Հղիություն, ծննդաբերություն
|
|
Փորկապությունը հղիության ժամանակ. tsnndatun.am
Հղիության տարբեր շրջաններում հղիները հաճախ գանգատվում են փորկապությունից: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնն է, որը թուլացնում է ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև աղիների հարթ մկանները: Սնունդը դանդաղ է շարժվում աղիներով և այդ ընթացքում կորցնում է խոնավությունը, ինչն էլ նպաստում է փորկապությանը:
Այս խնդիրին պետք է լրջորեն վերաբերվել, որովհետև ուժեղ արտահայտված փորկապությունը կարող է թութք առաջացնել, որը հղի կնոջ վիճակն առավել կդժվարացնի:
Փորկապությունների կանխարգելման և արդեն դրանց առկայության ժամանակ այն կարգավորելու համար պետք է որոշ ոչ բարդ կանոններ պահպանել:
Սննդի մեջ շատացնել բջջանքը
Կոշտ բջջանքը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը: Բջջանքով հարուստ են գազարը, կաղամբը, բազուկը, մրգերը, հատապտուղները և չրեղենը:
Խմել շատ հեղուկ
Անգամ ամենաթեթև ջրազրկման ժամանակ փորկապության վտանգը մեծանում է: Թուլացնող ազդեցություն ունեն չրերով պատրաստված կոմպոտները:
Խուսափել «կապող» մթերքից
«Սև ցուցակում» են կոշտ պանիրները, բանանը, բրինձը, սպիտակահատ ձավարի շիլան, նուռը, շոկոլադը, կարտոֆիլի պյուրեն, մակարոնեղենը, բուլկին, պինդ եփած ձուն:
Երկար չնստել մի տեղում
Բժշկի թույլտվությամբ թեթև մարմնամարզությունը և յոգան դրդում են աղիների աշխատանքը: Դրան նպաստում են նաև զբոսանքը և լողը:
Ի՞նչ չանել՝ փորկապությունից խուսափելու համար
Հոգնա կատարել չի կարելի, այն կարող է վիժման վտանգ առաջացնել, թուլացնող միջոցներ նույնպես չի կարելի օգտագործել` առանց բժշկի հետ խորհրդակցելու:
Փորկապության մասին պետք է ժամանակին հայտնել բժշկին, ով գուցե վերանայի հղիության ժամանակ Ձեզ նշանակված դեղերն ու հավելումները:
18.12.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbsxMp1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ