Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am

Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am

COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն:

Գինեկոլոգի մոտ այցերը պետք է կատարել հղիության 10-12, 20-21, 28-30 և 38-40 շաբաթներում: Այցից առաջ անհրաժեշտ է պայմանավորվել բժշկի հետ, ընդ որում խորհրդատվության և հետազոտության համար գնալ միայնակ:

Հեռախոսային խորհրդատվությունները կատարվում են հղիության 15-16, 25-26 շաբաթներում, իսկ 34-րդ շաբաթից սկսած՝ 2 շաբաթը մեկ անգամ:


Եթե հղիության ընթացքում որևէ խնդիր է ի հայտ գալիս, ապա` առանց հետաձգելու, պետք է այդ մասին տեղեկացնել հղիությունը վարող բժշկին:

Եթե հղիության ժամանակ սկսվել են COVID-19-ի ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարաշնչություն, անհրաժեշտ է կապ հաստատել պոլիկլինիկայի թերապևտի հետ, ավելի լուրջ դեպքերում զանգահարել COVID-19-ի հսկողության համար հայտարարված հեռախոսահամարներով:

Կասկածելի դեպքերում ցանկալի է թեստավորում կատարել: Եթե թեստի արդյունքը դրական է, անմիջապես այդ մասին տեղեկացնել տեղամասային թերապևտին և մանկաբարձ-գինեկոլոգին:

Կարո՞ղ են հղիները COVID -19-ով ավելի հեշտ վարակվել, քան` մյուսները


Կորոնավիրուսի վերաբերյալ մինչև այժմ կուտակված սահմանափակ գիտելիքներից ելնելով, կարելի է ասել, որ հղիները մյուս մարդկանցից ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով: Քանի որ COVID-19-ը նոր վիրուս է, մոր և մանկան մոտ նրա տարածման և երկարատև ազդեցության մասին շատ քիչ բան է հայտնի, ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է առավելագույն պաշտպանվել բոլոր վարակներից:

Ինպե՞ս կարող է  հղին պաշտպանվել COVID-19-ից

  • Խստորեն պահպանել ձեռքերի հիգիենան. ձեռքերը հաճախ լվանալ տաք ջրով և օճառով, կամ օգտագործել ձեռքերի համար նախատեսված ալկոհոլային հականաեխիչ միջոցներ:
  • Հնարավորին խուսափել մարդկանց հետ երկարատև, սերտ շփումներից (աշխատավայր, խանութներ և այլն), հատկապես հիվանդության ախտանիշներ ունեցողների հետ: Հղիի հետ ապրող ընտանիքի անդամները ևս պետք է կրճատեն իրենց շփումները:
  • Աշխատել ձեռք չտալ աչքերին, քթին և բերանին:
  • Պահպանել շնչուղիների հիգիենա. փռշտալիս և հազալիս փակել քիթն ու բերանը` անձեռոցիկով, և դրանից անմիջապես հետո այն գցել աղբամանի մեջ ու լվանալ ձեռքերը: Եթե անձեռոցիկ չկա, բերանը փակել թևքով:
  • Խուսափել հասարակական վայրեր այցելություններից: Եթե, այնուամենայնիվ, պետք է գնալ խանութ, բժշկի կամ օգտվել հասարակական տրանսպորտից, ապա անպայման կրել դիմակ և կանոնավոր լվանալ ձեռքերը կամ մաքրել ալկոհոլային հականեխիչ միջոցներով:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ