Հղիություն, ծննդաբերություն
Արտարգանդային հղիություն. morevmankan.am

Յուրաքանչյուր կին, պատրաստվելով մայրանալ, լավագույն և բարենպաստ ելքի հույս ունի, և դա ճիշտ է։ Այդ դեպքում կինը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին։ Այդ թվում, պետք է իմանա հնարավոր շեղումների՝ արտարգանդային հղիության հավանականության մասին, որպեսզի կարողանա ժամանակին դիմի օգնության։
Ցավոք, արտարգանդային հղիությունն այնքան էլ հազվադեպ երևույթ չէ, և դրանից ոչ մի կին ապահովագրված չէ։ Այսպիսի հղիությունն առաջանում է նորմայից այնպիսի շեղումներով, որոնք անհամատեղելի են ապագա երեխայի զարգացման համար։ Ընդ որում, մոր առողջությունը և կյանքը նույնպես հայտնվում է վտանգի տակ։
Արտարգանդային հղիության պատճառները
Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և սկսում է զարգանալ ոչ թե արգանդում, այլ այլ օրգաններում՝ արգանդափողերում, ձվարանում և, նույնիսկ, որովայնի խոռոչում։ Քանի որ պտղի զարգացումն արգանդի սահմաններից դուրս անհնար է, պտղի հեռացման համար պահանաջվում է վիրահատական միջամտություն։ Հակառակ դեպքում, աճող սաղմը կարող է պատռել տվյալ օրգանը, բերել արյունահոսության, իսկ հետագայում՝ որովայնամզի բորբոքման։ Արդյունքում կարող են հեռացնել վնասված օրգանը` հետագա անպտղության վտանգով, իսկ ամենաբարձիթողի դեպքերն ավարտվում են մահով։
Այս ախտաբանության պատճառները շատ են և բոլորը պայմանավորված են սեռական օրգանների, հյուսվածքների կառուցվածքով, հորմոնային անհավասարակշռությամբ. սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, վիրահատություններ և հղիության արհեստական ընդհատումներ, որոնք թողնում են սպիներ և կպումներ, արգանդափողերի անոմալ կառուցվածք, հակաբեղմնավորիչների ընդունում կամ ներարգանդային պարույրներ, պտղաձվի գենետիկ վնասում, սերմնաբջիջների դանդաղաշարժություն։ Նշված պատճառներից յուրաքանչյուրը կարող է խանգարել ձվաբջջի ճիշտ տեղաշարժմանը։
Արտարգանդային հղիության նշանները
Արտարգանդային հղիությունն ինքնուրույն հայտնաբերելը բարդ է, հատկապես, եթե կինն առաջին անգամ է հղիացել և մի քանի շաբաթ որևէ նշան չի արտահայտվել։
Ախտաբանական և նորմալ հղիության ժամանակ նշանները նույնն են.
- կրծքագեղձերի ուռածություն,
- դաշտանի ուշացում,
- տոքսիկոզ,
- փոփոխական տրամադրություն,
- հղիության թեստով` երկու գծիկ ։
Մինչև 4-6 շաբաթական արտարգանդային հղիությունը ոչ մի կերպ չի դրսևորվում։ Այս ժամկետում ախտաբանությունը հայտնաբերել և հետագայում բոլոր բացասական հետևանքները կանխել կարելի է միայն արյան քննության և ՈՒՁՀ օգնությամբ։ Ցավոք, բժիշկները հիմնականում արտարգանդային հղիությունն ախտորոշում են այն ընդհատելուց հետո միայն, երբ կինը գանգատվում է օրգանիզմում ակնհայտ խնդիրներից։
Սովորաբար, գանգատները հետևյալն են.
- Ցավ` որովայնի շրջանում։ Անհանգստությունն սկսվում է, երբ պտղաձվի աճի համար տեղն այլևս չի բավականացնում, կենտրոնացած են այն օրգանի վրա, որտեղ ամրացած է պտղաձուն։ Սկզբում, գրեթե աննկատ, ցավը ժամանակի հետ ուժգնանում է, ընդգրկում ամբողջ որովայնը, ճառագայթում դեպի մեջքը, ոտքը, հետանցքը։
- Քիչ քանակությամբ արտադրություն՝ կարմիր, դարչնագույն, ալ, կարճատև դաշտանի նման՝ երկար ուշացումից հետո։
- Թուլություն, տկարություն, սկսվող բորբոքային գործընթացի ժամանակ` նաև ջերմության բարձրացում:
Արյունահոսության ժամանակ զարկերակային ճնշումն իջնում է, դիտվում է գունատություն, գլխապտույտ, ուշագնացություն։
Ինչպե՞ս է թեստը ցույց տալիս արտարգանդային հղիությունը
Եթե բեղմնավորումը կայացել է, անկախ այն բանից, հղիությունը նորմալ է, թե` ախտաբանական, արտադրվում է խորիոնալ գոնադոտրոպին։ Այդ պատճառով հղիության թեստը լինում է դրական։ Սաղմի արտարգանդային ամրացման դեպքում ժամկետները մի քանի օր տեղաշարժվում են, թեստն ավելի ուշ է ցույց տալիս, իսկ երկրորդ գծիկը հազիվ է նկատվում։ Մի քանի օր հետո կրկնակի թեստավորման ժամանակ արդյունքը կարող է բացասական լինել։
Եթե կինն անհանգստանում է և արյան մեջ որոշվում է խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակը, իսկ հնարավորության դեպքում` նաև հղիության հորմոն պրոգեստերոնը, ապա իրավիճակը պարզաբանվում է։ Արտարգանդային հղիության ժամանակ (կամ հղիության այլ ախտաբանությունների դեպքում) խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակը շատ դանդաղ է աճում և չի համապատասխանում նորմային, իսկ պրոգեստերոնի մակարդակը խիստ իջած է լինում։ 4-5 շաբաթականից սկսած ավելի հստակ պատասխան կարող է տալ ՈՒՁՀ-ն։ Եթե արգանդի խոռոչում սաղմ չի հայտնաբերվում, մասնագետը պետք է դիտարկի փոքր կոնքի մյուս օրգանները։ Ծայրահեղ դեպքերում, երբ ՈՒՁՀ-ն հավաստի պատասխան չի տալիս, իսկ ախտաբանության կասկածը շատ բարձր է, իրականացվում է լապարոսկոպիկ ախտորոշում։ Սխալ տեղում պտղաձվի հայտնաբերման դեպքում անմիջապես վերջինիս հեռացման վիրահատություն է իրականացվում։
Արտարգանդային հղիության ընդհատում
Եթե ախտորոշումը վերջնականապես հաստատվել է, կնոջը նախապատրաստում են սաղմի հեռացման վիրահատությանը։ Վիրահատության եղանակի ընտրությունը պայմանավորված է հղիության ժամկետով, ախտաբանության զարգացման ծանրության աստիճանով և կնոջ վիճակով։ Եթե արտարգանդային հղիությունը հաջողվել է հայտնաբերել առաջին շաբաթներում, հնարավոր է հեռացման ամենախնայող եղանակը՝ հորմոնային պատրաստուկներով արհեստական վիժումը։
Լապարոսկոպիան նույնպես խնայող եղանակներից է, քանի որ հեռացվում է միայն պտղաձուն, իսկ արգանդափողի ամբողջականությունը պահպանվում է՝ կնոջը հետագայում կրկին հղիանալու հնարավորություն տալով։ Երբեմն սաղմի հեռացման համար փողը հատում են, ապա նորից վերականգնում։ Սակայն այս դեպքում որևէ երաշխիք չկա, որ կպահպանվի փողի անցանելիությունը։
Եթե չի հաջողվել արտարգանդային հղիությունը ժամանակին հայտնաբերել, արգանդափողը պատռվում է և կինն սկսում է արյունահոսել։ Այս իրավիճակում կնոջն անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ։ Վիրահատության ժամանակ ախտահարված փողը հեռացվում է, արյունահոսությունը՝ դադարեցվում։ Այդպիսի ցնցումից հետո օրգանիզմին երկար ժամանակ է պահանջվում` վերականգնման համար։ Մայրանալու հնարավորությունները չեն վերանում։ Շատ հազվադեպ է մեկ փողի հեռացումը բերում անպտղության։
Հղիությունը` արտարգանդային հղիությունից հետո
Կրկնակի հղիությունը վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում առնվազն 6-8 ամիս հետո։ Այդ ժամանակի ընթացքում պետք է վերականգնել առողջությունը, օրգանիզմին պատրաստել բեղմնավորման, անցնել լիարժեք հետազոտություն, ձգտել բացառել պատճառները, որոնք նախորդ անգամ բերել են ախտաբանության առաջացման։
Դրա համար անհրաժեշտ է.
- ստուգվել սեռավարակների կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում` բուժում պետք է ստանա զույգը,
- փոքր կոնքի օրգանները պաշտպանել բորբոքումներից, կանխել հիվանդությունների զարգացումը,
- վերականգնել հորմոնային հավասարակշռությունը,
- բացառել հղիության արհեստական ընդհատումները, ընդունել հակաբեղմնավորիչներ, ցանկալի է կիրառել հակաբեղմնավորման պատնեշային միջոցներ,
- նոր հղիության վաղ փուլում անցնել լիարժեք հետազոտություն։
Երբ կինը ծանոթ է զարգացող ախտաբանության նշանների հետ, նրա համար հեշտ է կողմնորոշվել և օգնության դիմել։ Սա այն դեպքն է, երբ կարելի է լրացուցիչ հետազոտվել և խուսափել ծանր հետևանքներից։ Հարկ է հիշել, որ արտարգանդային հղիության համար մեկ օրը, առավել ևս երկու օրը մեծ նշանակություն ունեն։


|
Կարդացեք նաև

Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը)...



Ի՞նչ ասել է փաթաթված պորտալար:
Փաթաթված պորտալարը հղիության ընթացքի ախտաբանական վիճակ է, երբ դիտվում է պորտալարի փաթաթում պտղի մարմնի տարբեր հատվածներում...



Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»...



Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը...



Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...



Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Հենց այդ պահին է իրականանում երկար սպասված հղիությունը: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել երեխայի բեղմնավորման օրը...



Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից...



Ե՞րբ է օգտագործվում
Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում...



Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է...



Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...



Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:
Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...



Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...



Որքանո՞վ են կարևորված պտղի հետազոտությունները հղիության ընթացքում:
Պտղի հետազոտությունները կատարվում են ամբողջ հղիության ընթացքում: Տարբեր ժամկետներում կատարվում են...



Հղիության տոքսիկոզը հղիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակ է, որը դադարում է հղիության ավարտի հետ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ