Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Անեսթեզիան` հղիության ժամանակ և հղիությունը` անեսթեզիայից հետո. հարցազրույց Կարեն Չիլինգարյանի հետ. morevmankan.am

Անեսթեզիան` հղիության ժամանակ և հղիությունը` անեսթեզիայից հետո. հարցազրույց Կարեն Չիլինգարյանի հետ. morevmankan.am

Հղիության ժամանակ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել անզգայացման:


Հղիության ժամանակ անհետաձգելի վիրահատության պատճառներ կարող են լինել կույր աղու սուր բորբոքումը, լեղապարկի բորբոքումը, ընդհանրապես, վիրաբուժական շտապ միջամտություն պահանջող բոլոր սուր, անհետաձգելի վիճակները:

Ինչպիսի՞ անզգայացում է նպատակահարմար և ցուցված հղիության ժամանակ:


Հղիության ժամանակ որևէ վիրահատության դեպքում անզգայացման տեսակը կախված է հղիության ժամկետից: Իհարկե, ցավոք,  օգտագործվող անզգայացման դեղորայքն ունենում է իր ազդեցությունը պտղի վրա, բայց հղիության տարբեր շրջաններում այդ ազդեցությունը տարբեր է: Եթե, այնուամենայնիվ, հղիության ժամանակ անզգայացման կարիք կա, ցանկալի է կատարել սպինալ` էպիդուրալ ցավազրկում, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդհանուր ցավազրկում:  

Ինչպիսի՞ հակացավային դեղեր են թույլատրելի հղիներին:


Կան ցավազրկող ժամանակակից դեղեր, որոնցից հիմնականում կիրառում ենք պուպիվակային և գիրոկային:
Ցանկացած դեղ ոնի ազդեցություն և՛ կնոջ, և՛ պտղի վրա: Աշխատում ենք օգտագործել նվազագույն դեղաչափեր, որ բացառենք խիստ բացասական ազդեցությունը զարգացող պտղի վրա:

Համեմատաբար անվտանգ է անզգայացումը հղիության 29 շաբաթականից հետո, երբ պտուղն արդեն բավականին հասուն է, զարգացած և օգտագործած դեղորայքի ազդեցությունը նվազագույն է: Ավելի վաղ շրջանում պտուղն առավել խոցելի է:

Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել անզգայացումը պտղի և կնոջ վրա:


Պտղի մոտ կարող են դիտվել զարգացման տարբեր արատներ՝ սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, որոնք տեսականորեն կարելի է կապել անզգայացնող պատրաստուկների հետ: Կնոջ վրա ազդեցությունը չի տարբերվում սովորական վիրահատությունների ժամակ կիրառվող անզգայացման բարդություններից:

Հղիների մոտ ատամների բուժման ժամանակ կիրառվո՞ւմ է անեսթզիա:


Ատամների բուժման համար այսօր աշխարհում կիրառվում են ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող նոր դեղեր, որոնք պատրաստված են հատուկ հղիների մոտ անզգայացման համար, և բացառում են բացասական ազդեցությունը պտղի վրա: Դա թույլ է տալիս հղիության ցանկացած շրջանում ատամների վրա համեմատաբար անվնաս միջամտություններ կատարել:

Մոր և մանկական առողջության պահպանման կենտրոնի անէսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Չիլինգարյան

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ