Հղիություն, ծննդաբերություն
|
|
Պտղի հիպօքսիա
Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման և բջիջների վնասման, առաջին հերթին՝ նյարդային բջիջների: Մեծ նշանակություն ունեն հիպօքսիայի արտահայտման աստիճանը և տևողությունը:
Հիպօքսիայի պատճառները.
- արգանդի պատռվածքը,
- ծննդաբերության ժամանակ արգանդի հիպերստիմուլյացիան
- պլացենտայի վաղաժամ անջատումը,
- պորտալարով արյան հոսքի խանգարումը, որի պատճառները կարող են լինել պորտալարի փաթաթվելը, ճնշվելը, անկումը,
- արգանդ-պլացենտար անբավարարությունը,
- ծխելը,
- մոր սիրտ-անոթային և շնչական համակարգի հիվանդությունները,
- պտղի բնածին գենետիկ և ոչ գենետիկ արատները,
- մոր մոտ` սակավարյունությունը:
Ախտանիշները`
- պտղի մոտ սրտային ռիթմի խանգարումները՝ սրտի կծկումների հաճախացումը կամ դանդաղումը,
- պտղի շարժունակության նվազումը,
- մեկոնիումի (առաջնային կղանք) ներկայությունը` պտղաջրերում:
Ախտորոշումը.
- hղիության ժամանակ՝ արգանդի, պտղի և պորտալարի խոշոր անոթներում արյան հոսքի ուլտրաձայնային դոպլերոմետրիա,
- ]ննդաբերության ժամանակ օգտագործվում են հատուկ բժշկական հարմարանքներ՝ ֆետալ մոնիտորներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել մոր և պտղի կենսական ցուցանիշները: Պտղի հիպօքսիայի նշաններ են բրադիկարդիան՝ սրտի կծկումների 110-ից ցածր դանդաղումը և տախիկարդիան՝ սրտի կծկումների հաճախացումը 160-ից ավելի` մեկ րոպեում: Նորմայում ևս սրտի զակերի հաճախականությունը կարող է տատանվել, սակայն հիպօքսիայի դեպքում այն կայուն է՝ պտղի շարժական ակտիվության ճնշման պատճառով: Բացի այդ, պտղի մոտ արգանդի կծկումների հետ կապ չունեցող բրադիկարդիայի հանկարծ ի հայտ եկող էպիզոդները նույնպես պտղի թթվածնային պակասի նշան են,
- ծննդաբերության ժամանակ պորտալարային արյան հետազոտությամբ կարելի է որոշել թթվածնի քանակն արյան մեջ:
Պտղի հիպօքսիայի բուժումը
Բուժումը կախված է հիպօքսիայի պատճառից: Հիպօքսիայի առաջին աստիճանը, որն ի հայտ է եկել մոր ծխելու, թարմ օդում քիչ լինելու պատճառով, կարելի է կարգավորել առողջ ապրելակերպով: Եթե պատճառը ապագա մոր քրոնիկ հիվանդություններն են, ապա, առաջին հերթին, պետք է բուժել այդ հիվանդությունները
Պտղի հիպօքսիայի շտապ օգնությունը
- Հղիի կողքի պառկելը լավացնում է արգանդի արյան շրջանառությունը և նվազեցնում հիպօքսիայի արտահայտումը:
- Օքսիգենոթերապիա, հղիին քթային կաթետրով կամ դիմակով թթվածնի մատակարարում:
- Պլազմային փոխարինող լուծույթների ներերակային ներարկումներ:
- Ծննդաբերության դրդման միջոցառումների դադարեցում:
- Եթե հիպօքսիան սուր զարգացում ունի, օրինակ, առկա է պլացենտայի վաղաժամ անջատում, իրականացվում է կեսարյան հատւմ:
Ծննդաբերությունն արագացնելու համար հազվադեպ կիրառում են վակուումային էկստրակտոր կամ մանկաբարձական սեղմակներ:
Նորածինների հիպօքսիայի բուժումը որոշ չափով տարբերվում է. արդեն ծնված երեխային, ի տարբերություն պտղի, կարելի է անմիջապես խոնավացրած թթվածին տալ և անցկացնել ինտենսիվ բուժական միջոցառումներ:
Թեժ գիծ`+374 10 53 13 42
Հասցե. Հայաստան, Երևան, Մաշտոցի պողոտա 22
Պոլիկլինիկա. +374 53 09 69; +374 53 14 62
Լաբորատորիա. +374 53 85 35; +374 53 14 62
Գինեկոլոգիական բաժին. +374 53 14 62
23.04.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ