Հղիություն, ծննդաբերություն
|
|
5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency). urolog.am
Սեքսը և հղիությունը թեմաներ են՝ շրջապատված առասպելներով և կարծրատիպերով: Կա այնպիսի կարծիք, որ սերմնաբջիջը կարող է անցնել մի քանի շերտ հագուստի միջով և բեղմնավորել ձվաբջիջը, ինչը քիչ հավանական է: Ահա մեկ ուրիշ թյուր կարծիք՝ ընդհատված սեռական ակտի հետևանքով չեն հղիանում: Եկեք պարզենք, ինչն է ճիշտ և ինչը՝ սուտ:
1. Անհնար է հղիանալ առաջին սեռական ակտից հետո:
Սա ճիշտ պնդում չէ. անգամ եթե սեքսով զբաղվում եք առաջին անգամ, հղիանալու հավանականությունը չի վերանում, այնպես որ, ամեն դեպքում, պետք է հոգ տանել հակաբեղմնավորման մասին: Ավելին, հղիանալու վտանգ կա անգամ, եթե աղջկա մոտ դեռ չի սկսվել դաշտանը: Սա հազվադեպ, բայց հնարավոր երևույթ է:
2. Անհնար է հղիանալ դաշտանային օրերի ընթացքում:
Ահա մեկ այլ հանրաճանաչ առասպել այն մասին, որ դաշտանի ժամանակ չպաշտպամված սեքս անելըը դաշտանի անվտանգ է և չի սպառնում հղիությամբ: Ավաղ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Անշուշտ գիտեք, որ հղիությունը կարող է առաջանալ միայն օվուլյացիայից հետո մի քանի օրվա ընթացքում (մոտավորապես ցիկլի կեսին), երբ ձվաբջջը ձվարանից անցնում է արգանդափողի մեջ: Բայց սերմնաբջիջը, հայտնվելով օտար օրգանիզմում, շարունակում է ակտիվ մնալ ևս մի քանի օր: Այնպես որ, օվուլյացիայից մեկ շաբաթ առաջ (կամ մի փոքր ավելի քիչ) անպաշտպան ներթափանցող սեքս ունենալը հղի է խնդիրներով: Հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել օվուլյացիայի օրը (դա կարելի է պարզել միայն ուլտրաձայնային հետազոտությամբ), ահա թե ինչու է սխալ օգտվել հակաբեղմնավորման օրացուցային մեթոդից: Բացի այդ, եթե ցիկլը անկանոն է, «վտանգավոր» և «անվտանգ» օրերը հաշվարկելը կարող է ավելի բարդ լինել:
3. Հղիության թեսթ կարելի է անել անմիջապես սեռական ակտից հետո:
Հղիության ընթացքում մարմնում սկսում է արտադրվել գոնադոտրոպինը հորմոնը, որի մակարդակը մեզի մեջ չափվում է տնային հղիության թեստերով: Բայց այդ հորմոնը սկսում է արտադրվել ոչ անմիջապես, այլ բեղմնավորումից մոտ վեց օր հետո: Շատ շուտ արված թեստը կարող է ցույց տալ կեղծ բացասական արդյունք:
4. Երկու պահպանակն ավելի արդյունավետ է պաշտպանում անցանկալի հղիությունից, քան մեկը:
Զարմանալիորեն տարածված սխալ պատկերացում: Անգամ երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումը պաշտպանում է անցանկալի հղիությունից ընդամենը 98%ով:
5. Հղիություն չի առաջանում հակաբեղմնավորիչներ խմելու դեպքում։
Պերօրալ հակաբեղմնավորիչները պաշտպանում են անցանկալի հղիությունից այն պատճառով, որ դրանք կանխում են օվուլյացիան թույլ չտալով, որ ձվաբջջը ձվարաններից հասնի արգանդափող և կապվի սերմնահեղուկի հետ: Այս մեթոդի արդյունավետությունը ավելի քան 99% է այն դեպքում երբ հաբերը ճիշտ են օգտագործվում եվ ամեն օր նույն ժամին։ Ոչ ճիշտ ընդունված հաբը կարող է հանգեցնել անցանկալի հղիության։
13.04.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ