Հղիություն, ծննդաբերություն
|
|
Երիկամային քարերի առաջացման պատճառները հղիության ժամանակ. morevmankan.am
Անգամ նորմալ ընթացող հղիությունն, իսկական, սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այդ ֆոնի վրա բոլոր քրոնիկական հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին: Հղիության ժամանակ երիկամային քարերը դրա ցայտուն ապացույցն են:
Այդ ախտաբանությունը լուրջ վտանգ է մոր և պտղի համար: Սակայն դեռևս հղիության պլանավորման փուլում կատարված միզարտադրության օրգանների հետազոտությունն օգնում է խուսափել խնդիրներից:
Երիկամներում քարերի առաջացման գործոնները հղիության ժամանակ
Միզարտադրողական օրգաններում քարերի առաջացմանը նպաստող գործոնները լինում են ներքին և արտաքին: Կարևոր խթանիչ է ջրա-աղային փոխանակության խանգարումը: Սակայն կան հղիի օրգանիզմում քարերի առաջացման այլ պատճառներ ևս.
- գենետիկ նախատրամադրվածություն,
- սխալ սնունդ (մեծ քանակի մսի օգտագործումը),
- հորմոնալ խանգարումներ,
- առանց նկատելի ախտանշանների ընթացող բակտերուրիա,
- վիտամիային անբավարարություն,
- ստամոքս-աղիքային համակարգի օրգանների հիվանդություններ,
- պոդագրա,
- նյարդային համակարգի զարգացման խանգարումներ,
- միզարտադրողական համակարգի օրգանների քրոնիկ հիվանդություններ,
- միզարտադրողական համակարգի գործունեության խանգարումներ,
- օրգանիզմի ջրազրկում:
Քարերի առաջացման վտանգը մեծ է հատկապես հղիության վերջին եռամսյակում, երբ ապագա մոր մեծ որովայնը խանգարում է ակտիվ լինել: Այդ շրջանում, հորմոնալ ֆոնի անկայուն վիճակի պատճառով, երբեմն լինում են նյութափոխանակության խանգարումներ:
Այս ախտաբանության իրական վտանգը մոր և պտղի համար համառ ընթացող սրացումն է, մինչդեռ թույլ ընթացող ձևերն առողջության համար վտանգ չեն ներկայացնում:
Ինչո՞ւ է սրանում միզաքարային հիվանդությունը հղիության ժամանակ
Հղիության ժամանակ կնոջ մոտ հորմոնալ գործունեությունը նկատելիորեն ակտիվանում է, ինչը բերում է միզաքարային հիվանդության սրացման: Ահա թե ինչու երեխային սպասելը և երիկամային նոպաները հաճախ զուգահեռ գործընթացներ են:
Ապագա մոր օրգանիզմը սինթեզում է մեծ քանակի պրոգեսթերոն հորմոն, քանի որ այդ նյութի մեծ մակարդակը նորմալ հղիության պայման է:
Միզարտադրողական համակարգի օրգանների հյուսվածքներում առկա են պրոգեսթերոնի բազմաթիվ ռեցեպտորներ, այդ պատճառով, երբ նրա քանակն ավելանում է, միզուղիները լայնանում են և կորցնում առաձգականությունը՝ հեշտացնելով քարային գոյացությունների շարժումը: Այդ ընթացքում արգանդը շարունակում է չափերով աճել, ճնշում է միզուղիները և խանգարում մեզի ազատ հեռացումը:
16.12.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ