Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիության թեստ. morevmankan.am
Անցյալում են այն ժամանակները, երբ կինը սպասում էր 2 ամիս, որպեսզի բժիշկը հաստատի կամ ժխտի հղիությունը: Ներկայում հղիության թեստը հնարավորություն է տալիս օվուլյացիայից 10-14 օր անց ստանալ «այո» կամ «ոչ» պատասխանները:
ԹԵՍՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Այսօր արտադրողներն առաջարկում են թեստերի մեծ ընտրություն, որոնք տարբերվում են գնով, օգտագործման հարմարությամբ, զգայունությամբ, արդյունքի ստացման ժամանակով: Դրանք բոլորը մեզի մեջ հայտնաբերում են խորիոնային հոնադոտրոպինի (ԽՀՏ) հորմոնի առկայությունը: Ներկայում առավել տարածված և պահանջված են ստրիպ-թեստերը: Դրանք բոլորին ծանոթ ժապավեններն են, որոնք մի քանի վայրկյան ընկղմում են մեզով լցված տարայի մեջ և 5 րոպեի ընթացքում գնահատում արդյունքը:
Թեստերը մատչելի են, օգտագործումը` հեշտ, իսկ հավաստիությունը` 99%: Թեստի օգտագործումը խորհուրդ է տրվում դաշտանի ուշացման առաջին օրից սկսած:
Պլանշետային թեստերը պակաս տարածված չեն: Դրանք սարք են, որոնց ներսում ԽՀՏ հորմոնի նկատմամբ զգայուն ժապավենիկներն են: Առկա են նաև պատուհանիկ և կաթոցիկ` մեզը լցնելու համար: Քանի որ այս թեստն առավել զգայուն է, այն կարելի է օգտագործել անգամ սպասվող դաշտանից 1-2 օր առաջ: Այս թեստերի արժեքը նկատելիորեն բարձր է, կա օգտագործման որոշ բարդություն, սակայն մեծ ճշգրտությունը ծածկում է այդ անհարմարությունները:
Ներկայում մասնագետների կողմից ավելի հաճախ են առաջարկվում շիթային թեստերը, քանի որ հավաստիությունը համարվում է ամենաբարձրը: Սակայն նման հետազոտության արժեքը բավականին բարձր է: Այս թեստերը պաշպանիչ փակիչով պատյաններ են: Դրանք շատ հարմար են օգտագործման համար, քանի որ չեն պահանջում մեզի նախնական հավաքում: Սարքի ծայրիկը տեղակայվում է հենց մեզի շիթի մեջ և ամուր փակվում է կափարիչով: Արդյունքը կարելի է գնահատել 5 րոպեից: Գերզգայնության պատճառով դրանք կարելի է օգտագործել օվուլյացիայից 7-10 օր անց: Այս թեստերի օգտագործման անհարմարություններ չեն հայտնաբերվել:
Էլեկտրոնային կամ թվային թեստերն այսօր համարվում են ամենաժամանակակիցները, հարմարները և ճշգրիտները: Դրանց աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ թվարկվածներինը` մեզի մեջ ԽՀՏ հորմոնի հայտնաբերումը: Սակայն բացի դա, սարքը դրական արդյունքի դեպքում ցույց է տալիս նաև բեղմնավորման ժամկետը` շաբաթներով: Այս թեստի տեղեկատվական թերթիկը պարունակում է առավել հստակ ցուցումներ` համեմատած մյուսների: Հետազոտությունը կարելի է կատարել հերթական դաշտանից 3-4 օր առաջ: Այս թեստի բացասական կողմը բարձր գինն է, որը մյուսների արժեքին գերազանցում է մի քանի անգամ:
Ո՞Ր ԹԵՍՏՆ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Դրան պատասխանելը դժվար է: Բավականին ընդունված են արտասահմանյան թեստերը, որոնք իրենց բոլոր ձևերով առկա են նաև մեզ մոտ (ժապավենիկներ, պլանշետներ, շիթային թեստեր):
Լավագույններից են համարվում Մեծբրիտանական շիթային և էլեկտրոնային թեստերը, բայց դրանք քիչ են կիրառվում` բարձր գնի պատճառով:
Ի վերջո, ամենատարածվածները մնում են թեստ-ժապավենիկները, քանի որ շատ մատչելի են, հեշտ օգտագործվող և երկար տարիներ է, ինչ ապացուցում են արդյունքի ճշգրտությունը:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԵՍՏԵՐԸ ԽԱԲՈՒՄ
Չնայած արտադրողների հավաստիացումներին, շատ կանայք դժգոհում են արդյունքների ոչ հավաստի լինելուց: Թեստերը կարող են ինչպես «լռել» հղիության առկայության ժամանակ, այնպես էլ ցույց տալ երկու գծիկ կամ «պլյուս» դրա բացակայության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Արտադրողները վստահեցնում են, որ ոչ ճշգրիտ, անսարք թեստեր հանդիպում են հազվադեպ` ընդամենը 2-5 տոկոս դեպքերում:
Սխալ արդյունքների հիմնական պատճառը համարվում է օգտագործման պայմանների խախտումը և թեստի ոչ ժամանակին օգտագործումը: Բացի այդ, կան ևս սխալ արդյունքների մի շարք պատճառներ, որոնք են.
- թեստի նախորդ օրը կնոջ կողմից մեծ քանակի հեղուկի օգտագործումը,
- մահացած պտուղը, արտարգանդային հղիությունը, վիժման վտանգը (ԽՀՏ-ի մակարդակը նման դեպքերում նորմայից ցածր է),
- ԽՀԳ պատրաստուկներով անպտղության բուժումը, օվուլյացիայի դրդման դեղերի օգտագործումը,
- սրտի, երիկամների և անոթների հիվանդությունների ժամանակ ԽՀՏ-ը կարող է նորմայից ցածր լինել,
- Արհեստական (աբորտ) կամ բնական վիժումy, կամ` ոչ վաղ անցյալում ծննդաբերությունը,
- անկանոն ցիկլը, վաղ կամ ուշացած օվուլյացիան,
- նախքան հղիության պլանավորումը և թեստի կիրառելը` հակաբեղմնավորիչների օգտագործումը,
- և, իհարկե, հարկ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին: Մեծավ մասամբ, ճիշտ օգտագործման դեպքում, ցանկացած թեստ` և՛ մատչելի, և՛ թանկարժեք, ցույց կտա ճշգրիտ արդյունք:
18.06.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ