Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Դեկորատիվ կոսմետիկան և օծանելիքը` հղիության ընթացքում

Դեկորատիվ կոսմետիկան  և օծանելիքը` հղիության ընթացքում

Կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում շատ ապագա մայրեր աշխատում են և ակտիվ կյանք վարում գրեթե մինչև ծննդաբերությունը: Նման դեպքում առանց դեկորատիվ կոսմետիկայի պարզապես անհնար է: Պետք չէ դրանից հրաժարվել, բայց որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան: Հղի կնոջ մաշկն ավելի զգայուն է և հեշտ է գրգռվում: Դա նշանակում է, որ պետք է առավել ուշադիր հետևել դեկորատիվ միջոցների որակին ու պահպանման ժամկետներին:

Հղիության ընթացքում հարկ է հրաժարվել կայուն կոսմետիկայից, որը նախատեսված է պրոֆեսիոնալ կոսմետոլոգների օգտագործման համար: Այն պարունակում է ագրեսիվ քիմիական նյութեր, կարող է փակել ծակոտիները և չորացնել մաշկը: Այս շրջանում գերադասելի է առավելություն տալ բնական բաղադրիչների հիմքով հիպոալերգիկ միջոցներին: Լավ է հանքային հիմքով դեկորատիվ կոսմետիկան:

Շատ կանայք իրենց չեն պատկերացնում առանց սիրելի օծանելիքի: Եթե դրանց բույրը չի առաջացնում անհարմարավետություն և ալերգիկ չէ, հղիության ժամանակ դրանց կիրառման հակացուցում չկա: Պարզապես պետք է այն օգտագործել խելամիտ չափով: Որոշ հղիներ նշում են ցանկացած հոտի կայուն անընկալություն, հատկապես, եթե նրանք ունեցել են հղիության տոքսիկոզ` առաջին եռամսյակում: Այդպիսի կանանց համար արտադրվում են հատուկ օծանելիք, որոնց կազմի մեջ չկա սպիրտ, իսկ բաղադրիչներն առավել հիպոալերգեն են: Հաճախ դրանք թեթև ծաղկա-ցիտրուսային փնջեր են՝ դրական տրամադրություն ստեղծող: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ այդպիսի բույրը հաճելի չէ ապագա մոր համար, օծանելիքի օգտագործումից ավելի լավ է հրաժարվել:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ