:

Ըստ պորտալարի երկարության, կարող են դիտվել որոշակի վտանգներ:  Եթե փաթաթվում է կարճ՝ 40 սմ երկարության պորտալարը, ապա կարող է պտղի շարժման ժամանակ առաջանալ ընկերքի վաղաժամ շերտազատում, որը մեծ խնդիր է հղիի և պտղի համար:

Պորտալարում կան երեք անոթներ՝ մեկ երակ, որով բնությանը հակառակ հոսում է զարկերակային արյուն և երկու զարկերակ, որոնցով երակային արյուն է հոսում: Երբ պորտալարը փաթաթված է և հատկապես՝ ձիգ, պորտալարի անոթները կարող են սեղմվել, արյան հոսքը կարող է դանդաղել, նույնիսկ ամբողջովին դադարել, ինչը կառաջացնի պտղի հիպօքսիկ վիճակ և, անգամ, պտղի ներարգանդային մահ:

Կարող են լինել ախտանշաններ նաև սրտի կողմից՝ բրադիկարդիա: Դիտվում են նաև պտղի վատ զարգացում, պտղի ներարգանդային քաշի դանդաղում:

Պորտալարի փաթաթումը հիմնականում ավելի մեծ խնդիր է ծննդաբերության ընթացքում, երբ պորտալարը ձգվում է: Եթե մինչև այդ այն ձիգ չէր փաթաթված, ապա, պտղի առաջ գալուն համընթաց, ավելի է սեղմում նրա պարանոցը կամ մարմնի այլ հատվածները: Դա նաև արգանդի կրճատման պատճառով է զարգանում, քանի որ արգանդն էլ իր հերթին է սեղմում պորտալարը և արյան հոսքն ավելի է վատանում:

Բարդությունները կարող են լինել` պտղի կյանքին սպառնացող վիճակներ, վաղաժամ շերտազատում, որը ո՛չ միայն պտղի, այլ մոր կյանքի համար էլ կարող է լուրջ խնդիր լինել:

Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները:

Պորտալարի փաթաթումը դեռևս կեսարյան հատման ցուցում չէ և անպայման պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Որովհետև լինում են դեպքեր, երբ երեխան ծնվում է պարանոցի շուրջ մինչև 3-4 անգամ փաթաթված պորտալարով, սակայն ոչ հղիության, ոչ էլ ծննդաբերության ընթացքում պտղի սրտի հետ կապված որևէ խնդիր չի առաջանում: Բայց հանդիպում է նաև հակառակը, երբ պորտալարը միայն մեկ անգամ է փաթաթված, անգամ կարգին փաթաթված էլ չէ, բայց ծննդաբերության ժամանակ դա շատ մեծ խնդիրների պատճառ է դառնում:

Բնականաբար, այն դեպքերում, երբ փաթաթումը մեկ անգամ է կամ ձիգ չէ, ծննդաբերությունն ինքնուրույն է կատարվում: Եթե ընթացքում որևէ խնդիր է նկատվում, միայն այդ դեպքում շտապ կարգով կատարվում է կեսարյան հատում: Իսկ եթե կնոջ մոտ բացվածքն առկա է, այլ մոտեցումներ են կիրառվում. արագացվում է ծննդաբերությունը (մանկաբարձական աքցաններ, վակուում էքստրակցիա):

Եթե մինչև հղիության վերջն ախտորոշվել են բազմակի կամ ձիգ փաթաթումներ, ապա ինքնուրույն ծննդաբերություն չի թույլատրվում, և լուրջ խնդիրներից խուսափելու համար պլանային կարգով՝ 37-38 շաբաթը լրանալուց հետո, իրականացվում է ծննդալուծում` կեսարյան հատման ճանապարհով:

Կա՞, արդյոք, պորտալարի ինքնուրույն ուղղման հավանականություն:

Հիմնականում մինչև 34-35 շաբաթականը հնարավոր է, որ նոր շարժումների արդյունքում փաթաթված պորտալարը հետ պտտվի և ինքնուրույն ուղղվի: Բայց ավելի ուշ ժամկետներում, երբ երեխայի չափերն ավելի մեծ են և նա քիչ է շարժվում, ինքնուրույն ուղղվելը պակաս հավանական է:

Բուժման ի՞նչ այլ մոտեցումներ կան:

Փաթաթված պորտալարի ժամանակ դեղորայքային միջամտություն հիմնականում չի կատարվում: Թերևս, միայն դոպլերոմետրիկ որոշակի փոփոխությունների դեպքում նշանակվում են արգանդ-ընկերքային շրջանառությունը լավացնող դեղեր, վիտամինային և միներալային կոմպլեքսներ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am
Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am

Որքանո՞վ է կարևոր երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ:

Ծննդաբերության նորմալ ընթացքի կարևոր  պայմաններից է պտղի դիրքը: Երեխայի դիրքը կարևորվում է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am

Ընդամենը երկու տասնյակ տարի առաջ առողջական նման խնդիր ունեցող կանայք հղիությունը պահպանում էին մեծ ռիսկով, քանի որ հղիության ընթացքում շատ բարդություններ էին առաջանում: Այժմ իրավիճակը փոխվել է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ներզատաբանություն
Պտղի խաղը (շարժումները). tsnndatun.am
Պտղի խաղը (շարժումները). tsnndatun.am

Յուրաքանչյուր ապագա մայր ցանկանում է հնարավորին շուտ զգալ պտղի խաղը: Նույնիսկ, եթե հղիությունը առաջինը չէ, այս հուզական և ֆիզիկական կապը շատ կարևոր է: Չէ՞ որ այդ ժամանակ կինը ո՛չ միայն գիտի, այլ նաև զգում է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Երակների վարիկոզ լայնացմամբ տառապում են շատ կանայք և տղամարդիկ։ Այս հիվանդությանը նպաստող գործոնները բավականին շատ են, և հաճախ միանգամից մի քանի պատճառ են ազդում օրգանիզմի վրա...

Սրտանոթաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ընկերքի հետ կապված խնդիրները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Արոյանի հետ. morevmankan.am
Ընկերքի հետ կապված խնդիրները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Արոյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ընկերքը և ի՞նչ գործառույթ է կատարում:

Ընկերքն օրգան է, որն առաջանում է հղիության ընթացքում և կարևոր նշանակություն ունի մոր և պտղի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am
Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am

Հղիության սկզբում կնոջ օրգանիզմում ձևավորվում է օրգան, որն ինն ամսվա ընթացքում պտղին ապահովում է անհրաժեշտ նյութերով և թթվածնով։ Դա ընկերքն է։ Այն սերտաճում է մայրական հյուսվածքի հետ և երեխայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպիսի՞ թեստեր են իրականացվում հղիների մոտ.

9-13 շաբաթում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am
Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am

Լուծի հետ կարող է առնչվել ցանկացած առողջ մարդ։ Այն կարող է տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով առաջանալ։ Եվ հիմնականում մենք գիտենք, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ հղիության ժամանակ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վեներաբանություն
Չզարգացող հղիություն. morevmankan.am
Չզարգացող հղիություն. morevmankan.am

Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կորոնավիրուսը` հղիության ժամանակ. tsnndatun.am
Կորոնավիրուսը` հղիության ժամանակ. tsnndatun.am

Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am
Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am

Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ