Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները
Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են խիստ տուժել, կամ կարող են մնալ միանգամայն առողջ: Վերջինը հնարավոր է, եթե հղիությունը պլանավորված է, և մինչ այն արդեն կինը զբաղվել է ատամների բուժմամբ:
Ինչո՞ւ է պտուղն այդքան մեծ և, հիմնականում, քայքայող ազդեցություն է ունի կնոջ ատամների վրա: Դրա համար նշվում է մի քանի պատճառ:
- Հորմոնալ ֆոնի փոփոխությունն ազդում է անգամ թքի կազմության վրա, նպաստում է նաև կարիեսի առաջացմանը:
- Հղիության ժամանակ լնդերը ստանում են մեծ քանակությամբ արյուն, որը նրանց դարձնում է ավելի փխրուն և նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար: Արդյունքում առաջանում է բերանի խոռոչի բորբոքում, գինգիվիտ, հետագայում՝ պարադոնտիտ և կարիես:
- Տոքսիկոզի հետևանքով կնոջ մոտ լինում են սրտխառնոց և փսխում և նրանցում պարունակվող աղաթթուն բերում է էրոզիայի և ատամների էմալի քայքայման:
- Պտղի ձևավորվող ոսկրային համակարգի համար մեծ քանակությամբ կալցիում է անհրաժեշտ, որը նա ստանում է մոր օրգանիզմից՝ ոսկրերից, ատամներից:
Որպեսզի հղիության ժամանակ կալցիումի պակաս չառաջանա, անհրաժեշտ է ընդունել կալցիումի պատրաստուկներ և օգտագործել լոբազգիներ, ընկուզեղեն, ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, ձու, ձուկ և կաթնամթերք:
Վտանգավո՞ր է, արդյոք, ատամների բուժումը` հղիության ժամանակ
Հղիության ժամանակ ատամները բուժելու հարցն ամենավիճելիներից է:
Սակայն բուժելը համարվում է անհրաժեշտ է, քանի որ ատամների վիճակը խիստ կապված է պտղի զարգացման հետ: Ահա մի քանի ապացույցներ:
- Կարիես առաջացնող մանրէները, համաձայն վերջին հետազոտությունների, կարող են առաջացնել վաղաժամ ծննդաբերություն կամ բերել նորածնի քաշի պակասի: Կնոջ օրգանիզմում այդ մանրէները դրդում են ցիտոկինների արտադրությունը, որոնք առաջացնում են արգանդի կծկումներ:
- Պուլպիտը և պերիոդոնտիտը (կարիեսի բարդությունները) առաջացնում են մանրէների և տոքսինների անցում արյան մեջ, որոնք կարող են հասնել պտղին և վարակել նրան:
- Ատամի ցավը հղիի համար հոգեբանական տրավմա է, որն առաջացնում է հորմոնների քանակի ավելացում, ինչը բացասաբար է անդրադառնում պտղի զարգացման վրա:
- Փչացած ատամից վարակը կարող է անցնել ստամոքս-աղիքային համակարգ և առաջացնել պրեէկլամպսիա՝ ուշ տոքսիկոզ:
Այս փաստարկները բավական են` հասկանալու, որ հղիության ժամանակ ատամներն անպայման պետք է բուժել:
Սակայն ատամների բուժումը ևս անվտանգ չէ.
- հղիության վաղ շրջանում ատամների բուժման ժամանակ օգտագործվող անեսթեզիան կարող է ազդել պտղի հյուսվածքների ձևավորման վրա,
- ատամները բուժելուց հետո՝ կապված իմունիտետի իջեցման հետ, կարող է բարդությունների առաջացման վտանգ լինել,
- հղիության ընթացքում ցավային շեմն իջնում է, որի պատճառով ատամների բուժումն ավելի ցավոտ կարող է լինել:
Կինը պետք է ատամնաբույժին հայտնի իր հղիության մասին, որպեսզի ընտրվի առավել անվտանգ ցավազրկող, կամ որոշվի ատամը բուժելու անհրաժեշտության աստիճանը:
18.01.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ