Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ի՞նչ ախտանշաններ ունի կրելախախտը. morevmankan.am
Կրելախախտ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ
Ի՞նչ է կրելախախտը:
Կրելախախտերը լինում են սովորույթային, երբ այն կրկնվում է մի քանի անգամ և գրեթե հղիության նույն ժամկետներում:
Հիմնականում հղիությունը նման դեպքերում կարող է ընդհատվել 12-20 շաբաթականում:
Որո՞նք են կրելախախտի պատճառները:
Կրելախախտի պատճառ կարող են լինել կնոջ մոտ առկա հորմոնալ խանգարումները, իմունոլոգիական հակամարտությունները, վարակները, կնոջ մոտ սեռական հասունացման խանգարումները, սեռական համակարգի գենետիկորեն պայմանավորված շեղումները և այլն: Կրելախախտին կարող են նպաստել սթրեսները:
Ո՞րն է կրելախախտի և վիժման տարբերությունը:
Վիժումները կարող են լինել անսպասելի, էպիզոդիկ, հանկարծակի, ինչ-որ պատճառներից և ընդամենը 1-2 անգամ, իսկ կրելախախտը սովորութային է՝ 3-4 անգամ և ավելի:
Կրելախախտի ժամանակ կնոջ մոտ, անկախ պատճառներից, հղիությունը մինչև վերջ պահպանելն անհնար է:
Վիժման վտանգները և վիժումները հիմնականում լինում են առաջին եռամսյակում՝ մինչև հղիության 12-րդ շաբաթը: Պատճառ կարող են լինել վարակները, անհամատեղելիությունը, տրոմբոֆիլիան և այլն:
Մինչև 20 շաբաթական հղիության ընդհատումը համարվում է վիժում, իսկ 22 շաբաթականն անց ընդհատումը, ըստ Միջազգային բժշկական ասոցիացիայի դասակարգման, համարվում է վաղաժամ ծննդաբերություն:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում:
Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, հսկվում է պտղի զարգացումը:
Հղիության ընդհատումների հաճախ հանդիպող պատճառ է, այսպես կոչված, պլացենտար ինֆարկտը, որում դերակատարում ունեն մակարդելության գործոններով պայմանավորված խնդիրները: Ուստի բոլոր հետազոտությունները, որոնք իրականացվում են հղիության ընդհատումների ժամանակ, նման են այն հետազոտություններին, որոնք կատարվում են միոկարդի ինֆարկտի ժամանակ
Ախտանշան են ընդհանուր անհանգստությունը, պարբերական բնույթ կրող ցավերը, սեռական օրգաններից արտադրությունը, պտղի խաղի թուլացումը: Այս բոլորը կարող են արգանդի լարվածության նշան լինել, որի դեպքում հարկ է դիմել բժշկի, և 80 տոկոս դեպքերում հնարավոր կլինի կանխել կրելախախտը:
Ինպե՞ս է կազմակերպվում հսկողությունը:
Հղիի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում հսկողությունն իրականացվում է ոչ թե մեկ բժշկի կողմից, այլ դրսևորվում է թիմային մոտեցում: Կնոջ մոտ հղիությանն ուղեկցող առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են վահանաձև գեղձի ախտահարումները, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և այլն: Նման դեպքերում գինեկոլոգի հետ թիմային աշխատանքում ընդգրկվում են համապատասխան նեղ մասնագետները, վերոնշյալ դեպքերում` էնդոկրինոլոգը, սրտաբանը: Ի դեպ, մեր կլինիկան ունի շաքարային դիաբետով տառապող հղիների հսկողության կազմակերպման մեծ փորձ:
Ինչպե՞ս կանխարգելել կրելախախտը:
Կնոջ մոտ կրելախախտին նպաստող խնդիրների առկայության դեպքում անհրաժեշտ է կազմակերպել բուժում (հորմոնալ թերապիա և այլն), որպեսզի հղիությունը հնարավոր լինի հասցնել մինչև 10-15 շաբաթական և ներքին օղի վրա կար դրվի:
Կրելախախտին հակված կանանց հղիության ժամանակ հարկ է պահպանել ֆիզիկական պասիվ վիճակ` անգամ անկողնային ռեժիմ, պետք է հետևել աղիների ժամանակին գործելուն, վիտամիններ ընդունել և այլն: Կարևոր է նաև հղիի սոցիալական ապահովվածությունը, որ ընտանիքը ճիշտ վերաբերմունք ունենա նրա նկատմամբ, բարի մթնոլորտ տիրի ընտանիքում:
Հղին հաճախ պետք է այցելի բժշկին, որպեսզի վերահսկվի արգանդի վզիկի վիճակը, և երբ սկսի այն կարճանալ, ժամանակին դրվի ներքին օղի կարը:
28 շաբաթականն անց հղիների մոտ հարկ է միշտ պատրաստ լինել ծննդաբերության:
Ինչպե՞ս կազմակերպել կրելախախտի բուժումը:
Քանի որ կրելախախտի դեպքում կինը գրեթե չի զգում, որ իր մոտ վիժում է սկսում, կծկանքներն ու վզիկի բացվածքի առաջացումը կարող են անցավ լինել, հղին պետք է մշտապես հսկվի և 14-15 շաբաթականում կար դրվի ներքին օղի վրա: Այդ ժամկետին հասցնելը կարևոր է այն պատճառով, որ ներքին օղի ձևավորումն ավարտվում է հենց այդ ժամանակ: Լինում են դեպքեր, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանխել կրելախախտը:
Մերի Սոսի Թադևոսյան,
Մոր և մանկան առողջության պահպանման գտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ
13.07.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY51ejtx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ