Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ռեզուս գործոնը հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
Ի՞նչ է ռեզուս գործոնը:
Ռեզուս գործոնն անմիջական կապ ունի մարդու արյան մաս կազմող էրիթրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների հետ։ Նրանց կազմում որոշակի սպիտակուցի առկայությունը, որը պայմանականորեն R տառով է նշվում, կամ դրա բացակայությունը խոսում է ռեզուս դրական կամ բացասական գործոնի մասին:
Սպիտակուցի առկայությունը կամ բացակայությունը:
Ըստ վիճակագրական տվյալների, բնակչության 15 տոկոսը ռեզուս բացասական է, այսինքն նրանց էրիթրոցիտները չեն պարունակում R սպիտակուցը:
Ի՞նչ է մոր և երեխայի ռեզուս հակադրությունը:
Հղիության ժամանակ ռեզուս հակադրությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ռեզուս բացասական կանայք ամուսնանում են ռեզուս դրական տղամարդու հետ: Նման դեպքում առկա է 60 տոկոս հավանականություն, որ երեխան կծնվի ռեզուս դրական, որի պարագայում հնարավոր է երեխայի արյան կարմիր գնդիկները հայտնվեն մոր արյան մեջ` առաջացնելով իմունիզացիա երեխայի ռեզուս դրական արյան նկատմամբ: Սա բերում է երեխայի էրիթրոցիտների քայքայման` բերելով բազում բարդություններ՝ սակավարյունություն, լյարդի, փայծաղի մեծացում, ընդհուպ` մահ:
Եթե և՛ կինը, և՛ ամուսինն ունեն բացասական ռեզուս գործոն, որևէ վտանգ չի սպառնում պտղին, որովհետև երեխան նույնպես ծնվում է ռեզուս բացասական արյամբ:
Ո՞րն է վտանգավոր շեմը:
Բոլոր ռեզուս բացասական հղիությունների գրանցման ժամանակ յուրաքանչյուր ամիս արյան մեջ որոշվում է հակամարմինների առկայությունը և տիտրը: Հակամարմինները կարող են բարձրանալ մինչև 1:2, 1:4, 1:8, 1:16, 1:32 հարաբերակցությունների: Եվ, բնականաբար, որքան այդ հարաբերակցությունը փոքր է, այնքան պտղին վնասելու հավանականությունը մեծ է: Վտանգ չի ներկայացնում միայն զերոյական տիտրը:
Շատ դեպքերում, երբ տիտրը բարձրանում է և հետազոտությամբ պարզվում է, որ պտղի մոտ արդեն առկա է փայծաղի, լյարդի մեծացում, հարկ է լինում կազմակերպել վաղաժամ ծննդալուծում` կանխելու հետագա վտանգը: Դա հնարավոր է, երբ հղիությունը մոտ է վաղաժամ կամ ծննդաբերության ժամկետին, այսինքն 28-30 շաբաթականից ավելի է, և կարելի է երեխայի համար պայքարել:
Պտղի վիճակից ելնելով, երբեմն, երբ տիտրը խիստ բարձր է, և պտղի մոտ անդառնալի փոփոխություններ կան, հարկ է լինում ընդհատել հղիությունը: Երբեմն կարող է գրանցվել պտղի ներարգանդային մահ:
Դեր ունի՞, արդյոք, հղիությունների քանակը:
Եթե արդեն առկա է կոնֆլիկտ, առաջին հղիությունները հիմնականում բարվոք են անցնում, որովհետև դեռ պտղի արյունը չի հայտնվել մոր արյան մեջ: Առաջին եռամսյակում դրա հավանականության տոկոսն ընդամենը 3 է: Երկրորդ եռամսյակում՝ այդ տոկոսն 15 է, երրորդում՝ 48: Երկրորդ և հետագա հղիությունների ժամանակ առաջացած հակամարմինները կարող են խիստ վնասել պտղին: Բարձր տիտրի դեպքում նոր հղիություն ցանկալի չէ:
Ինչպե՞ս կանխարգելել:
Կանխարգելումը հիմնականում հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկումն է: Ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում կատարվում է անտիռեզուս իմունոգլոբուլինների ներարկումը, որոնք կապվում են մոր արյան մեջ եղած դրական պտղի էրիթրոցիտների հետ և կանխում են իմունիզացիայի առաջացումը: Այս գործընթացը կատարվում է ո՛չ միայն ծննդաբերություններից հետո, այլ նաև վիժումներից հետո: Եթե մինչև 5 շաբաթական ժամկետը դա չի կատարվել, ապա դրանից հետո, անգամ արտարգանդային հղիությունների ժամանակ, ճիշտ կլինի 72 ժամվա ընթացքում անպայման հակառեզուսային իմունոգլոբուլին ներարկել, որպեսզի հետագա հղիությունների ժամանակ խնդիր չառաջանա:
25.11.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ