Հղիություն, ծննդաբերություն
|
|
Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am
Պտղաջրերի ոչ նորմալ ավելցուկը հաճախ պտղի զարգացման շեղումների մասին է վկայում: Որպես ախտաբանություն ախտորոշվում է, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվում է, որ պտղաջրերը գերազանցում են 2 լիտրը:
Քանի որ նորմայում պտուղը պտղաջրեր է կուլ տալիս, դրանց շատ լինելը նաև խոսում է կլման խանգարման մասին: Հաջորդ տարածված պատճառը ներարգանդային վարակն է:
Հնարավոր պատճառները.
- պտղի մարսողական համակարգի զարգացման խանգարում,
- նյարդային համակարգի զարգացման խանգարում, որը բերում է կլման ակտի խանգարման,
- պտղի նվազ շարժունակության համախտանիշ, որն ուղեկցվում է կլման խանգարմամբ,
- սրտի աշխատանքի բնածին խանգարում` պտղի ջրգողությամբ /այտուցներով/,
- ներարգանդային վարակներ /կարմրախտ, սիֆիլիս, տոքսոպլազմոզ և այլն/,
- հղիի մոտ դժվար կարգավորվող շաքարային դիաբետ,
- պտղի քրոմոսոմային անոմալիաներ /Դաունի համախտանիշ, տրիսոմիա 13, տրիսոմիա 8 և այլն/:
Հազվադեպ միաբջիջ զույգերով հղիության ժամանակ կարող է առաջանալ ֆետո-ֆետալ տրասֆուզիայի hամախտանիշ /արյան ոչ համաչափ անցում մեկ զույգից մյուսը/, որն ուղեկցվում է մեկ պտղի մոտ պտղաջրերի ավելցուկով, իսկ մյուսի մոտ՝ պակասով: Այս հիվանդության բուժումը վիրահատական է:
Առատ պտղաջրերը կապված չեն մոր կողմից օգտագործած ջրի քանակի հետ, կամ նրա մոտ առկա այտուցների: Շատ դեպքերում պատճառը մնում է անհայտ:
Հղիության ուշ շրջանում պտղաջրերի ավելցուկը ձգում է պտղաթաղանթը և կարող է բարդություններ առաջացնել: Դրանցից ամենահաճախ հանդիպողը վաղաժամ ծննդաբերությունն է. մոտավորապես 26 տոկոս դեպքերում: Բացի այդ, մեծանում է պտղաթաղանթի վաղաժամ պատռման և հետծննդյան արյունահոսության հավանականությունը:
Բարդություններից խուսափելու համար ապագա մայրը հղիության վերջին շաբաթները պետք է անցկացնի հանգիստ և անկողնային ռեժիմով, բժշկի խորհրդատվություն ստանա յուրաքանչյուր շաբաթ:
Պտղաջրերի ավելցուկի ժամանակ հղին պետք է ընդունվի ստացիոնար բուժման, որպեսզի լիովին հետազոտվի և պարզվի խնդրի պատճառը: Պետք է լիովին հետազոտվի նաև պտուղը՝ գենետիկ շեղումները բացառելու նպատակով:
Եթե առակ է վաղաժամ ծննդաբերության վտանգ, բժիշկները նախապես պատրաստվում են ընդունելու երեխային: Դրա համար ներմուծվում են թոքերի զարգացումն արագացնող դեղեր: Որոշ դեպքերում պտղաջրերի քչացման համար կատարվում է բուժական ամնիոցենտեզ՝ հատուկ ասեղով որովայնից` ջրերի մասնակի հեռացում:
Եթե խնդիրը կապված չէ պտղի կլման խանգարման հետ, բժիշկը կարող է նշանակել ինդոմետացին: Շատ դեպքերում այն կարգավորում է պտղաջրերի քանակը:
Եթե խնդրի պատճառը մոր հիվանդություններն են, նշանակվում ք բուժում: Հատկապես պետք է ուշադիր լինել շաքարային դիաբետի դեպքում: Արգանդա-պլացենտային արյան շրջանառության խանգարման ժամանակ նշանակվում են ակտովեգին, տրենտալ և այլն:
11.12.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ