Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am
Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը:
Ի՞նչ է ռեզուս կոնֆլիկտը և ինչո՞վ է այն վտանգավոր
Մարդկանց մեծամասնության մոտ էրիթրոցիտների մակերևույթին գտնվում են սպիտակուցներ, որոնք կոչվում են «ռեզուս-գործոն»: Դրանց առկայության դեպքում խոսքը դրական ռեզուսի մասին է, սպիտակուցի բացակայության ժամանակ համարվում է, որ ռեզուսը բացասական է: Եթե ապագա մոր մոտ ռեզուսը բացասական է, իսկ ապագա հոր մոտ՝ դրական, մեծ է հավանականությունը, որ երեխայի մոտ ռեզուս գործոնը նույնպես դրական կլինի: Եվ եթե մոր և երեխայի արյունը, ըստ ռեզուս գործոնի, չի համընկնում, կարող է անհամատեղելիություն առաջանալ՝ ռեզուս կոնֆլիկտ:
Երբ երեխայի ռեզուս-դրական էրիթրոցիտներն անցնում են մոր ռեզուս-բացասական արյան մեջ, վերջինիս օրգանիզմն այն ընկալում է որպես վտանգավոր օտարածին: Պաշտպանվելու նպատակով մոր արյունը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք կոչված են ոչնչացնելու «սպառնալիքը»: Եվ այդ ժամանակ իրական սպառնալիք է առաջանում պտղի համար:
Հակամարմիններն ընկերքի միջոցով անցնում են երեխայի արյան մեջ և սկսում են քայքայել նրա էրիթրոցիտները, որը բերում է թթվածնի անբավարարության՝ հիպօքսիայի առաջացման: Արդյունքում երեխայի մոտ առաջանում է հեմոլիտիկ հիվանդություն: Ռեզուս կոնֆլիկտի վաղ դրսևորումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման, ինչպես նաև` մեռելածնության:
Ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկի գործոնները
Ռեզուս կոնֆլիկտը միշտ չէ, որ զարգանում է: Հաճախ մոր արյան մեջ հակամարմինները կամ բացակայում են, կամ դրանց քանակությունը պտղի համար վտանգ չի ներկայացնում:
Առաջին հղիության ժամանակ ռեզուս կոնֆլիկտի զարգացման հավանականությունը նվազագույնն է: Հենց այդ պատճառով բացասական ռեզուս-գործոնով կանանց խորոհուրդ է տրվում շատ զգուշությամբ վերաբերվել անցանկալի հղիությունից պաշտպանվելու հարցերին. վերջինիս արհեստական ընդհատումը, հատկապես 7 շաբաթականից մեծ ժամկետներում, կտրուկ մեծացնում է հետագայում ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկը:
Հղիության արհեստական ընդհատումից զատ, կան նաև ռիսկի այլ գործոններ:
1. Նախորդ հղիությունների հետ կապված գործոններ.
- արտաարգանդային հղիություն, հղիության ընդհատում (ինքնաբուխ վիժում, պտղի նախածննդյան մահ),
- նախորդ հղիությունների ժամանակ` միջամտական գործողություններ (ամնիոցենտեզ, կորդոցենտեզ),
- արյունահոսություն` նախորդ հղիությունների ընթացքում,
- ծննդալուծման առանձնահատկությունները (կեսարյան հատում, ընկերքի ձեռքով անջատում և այլն),
- նախորդ հղիությունների ընթացքում կանխարգելիչ ռեզուս-իմունիզացիայի իրականացում:
2. Հղիության հետ կապ չունեցոզ գործոններ.
- արյան փոխներարկում՝ առանց ռեզուս-գործոնը հաշվի առնելու,
- թմրանյութերի կիրառման ժամանակ` մեկ ներարկիչի օգտագործում:
Ռեզուս-բացասական կանանց մոտ հղիության վարման առանձնահատկությունները
Ռեզուս- բացասական արյուն ունեցող կանանց հղիությունը վարելիս, անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս որոշել հակառեզուսային հակամարմինների տիտրը:
Վերջիններիս բացակայության դեպքում հղիության 28-րդ շաբաթում իրականացվում է ռեզուս կոնֆլիկտի կանխարգելում` հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկման ճանապարհով:
Կանխարգելման երկրորդ փուլն իրականացվում է վաղ հետծննդյան շրջանում (ծննդաբերությունից հետո` 72 ժամվա ընթացքում)՝ նորածնի մոտ դրական ռեզուս-գործոնի հայտնաբերման դեպքում:
Հակառեզուսային իմունոգլոբուլինի նշանակումը` ռեզուս-բացասական կանանց. վերջիններիս արյան մեջ հակամարմինների բացակայության դեպքում իրականացվում է այնպիսի գործողություններից հետո, որոնք ուղեկցվում են երեխայից մորն արյան ներթափանցման վտանգով՝
- հղիության արհեստական ընդհատում կամ ինքնաբուխ վիժում,
- արտարգանդային հղիություն,
- միջամտական ախտորոշում,
- արյունահոսություն` հղիության ժամանակ,
- հղի կնոջ որովայնի փակ վնասվածք,
- կոնքային առաջադրության ժամանակ` արտաքին պտույտի դեպքում:
Ռեզուս-բացասական արյուն ունեցող բոլոր կանայք պետք է իմանան ռեզուս-դրական զուգընկեր ունենալու դեպքում ծննդաբերությունից, հղիության ընդհատումից, վիժումից, արտարգանդային հղիությունից հետո առաջին 72 ժամվա ընթացքում հակառեզուսային իմունոգլոբուլինի կանխարգելիչ կիրառման անհրաժեշտության մասին:
22.03.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY56LJ5i' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ