Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հետծննդյան դեպրեսիա. հարցազրույց Էլեոնորա Սաղաթելյանի հետ. morevmankan.am

Հետծննդյան դեպրեսիա. հարցազրույց Էլեոնորա Սաղաթելյանի հետ. morevmankan.am

Հետծննդյան դեպրեսիան հետծննդյան շրջանում բավանակին տարածված հուզական խանգարում է:

Ինչպե՞ս է այն արտահայտվում:
Հետծննդյան դեպրեսիային բնորոշ են հետևյալ ախտանշանները՝ ֆիզիկական և հուզական թուլություն, տրամադրության անկում, դյուրագրգռություն, տխրության և թախծի, տագնապի  կամ խուճապի զգացում, հյուծվածություն, քնի խանգարումներ, գիշերային մղձավանջներ, նորածին երեխայի համար` ծայրահեղ անհանգստություն, որպես մայր՝ անլիարժեքության զգացողություն, անպաշտպան և միայնակ լինելու զգացումներ:

Որքա՞ն հաճախ է այն հանդիպում կանանց մոտ:
Հետծննդյան դեպրեսիան հանդիպում է ծննդաբերող կանանց 50%-ի մոտ, իսկ ախտաբանական առավել արտահայտված դրսևորումներով ուղեկցվող դեպրեսիաները՝ 1%-3%-ի մոտ:

Որո՞նք են դեպրեսիայի պատճառները:
Դեպրեսիայի առաջացման հիմական պատճառները երկուսն են: Առաջինը հորմոնալ փոփոխություններին ադապտացվելու կնոջ անհատական դրսևորումն է, որն արտահայտվում է վերարտադրողական ցիկլի տարբեր փուլերում և ի հայտ է գալիս հասունացման շրջանում՝ դեպրեսիվ ապրումներով, նախադաշտանային համախտանիշի արտահայտված դեպրեսիվ բնույթով, հղիության առաջին եռամսյակի ընթացքում՝ դեպրեսիաների հակվածությամբ: Հաջորդ պատճառը հղիության ցանկալի և ոչ ցանկալի լինելու փաստն է:

Ո՞ր կանայք են առավել հակված հետծննդյան դեպրեսիայի:
Ըստ հոգեբանների, առկա է երկու տեսակետ. ոմանք դա համարում են ախտաբանություն, որը կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ, մյուսները կարծում են, որ  հետծննդյան դեպրեսիան կնոջ ընդհանուր դեպրեսիվ վիճակի դրսևորումներից է և տեղի է ունենում նրանց մոտ, ովքեր ժառանգաբար նախատրամադրված են դրան, կամ նախկինում ունեցել են այլ դեպրեսիվ վիճակներ:

Ե՞րբ է արտահայտվում հետծննդյան  դեպրեսիան և որքա՞ն է տևում:
Սովորաբար, դեպրեսիան արտահայտվում է ծննդաբերությունից հետո առաջին օրերից մինչև 2 շաբաթը և տևում է 1-ից  6-7 ամիս: Բարդացած դեպքերում այն կարող է պահպանվել  ընդհուպ մինչև 2-3 տարի:

Ինչպե՞ս պարզել դեպրեսիայի առկայությունը:
Կարևոր է չշփոթել հետծննդյան դեպրեսիան սթրեսի հետ, որն առաջանում է ծննդաբերությունից հետո և կարող է ինքնուրույն անցնել 2 շաբաթվա ընթացքում:

Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:
Եթե ծննդաբերությունից հետո դեպրեսիան ի հայտ են գալիս, և 2 շաբաթ ու ավելի շարունակվում են ախտանշանները, խորհուրդ է տրվում անպայման, առանց հետաձգելու, դիմել մասնագետի:

Ո՞ր մասնագետներին դիմել:    
Ցանկալի է դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի:

Ինչպե՞ս կանխարգելել հետծննդյան դեպրեսիան:
Կանխարգելման հիմնական միջոցառումները երկու ուղղվածություն ունեն` հոգեթերապևտիկ և դեղորայքային:

Ինչպե՞ս բուժել հետծննդյան դեպրեսիան:
Կախված արտահայտման բարդությունից, բուժումը կարող է ներառել հոգեթերապիա, կոգնիտիվ վարքային թերապիա, ինչպես նաև՝ հակադեպրեսանտների և այլ դեղերի կիրառում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ