Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Արտարգանդային հղիություն. Արմեն Գասպարյան. morevmankan.am

Արտարգանդային հղիություն. Արմեն Գասպարյան. morevmankan.am

Ի՞նչ է արտարգանդային հղիությունը


Արտարգանդային հղիությունն այն վիճակն է, երբ բեղմնավորված ձվաբջիջն իմպլանտացվում է արգանդից դուրս, սովորաբար, ֆալոպյան փողերից մեկում, որի պատճառով կարող է լինել ֆալոպան փողի պատռվածք և ներքին արյունահոսություն:
Հազվադեպ հանդիպում են դեպքեր, երբ բեղմնավորված ձվաբջիջն այլ տեղակայում է ունենում, որի դեպքում արտարգանդային հղիությունը զարգանում է որովայնի խոռոչում, ձվարաններից մեկում կամ, անգամ, արգանդի պարանոցում:

Պատճառները


Պատճառները տարբեր են և դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն:
Արտարգանդային հղիությունը զարգանում է ֆալոպյան փողերում առկա կպումների և շատ այլ անհայտ պատճառներով: Կպումները կարող են առաջանալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, վերարտադրողական համակարգի վարակային հիվանդությունների, անամնեզում փոքր կոնքում վիրահատական միջատությունների, անատոմիական շեղումների, ներարգանդային պարույրի առկայության հետևանքով: Ներարգանդային պարույրը ներդրվում է հղիությունն, ընդհանրապես, կանխելու համար, սակայն շատ հազվադեպ դեպքերում այն կարող է նաև արտարգանդային հղիության պատճառ դառնալ: Արտարգանդային հղիության ռիսկը բարձր է նաև էնդոմետրիոզով հիվանդ պացիենտների մոտ, քանի որ էնդոմետրիոզն առաջացնում է կպումներ փոքր կոնքում:

Դեպքերի գերակշռող մասի ժամանակ արտարգանդային հղիության հստակ գործոն չի հայտնաբերվում:

Կլինիկական պատկերը


Արտարգանդային հղիության ախտանշաններից է կնոջ դաշտանային ցիկլի խանգարումը, երբ կարող է դաշտան չլինել, ինչը, սակայն, պարտադիր պայման չէ:


Ամենահիմնական ախտանշան է համարվում որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերի ցավը: Ցավը կարող է սկզբում լինել թույլ և մի կողմում: Որովայնի խոռոչում արյան որոշակի քանակի առկայության դեպքում, ինչը հնարավոր է արտարգանդային հղիությունների դեպքում, ցավը տարածվում է ամբողջ որովայնով: Այն գնալով  կարող է դառնալ ինտենսիվ, անտանելի և, եթե հղիության ժամկետը ավելի մեծ է, կարող է դիտվել նաև հեշտոցային արյունային արտադրություն, որը տարբերվում է սովորական դաշտանից:

Կարող են լինել նաև սրտխառնոց, աղիքային ցավերի զգացողություն: Երբ որովայնի խոռոչում արդեն կա ազատ հեղուկ՝ արյուն, զարգանում է սուր որովայնի պատկեր: Նման պատկերը նշանակում է, որ ախտորոշումն ուշացել է, և ելքը կարող է անբարենպաստ լինել՝ ընդհուպ մինչև այնպիսի վիճակ, երբ այլևս փողը պահպանել հնարավոր չէ:

Ֆալոպյան փողի պատռվածքի և սուր արյունահոսության պատկերն այլ է. կարող են լինել գլխապտույտ՝ ընդհուպ մինչև ուշագնացություն, հանկարծակի կտրուկ ցավեր և այլն:

Ախտորոշումը, լաբորատոր հետազոտությունները


Ախտորոշման համար ամենակարևորը ուլտրաձայնային հետազոտությունն է: Ներկայում սոնոգրաֆիստները կարողանում են շատ ճշգրիտ ախտորոշել արտարգանդային հղիության առկայությունը:

Հաջորդ հետազոտությունը հղիության հորմոնի` խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշումն է արյան մեջ: Այն ևս արդյունավետ ախտորոշիչ մեթոդ է: Կախված այդ հորմոնի քանակից, կարելի է պարզել, որ առկա է արտարգանդային հղիություն:

Ելքը


Շատ կարևոր է, թե որ փուլում է արտարգանդային հղիությունն ախտորոշվել:

Ձվաբբջի ցանկացած տեղակայման դեպում, որքան շուտ ախտորոշվի արտարգանդային հղիությունը, այնքան ելքն ավելի բարեհաջող կլինի: Բայց ֆալոպյան փողերում տեղակայումը, մյուս դեպքերի հետ համեմատած, առավել բարենպաստ է:

Արտարգանդային հղիությունը կոնկրետ փուլեր չունի. կա զարգացող կամ չզարգացող արտարգանդային հղիություն: Երբեմն ձվաբջջի աճը կանգնում է, իսկ հղիության զարգացման դեպքում պատռվում է ֆալոպյան փողը:

Բուժումը


Եթե արտարգանդային հղիությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ապա փորձ է արվում այն ընդհատել դեղորայքով: Օգտագործվում է մետոտրեքսատ դեղը:


Առկա են բազմաթիվ գիտական աշխատանքներ, որոնք վկայում են այս մեթոդի արդյունավետության մասին:

Վիրահատական մոտեցումները


Արտարգանդային հղիությունն ավելի ուշ փուլերում հայտնաբերելիս պահանջվում է վիրահատական միջամտություն, որի նպատակը սաղմի հեռացումն է, քանի որ զարգացող և մեծացող սաղմը կարող է հանգեցնել ֆալոպյան փողի պատռվածքի և սուր արյունահոսության:

Վիրահատական միջամտության ծավալը կախված է պտղաձվի տեղակայումից, ինչպես նաև, թե ինչ փուլում է ախտորոշվել արտարգանդային հղիությունը: Արդի բժշկությունը թույլ է տալիս արտարգանդային հղիության ժամանակ իրականացնել նվազ ինվազիվ վիրահատություն. այն բոլորին ծանոթ լապարոսկոպիկ վիրահատությունն է:

Որովայնի խոռոչ մուտք գործելուց հետո գնահատվում է տվյալ ֆալոպյան փողի վիճակը, և, եթե փողը պահպանելու հնարավորություն կա, կատարվում է տուբոտոմիա. հատվում է փողը և հեռացվում պտղաձուն: Եթե փողը պահպանելն անիմաստ է, այսինքն, այն այլևս չի կարող նորմալ գործել, վերջինս նույնպես հեռացվում է՝ դարձյալ լապարոսկոպիկ եղանակով:

Նախկինում, եթե տեղակայումը լինում էր հենց արգանդափողի արգանդային անկյունում, հեռացվում էր նաև արգանդը: Ներկայում, նույնիսկ նման տեղակայման դեպքում, հնարավոր է արգանդը պահպանել:

Ժամանակակից բժշկությունը ձգտում է հնարավորին կատարել օրգանպահպանողական միջամտություններ:

Բարդությունները և հետևանքները


Եթե արտանգադային հղիության պատճառը հայտնի չէ և արգանդափողը պահպանվում է, ապա այդ կնոջ մոտ հավանական է արգանդափողային հղիության հետագա կրկնություն, բայց քանի որ այդ վտանգը չնչին է, բժշկագիտությունը ճիշտ է համարվում փողի պահպանումը:

Բուժումից հետո հաջորդ հղիության պլանավորումը

Դա ևս որոշվում է՝ հաշվի առնելով կատարված վիրահատության ծավալը, ինչպես նաև՝ արդյո՞ք հայտնաբերվել է արտարգանդային հղիության պատճառը, թե` ոչ:

Տարբեր դեպքերում մոտեցումները լինում են տարբեր և տրվում են համապատասխան խորհուրդներ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վիտամին` ոսկրերի համար կամ «հորմոն»` երեխաների համար. morevmankan.am
Վիտամին` ոսկրերի համար կամ «հորմոն»` երեխաների համար. morevmankan.am

Ներկայում մեծ քաղաքներում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունը բնակչների առողջական վիճակի վրա ակնհայտ է, ինչը բարձրացնում է վիտամինների, միկրոէլեմենտների և հակաօքսիդանտների նկատմամբ պահանջը...

Հույզերը հղիության ժամանակ. morevmankan.am
Հույզերը հղիության ժամանակ. morevmankan.am

Ապագա մայրերի հուզական վիճակի փոփոխությունները փոխկապակցված են մի շարք գործոնների և պատճառների հետ...

Ցելուլիտը հղիության ժամանակ. morevmankan.am
Ցելուլիտը հղիության ժամանակ. morevmankan.am

Ցելուլիտի աճի առկայությունը հղիության ժամանակ ֆիզիոլոգիական վիճակ է այդ շրջանի համար, քանի որ քաշի ավելացումը նորմալ է հղիության ընթացքում: Ճարպի կուտակումը հատկապես նկատվում է ազդրերի և նստատեղի շրջանում...

Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am

Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:

Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:

Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am
Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am

Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն. erebunimed.com
Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն. erebunimed.com

Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am
Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am

Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երբ պետք է հղին դիմի բժշկի. erebunimed.com
Երբ պետք է հղին դիմի բժշկի. erebunimed.com

Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո. morevmankan.am
Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո. morevmankan.am

Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիությամբ պայմանավորված տհաճ զգացողություններ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Հղիությամբ պայմանավորված տհաճ զգացողություններ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ տհաճ զգացողություններ կարող են առաջանալ կնոջ մոտ` հղիության ընթացքում:

Հղիությունը փոփոխությունների ժամանակաշրջան է, երբ կարող են լինել որոշակի ֆիզիկական և հուզական...

Կնոջ հսկողությունը և խնամքը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am
Կնոջ հսկողությունը և խնամքը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Կնոջ հսկողությունը և խնամքը հետծննդյան շրջանում սկսում է ծննդաբերությունից` ընկերքի ծնվելուց անմիջապես հետո, և առաջին երկու ժամը կինն անցկացնում է ծնարանում: Դա վաղ հետծննդյան շրջանն է, որի ընթացքում...

Խորհուրդներ ապագա մայրերին. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Խորհուրդներ ապագա մայրերին. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևի հղի կինը:

Հղիության սահուն ընթացքի համար անհրաժեշտ է մի քանի պարզ պայման՝ ճիշտ ռեժիմ, բավարար հանգիստ, առողջ սնունդ, զբոսանք մաքուր օդում, թեթև ֆիզիկական ակտիվություն...

Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am
Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:

Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ