Հղիություն, ծննդաբերություն
|
|
Բուժում հղիության ժամանակ. morevmankan.am
Հղիության ժամանակ կինը ենթակա է հիվանդանալու ավելի հաճախ, քանի որ թուլանում է իմունիտետը: Իսկ ամեն կողմից լսվում է. «որևէ դեղորայք չի կարելի օգտագործել»:
ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ
Հղիության ժամանակ վիրուսային հիվանդություն տանելիս, կնոջը հետաքրքրում է ոչ այնքան իր բուժումը, որքան այն, թե ինչպես այդ վարակը կազդի պտղի զարգացման վրա: Այնպես որ, հնարավոր բարդություններին միանում են նաև կնոջ նյարդային վիճակը և վախերը: Ինչպես բժիշկներն են ասում, առաջին եռամսյակում այնքան վտանգավոր չէ հենց մրսածությունը, որքան դրա հետևանքները` էմբրիոնին դժվար է գոյատևել ինտոքսիկացիայի, թթվածնային քաղցի և անհրաժեշտ նյութերի անբավարարության պայմաններում:
Նախկինում շատ էին դիմում բուժման ժողովրդական մեթոդներին, ներկայում էլ օգտվում են այդ մեթոդներից և միայն ծայրահեղ դեպքում դիմում դեղորայքի: Սակայն արագ արդյունքի համար, այնուամենայնիվ, շատերն են հենց սկզբից օգտագործում տարբեր հակավիրուսային պատրաստուկներ, քթի կաթիլներ և այլն:
Հղիության ժամանակ պետք է ցանկացած դեղորայք, բուժման միջոց գնահատել հնարավոր բարդություններով: Այդ պատճառով բուժումը հաճախ ձգձգվում է: Կարևոր է պարզել հիվանդության բարդության աստիճանը և դրան վերաբերվել համապատասխանաբար: Եթե վիճակը բարդանում է, պետք է շտապ դիմել բժշկի:
Կոկորդի ցավի, հազի, քթի փակվածության բուժման համար հղիության ժամանակ դեղաբույսերի ընտրության դեպքում պետք է զգույշ լինել և հաշվի առնել որոշ հակացուցումներ: Ուրցը, մեղվամուշկը (пижма), օշինդրը, հալվեն, մաղադանոսը, սամիթը և որոշ այլ բույսեր արգելված են հղիներին: Դրանք կարող են վիժում առաջացնել: Հազարատերևիկը, եղինջը, ծորենին, խնկածաղիկը, կատվալեզուն (ներքին ընդունման), մեխակը տարբեր պատճառներով ևս խորհուրդ չեն տրվում:
Պետք է չմոռանալ, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է, կան ալերգիաներ և անհատական անընկալություն:
ԲԱՐՁՐ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Կարելի է.
- առատ հեղուկներ, մեղրով և կիտրոնով թեյ, թեյ ազնվամորու պտուղներով,
- սարսուռի ժամանակ` տաք փաթաթվել,
- սպիրտոով շփումներ /1/3 օղի և 2/3 ջուր/ և քացախով /1/3 քացախ և 2/3 ջուր/,
- պարացետամոլ:
Չի կարելի /կամ կարելի է զգուշորեն/
- ասպիրին,
- իբուպրոֆեն /զգուշությամբ/,
- մանանեխ,
- ոտքերի տաք լոգանք:
ՀԱԶԻ ԺԱՄԱՆԱԿ
Կարելի է.
- թեյ` կիտրոնով և տուղտով (алтей),
- մուկալտին,
- տաք կաթ` մեղրով և կարագով,
- ինհալացիա` կեղևով եփված կարտոֆիլով և էվկալիպտի տերևներով:
Չի կարելի /զգուշությամբ/
- ԱՑՑ, Կոդելակ.
- Էրեսպալ, մատուտակի արմատ.
- ինհալացիա` սոճու բողբոջներով,
- պաղշաքար (леденцы)` զգուշորեն:
ԿՈԿՈՐԴԻ ՑԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ
Կարելի է.
- ողողում եղսպակով /շալֆեյ/, երիցուկով, նարգիզով /կալենդուլա/, սոդայի և աղի լուծույթով,
- Քլորոֆիլիպտի, ֆուրացիլինի լուծույթ,
- Կամետոն, Լիզոբակտ, Տանտում Վերդե, Միրամիստին,
- սպիրտային կոմպրես (պահել մինչև չորանալը),
- երիցուկի կոմպրես, տաքացրած աղի տոպրակ:
Չի կարելի /զգուշությամբ/
- Եփուկ կամ թեյ` տերեփուկով /василек/ և եղսպակով /шалфей/
- Ստոպանգին /առաջին եռամսյակում/
- Յոքս
ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽ
Կարելի է.
- ձեռքերի տաք լոգանք,
- ողողել քթի խոռոչները Աքվամարիսով, ֆիզլուծույթով, աղի լուծույթով /1/2 թ.գդ մեկ բաժակ ջրին/,
- սոխի հյութով բամբակե տամպոններ կամ նոսրացված սոխի հյութի կաթիլներ,
- քթի խոռոչների մոտ քսել բալզամ «Աստղիկ»,
- Սոպելկա,
- կաթեցնել Մալավիտի լուծույթ,
- սխտորով և սոխով ինհալացիա / մանր կտրատել և շնչել/:
Չի կարելի /զգուշությամբ/
- Նաֆթիզին, Նազիվին, Քսիլեն,
- Պինոսոլ /զգուշությամբ կարելի է` հնարավոր է ալերգիա/,
- ոտքերի տաք լոգանք` մանանեխով:
ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Այս բոլոր ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ հղիության ժամանակ արգելված են: Թույլատրվում են միայն Դերինատը և Վիֆերոնը: Եվ դրանց պետք է անվանել ոչ թե հակավիրուսային, այլ իմունԱմոդուլյատորներ: Իսկ մոդուլյատորների խնդիրը ոչ թե պայքարն է վիրուսների դեմ, այլ իմունիտետի բարձրացումը: Ընդ որում, մրսածական հիվանդության սկզբնական փուլերում: Ավելի ուշ հնարավոր է միայն վիճակի թեթևացում:
Քանի որ Վիֆերոնում առկա ինտերֆերոնը դանդաղ է ներծծվում աղիների լորձաթաղանթից, այդ պատճառով դրա մոմերը արդյունավետ չեն: Պետք է հաշվի առնել, որ իմունամոդուլյատորների հաճախակի օգտագործումը արգելակում է սեփական ինտերֆերոնի արտադրությունը, ուստի բժիշկների հետ պետք է քննարկել դրանց բուժական միջոցների արդյունավետությունը:
Մրսածական հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է.
- չհաճախել մարդաշատ վայրեր` առանց խիստ անհրաժեշտության, չայցելել հիվանդանոցում պառկած ծանոթներին,
- տանից դուրս գալուց առաջ քթանցքներին քսել Օքսոլինի քսուկ,
- օգտվել անհատական դիմակներից,
- շատ զբոսնել մաքուր օդում, օդափոխել սենյակը, բնակարանը մաքրել խոնավ լաթով:
ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Պետք է ձգտել այն բանին, որ իմունիտետի ամրացումը դառնա սովորություն, ապրելակերպ: Խմել հյութեր և թեյ` դեղաբույսերով. նանա, կոճապղպեղ, մասուր: Պահպանել օրվա ռեժիմը, քնել 8-10 ժամ, վերանայել սննդակարգը: Սնունդը պետք է լինի լիարժեք` թարմ մրգեր, բանջարեղեն, շիլաներ, շատ ցիտրուսային մրգեր, նուռ: Դրանք վիտամինների հարուստ պաշար են` C, P, B6, B12:
Կաթնաշոռը, կեֆիրը, մածունը պարունակում են կալցիում, լակտո, բիֆիդոբակտերիա: Համեմունքների և կանաչեղենի հետ զգույշ լինել` մանանեխ, սխտոր, սամիթ, մաղադանոս օգտագործել փոքր քանակով: Չափավոր սպորտային ակտիվությունը դրդում է իմուն համակարգը: Նույն նպատակի համար խորհուրդ է տրվում կոփել օրգանիզմը. հղիության ժամանակ վիտամինների ընդունումը պարտադիր է: Անհրաժեշտ վիտամինային կոմպլեքսն ընտրում է բժիշկը` հաշվի առնելով հղիության ժամկետը, առողջության վիճակը, արգանդի տոնուսը, ինքնազգացողությունը և քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Հղիության շրջանում հղին պատասխանատու է իր և ապագա երեխխայի վիճակի համար: Այդ պատճառով կարևոր է հետևել որոշ կանոնների և բժշկի հրահանգներին:
Հղիության ժամանակ խորհուրդ չտրվող շատ պատրաստուկներ մշտապես նոր կլինիկական փորձարկումներ են անցնում: Հետազոտությունների արդյունքները հաճախ հայտնաբերում են և հաստատում դրանց անվնաս լինելը զարգացող էմբրիոնի, պտղի նկատմամբ: Այդ տեղեկատվությունները, թույլատրված դեղորայքի ցանկը ևս պետք է պարզել բժշկի հետ` խորհրդակցության ժամանակ:
14.01.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ