Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության ընթացքում հետազոտություններ՝ վարակների առկայությունը պարզելու համար. tsnndatun.am

Հղիության ընթացքում հետազոտություններ՝ վարակների առկայությունը պարզելու համար. tsnndatun.am

Հղիության ժամանակ ցանկացած վարակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով ցանկալի է  օրգանիզմը հետազոտել նախքան հղիությունը: Եթե դա չի արվել, արյան լաբորատոր հետազոտություն պետք է իրականացվի արդեն հղիության ժամանակ և որքան շուտ, այնքան` լավ:

Անհրաժեշտ է հետազոտել TORCH-համակարգը, որը ներառում է միաժամանակ 4 վարակի հայտնաբերում՝ տօքսոպլազմոզ, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս և հերպեսի վիրուս: Այս հետազոտությունը պարտադիր է բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մայր դառնալ:

RW (Syphilis RPR, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա)

Այս հետազոտությունն իրակնացվում է սիֆիլիսը բացառելու համար, ընդ որում, հղիության ընթացքում` մի քանի անգամ:

Հաջորդ հետազոտություններն ուղղված են հեպատիտ В և С վարակների հայտնաբերմանը՝ HBs և HCV: Եթե պատասխանը դրական է, հաջորդիվ կատարվում են նաև այլ հետազոտություններ: Հեպատիտ В-ի դեմ պատվաստում ստացած կանանց մոտ հնարավոր է HBs անտիգենի հանդեպ հետազոտության պատասխանը դրական լինի: Ուստի պատվաստման մասին պետք է անպայման բժշկին տեղյակ պահել, կասկածելի դեպքերում կրկնակի հետազոտվել:

Հեպատիտ В կամ С հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել վարակաբանի և կատարել նրա նշանակումները: Հեպատիտը վտանգավոր հիվանդություն է, որը կարող է մորից անցնել պտղին և վարակել նրան: Որոշ դեպքերում հեպատիտով հիվանդներին առաջարկվում է կեսարյան հատում:

Սեռավարակներ

Սեռավարակների հայտնաբերման համար քսուկը վերցվում է հեշտոցից: Այդ վարակներն են՝  գոնորեան, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը և այլն: Դրանք հաճախ պատճառ են դառնում վիժումների և պտղի մոտ տարբեր հիվանդությունների զարգացման: Դրանց առկայության դեպքում պետք է բուժվել բժշկի հսկողությամբ:

ՁԻԱՀ

Կնոջ մոտ դրական ՁԻԱՀ-ի  դեպքում չի արգելվում հղիանալը և ծննդաբերելը: Այդ դեպքում պտղի վարակվելու հավանականությունը կազմում է 30 տոկոս: Այս վարակի առկայության դեպքում պետք է անմիջապես ներկայանալ մասնագիտական կենտրոններ՝ ավելի ճշգրիտ հետազոտության համար:

Եթե վերջնականապես հաստատվում է դրական պատասխանը, հղին պետք է հսկողության տակ գտնվի և ստանա հակավիրուսային բուժում:

Ծննդաբերությունից հետո երեխայի մոտ առաջին ամիսներին արյան մեջ ՁԻԱՀ-ի դեմ հակամարմիններ են հայտնաբերվում, բայց դա դեռ չի նշանակում, որ նա վարակված է, դրանք պարզապես մորից անցած հակամարմիններ են:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ