Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am

Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am

Հղիությունը տևում է մոտավորապես 40 մանկաբարձական շաբաթ, բայց ճշգրիտ ասել ծննդաբերության օրը ոչ-ոք չի կարող:

Առաջին. որովհետև հնարավոր չէ վստահ ասել, թե ե՞րբ է եղել բեղմնավորումը: Նույնիսկ, եթե սեռական հարաբերությունը մեկ անգամ է եղել, բեղմնավորումը կարող է իրականանալ մի քանի օր անց, քանի որ առողջ սպերմատոզոիդներն ապրում են 72 և ավելի ժամ:

Երկրորդ. Ծննդաբերության սկիզբը շատ բանով կախված է նաև հենց երեխայից: Նա կարող է լույս աշխարհ գալ՝ չսպասելով 40 շաբաթվա լրանալուն և կարող է նաև հապաղել: Երկու շաբաթվա շեղումը այս կամ այն կողմ համարվում է նորմալ:

Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը հաշվարկվում է պայմանական, կամ առաջնորդվելով վերջին դաշտանով և ցիկլի տևողությամբ, կամ` ՈՒՁՀ տվյալներով: Բայց միայն երեխաների 4 տոկոսն է հենց այդ օրը ծնվում:

Մանկաբարձական ժամկետը

Հղիության մանկաբարձական ժամկետը որոշվում է սկսած վերջին դաշտանի օրվանից: Հենց դրանից հաշված հղիությունը պետք է տևի 40 շաբաթ, կամ` 280 օր: Այն ցույց չի տալիս էմբրիոնի շաբաթները, այլ նրանից տարբերվում է միջինը 2 շաբաթով:

Որպեսզի հաշվարկվի ծննդաբերության ենթադրյալ ժամկետն` ըստ մանկաբարձական օրացույցի, պետք է վերջին դաշտանի առաջին օրից հանել 3 ամիս և դրան ավելացնել 7 օր: Օրինակ, եթե վերջին դաշտանն սկսել է հունվարի 7-ին, ծննդաբերության ժամկետը կլինի հոկտեմբերի 14-ը:

Բայց այս հաշվարկները ընդունելի են միայն այն կանանց մոտ, որոնց դաշտանը կանոնավոր է և տևում է 28 օր:

Եթե ցիկլը կարճ կամ երկար է, ավելի լավ է օգտվել  փոխված մեթոդով. վերջին դաշտանի առաջին օրվան ավելացնել 9 ամիս և 7 օր, այնուհետև,  համապատասխանաբար, հանել կամ ավելացնել օրերի այն թիվը, որով ցիկլը տարբերվում է 28-ից:

Օրինակ. վերջին դաշտանը հունվարի 6-ին է, ցիկլը 25 օր է, հաշվարկ. Հունվարի 6-ից հանած 3 ամիս, կլինի 6-ը հոկտեմբերի, գումարած 7 օր՝ 13 հոկտեմբերի: Ցիկլը 25 օր է և 3 օրով պակաս 28-ից, այդ պատճառով հանում ենք 3 օր և ստանում ծննդաբերության օրը հոկտեմբերի 10-ին:

Ոչ կանոնավոր ցիկլի ժամանակ այս մեթոդն էլ կարող է սխալ արդյունք տալ:

Ճի՞շտ է ՈՒՁՀ-ով որոշված ժամկետը:

Հղիության ժամկետը համեմատաբար ճիշտ կարելի է որոշել այն դեպքում, եթե հետազոտությունն իրականացվում է առաջին եռամսյակում, միչև 12 շաբաթը: Երկրորդ եռամսյակից սկսած տվյալների վրա արդեն ազդում են պտղի կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները: Նորմա է համարվում 2 շաբաթվա ավելի կամ պակաս տարբերությունը: Եթե հայտնաբերվում է որևէ անհամապատասխանություն, կինը պետք է ստուգի, թե արդյո՞ք չի սխալվել իր հաշվարկներում, եթե նման սխալ չկա, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ