Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիություն. ութերորդ շաբաթ. tsnndatun.am
Այստեղ դուք կիմանաք, թե ի՞նչ է պետք անել 8-րդ շաբաթում, ե՞րբ խոսել հղիության մասին գործընկերների, ծանոթների հետ, ինչպե՞ս ընտրել կանանց կոնսուլտացիան, որքանո՞վ է կարևոր իմանալ ռեզուս-գործոնի մասին: Ամենայն հավանականությամբ, հենց այս շաբաթում Դուք կարող եք զգալ, թե ինչպես են մեծանում կրծքագեղձերը՝ պրոգեստերոնի քանակի ավելացումն օգնում է կրծքագեղձերին պատրաստվել լակտացիայի, իսկ կնոջը՝ հաճելի զգացողություններ ունենալ օրգանիզմում: Եթե բժիշկը դեռևս ուլտրաձայնային հետազոտություն չի նշանակել, ապա այս շաբաթում դա անպայման կիրականացվի: Բժիշկն արդեն կարող է ասել, թե տեղի ունեցե՞լ է սաղմի ամրացումն արգանդի առաջային կամ հետին պատին:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխայի երկարությունը գլխի գագաթից մինչև սրբոսկն արդեն հասնում է 14-20 միլիմետրի: Ձեռքերին և ոտքերին հայտնվել են մատների սաղմիկները, ձևավորվում են սեռական օրգանները, զարգանում են ոսկրերն ու հոդերը, թքագեղձերը: Ավարտվում է սրտի ձևավորումը և լավանում է նրա հաղորդակցությունը խոշոր արյունատար անոթերի հետ: Ստամոքսն իջնում է որովայնի խոռոչ և սկսում են այնտեղ հայտնվել նյարդային էլեմենտներ, որոնք հետագայում անհրաժեշտ են լինելու մարսողության համար:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Սկսում են մեծանալ կրծքագեղձերը, որոնց նախապատրաստմանը լակտացիային ապահովում է այն նույն պրոգեստերոն հորմոնը, որը մոր օրգանիզմում գնալով ավելի ու ավելի է շատանում: Կրծքագեղձերի գեղձային հյուսվածքը սկսում է որոշ չափով փոխարինել ճարպայինին: Հնարավոր են թուլություն, գլխապտույտ, ուժերի անկում, որոշ հղիների մոտ 8-րդ շաբաթում կարող են սկսվել խնդիրներ` քնի հետ կապված: Ինքնազգացողության լավացմանը կնպաստեն թարմ օդում զբոսանքները, իսկ ընթրիքից հետո 10-15 րոպե հանգիստ քայլքը կօգնի խուսափել անքնությունից:
Կարող են ուժեղանալ ցավերը որովայնի ստորին մասում և կոնքի շրջանում: Նստատեղերում, ողնաշարի ստորին մասում կամ ազդրերում ցավի պատճառը նստաներվն է, որն արձագանքում է արգանդի մեծացող չափերին: Այդ ցավը կթեթևանա, եթե պառկեք հակառակ կողքի` այդպիսով պակասեցնելով արգանդի ճնշումը նյարդի վրա: Շատ կանայք նշում են թքարտադրության շատացում, քթի փակվածություն /հղիների ռինիտ/, մաշկային քոր: Տոքսիկոզի այդ նշաններն առանձնապես վտանգավոր չեն, չնայած առաջացնում են որոշ անհարմարություններ: Ավելի լավ է ինքնաբուժմամբ չզբաղվել: Կարելի է այդ խնդիրների մասին հայտնել բժշկին, նա խորհուրդներ կտա վիճակի լավացման համար:
Առաջին եռամսյակը, հատկապես մինչև 8 շաբաթյա շրջանն, այն ժամանակն է, երբ վիժման վտանգն առավել հավանական է: Որովայնում ձգող, կծկող ցավերի, մեջքի ուժեղ ցավերի և արյունային արտադրության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը հաճախ օգնում է կանխել վիժումը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ երբեմն վիժումը տեղի է ունենում պտղի լուրջ գենետիկ անոմալիաների պատճասռով. այդ կերպ գործում է ոչ կենսունակ երեխայի աշխարհ գալը կանխելու բնական մեխանիզմը:
Ի՞նչ անել
Գրանցվել որպես հղի: Ամեն բան կախված է նրանից, թե ի՞նչ կընտրի հղին՝ կոնսուլտացիա՞, մասնավոր կլինիկա՞, թե՞ պերինատալ կենտրոն: Կարևորն այն է, որ նա հսկվի բժշկի կողմից և ստանա խնամքին վերաբերող ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
11.12.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ