Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիություն. 40-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիությունը 40-րդ շաբաթում արդեն հասուն է: Շտապօգնությունը պարտավոր է հղիին հասցնել մոտակա ծննդատուն (եթե հղին չունի ծննդաբերության պայմանագիր կամ արդեն ծննդաբերության սկիզբն է), կամ այն ծննդատուն, որի հետ կնքվել է պայմանագիր: Եթե ծննդկանը չունի փոխանակման քարտ, կամ բարձր ջերմում է, և առկա է վարակի կասկած, ուղարկվում է մոտակա ծննդատան ախտաբանական վիճակների և հսկողության բաժանմունք, որտեղ կլինի մեկուսացնելու հնարավորություն:
Պտղի զարգացումը
Հղիության 40-րդ շաբաթում երեխայի միջին քաշը 3,5 կգ է, հասակը՝ 50-54 սմ: Սակայն հնարավոր են շեղումներ` գենետիկայով կամ հղիության ընթացքով պայմանավորված: Փոքրիկի գանգի ոսկրերը դեռևս չեն միացել, որը հնարավորություն է տալիս գլխին սեղմվել, որպեսզի անցնի ծննդաբերական ուղիով: Ներարգանդային զարգացման վերջին շաբաթներում մեծանում են երեխայի մակերիկամները. Ծննդաբերության ժամանակ նրանք արտադրելու են սթրեսի հորմոններ (ադրենալին և նորադրենալին): Հատկապես այս հորմոններն են օգնում երեխային ծննդաբերության ընթացքին ակտիվորեն մասնակցել և ավելի կայուն կերպով կրել տհաճ զգացողությունները` կապված ծննդաբերական ուղիներով անցնելու հետ:
Հղիության 40-րդ շաբաթը 100 տոկոսով համարվում է հասուն: Այնուամենայնիվ, չափազանց երկարատև, ձգձգվող հղիությունը (42 շաբաթից ավելի) կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա: Գերհասուն երեխան ծերացած պլացենտայից այլևս չի ստանում կյանքի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, և նրա մոտ կարող է հիպօքսիա առաջանալ: Այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ որոշել հղիության ժամկետը: Գերհասուն երեխաների մոտ, սովորաբար, մաշկը չոր է, գրեթե բացակայում է նախնական քսուկը: Եթե բժիշկը կասկածում է հղիության ուշացում, նա կարող է հրահանգել ծննդաբերության հրահրում կամ կեսարյան հատում:
Մոր վիճակը
Կանանց մոտավորապես 4 տոկոսը ծննդաբերում են բժշկի կողմից հստակ նշված ժամկետում, մյուսները՝ 1-2 շաբաթ շուտ կամ ուշ: Բժիշկների մեծամասնությունն այն կարծիքին է, որ 40-րդ շաբաթվա վերջում ծննդաբերության բնական նախաձեռնությունը պետք է, այնուամենայնիվ, երեխայի կողմից լինի: Նա ինքն է վճռում, երբ ծնվել. ծննդաբերությունից առաջ ակտիվանում է փոքրիկի մակերիկամների կեղևը, արտադրվում է կորտիզոլ հորմոնը: Որպես հետևանք, փոխվում է նաև մոր հորմոնալ ֆոնը, որից հետո արգանդը ստանում է ազդանշան` ծննդաբերությունն սկսելու համար, և սկսում է կծկվել:
Ի՞նչ անել
- Ուշադիր հետևել սեփական զգացողություններին. սեռական ուղիներից ոչ շատ արյունային արտադրությունը, լորձային խցանի հեռացումը, կղանքի մի փոքր թուլանալը, որովայնի իջեցումը մոտակա ծննդաբերության նշաններն են:
23.09.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOPcymu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ