Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը:  


Կարելի՞ է, արդյոք, սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ի՞նչ վտանգներով է այն հղի:


Բժշկական գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ` հակառակը, խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր  սեռական հարաբերություն ունենալ: Անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ամբողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է, որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչը հղիության ընթացքում անթույլատրելի է:


Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջին 8-10 շաբաթների ընթացքում: Դա կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, պտղաջրերի արտահոսքի, շերտազատման եւ այլ բարդությունների վտանգ...  Վտանգի տակ է դրվում ե՛ւ կնոջ, ե՛ւ երեխայի կյանքը:


Ի դեպ, հղիների մոտավորապես 90%-ն արգանդի տոնուսի բարձրացման հետ կապված խնդիրներ է ունենում, և պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոցիալական պայմանները, նյարդային հոգեվիճակը և այլն: Նպաստող գործոն է սթրեսը, իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի` գինեկոլոգի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են դեղեր` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է բուժումն արդյունավետ:

 

Ուստի, պետք չէ ստեղծել ավելորդ խնդիրներ, իսկ հետո փորձել ճանապարհներ գտնել` դրանք շտկելու, բուժելու, եթե կարելի է այս ամենից հեռու մնալ:

 



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ