Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am

Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am

Ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան) հղիության ընթացքում անվնաս, ինֆորմատիվ և հարմար հետազոտման մեթոդ է։ Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է հղիության առկայությունը արգանդի խոռոչում հաստատելու և արտարգանդային հղիությունը հերքելու նպատակով, երբ առկա են հղիության սկզբնական նախանշանները (դաշտանային ցիկլի ուշացում, փոփոխություններ կրծքագեղձերում, հոգնածություն, առավոտյան սրտխառնոց և փսխում, հաճախամիզություն, տրամադրության անկում, հոտերի և համերի նկատմամբ զգայունության  բարձրացում)։

Հղիությունը սոնոգրաֆիայով ախտորոշվում է 3-4 շաբաթական ժամկետում։ Հղիության ժամկետը որոշվում է մանկաբարձական և սովորական (էմբրիոնալ) հաշվարկով։ Մանկաբարձական ժամկետը հաշվարկվում է վերջին դաշտանային ցիկլի առաջին օրվանից սկսած, իսկ սովորականը՝ բեղմնավորման օրից։ Կանոնավոր և 28 օր տևողությամբ դաշտանային ցիկլի ժամանակ մանկաբարձական ժամկետը 14 օրով ավել է սովորականից, քանի որ օվուլյացիան (ձվազատումը) տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսերին։ Հենց այդ շրջանում էլ լինում է բեղմնավորումը։ Անկանոն դաշտանային ցիկլերի դեպքում (ձվարանների պոլիկիստոզի, հորմոնալ խանգարումների, սթրեսների, որոշ դեղորայքի օգտագործման հետևանքով առաջացած) տարբերությունը կարող է ավելին լինել (նույնիսկ 1 ամսից ավել)։
Մանկաբարձական հաշվարկը չի կիրառվում եթե կինը հղիանում է կրծքով կերակրման ժամանակ, դաշտանի բացակայության պայմաններում (լակտացիոն ամենորեա) և վերջին դաշտանը եղել է նախորդ հղիությունից առաջ։

Նորմալ զարգացող հղիության դեպքում հղիության ժամկետը, որը որոշվում է ՈւՁՀ-ով, համընկնում է մանկաբարձական ժամկետին։ Ենթադրյալ ծննդաբերության ժամկետը որոշելու համար վերջին դաշտանի առաջին օրվան գումարվում է  7 օր և հանվում 3  ամիս: Օրինակ, եթե վերջին  դաշտանը եղել է  20.08.2018թ., ենթադրյալ ծննդաբերությունը սպասվում է 27.05.2019թ.։ Եթե հղիությունն ընթանում է բարենպաստ, առանց շեղումների,  պլանային ՈւՁՀ-ն իրականացվում է 3 փուլով (քանակական տեսանկյունից սոնոգրաֆիկ հետազոտությունը սահմանափակումներ չունի)՝

1-ին փուլ – 11-14 շաբաթականում, նպատակն է որոշել հղիության ժամկետը, ծննդաբերության ենթադրյալ ժամկետը, էմբրիոնների քանակը, գնահատել հղիության ընթացքը, պտղի օձիքային տարածության հաստությունը, ձևավորել քրոմոսոմային անոմալիաների  և բնածին արատների առումով ռիսկի խմբերը։

2-րդ փուլ – 20-24 շաբաթականում,  նպատակն է գնահատել պտղի անատոմիական կառուցվածքները, չափերը, աճի տեմպերը, ընկերքի վիճակը, պտղաջրերի քանակը, հաստատել քրոմոսոմային անոմալիաների բացակայությունը

3-րդ փուլ – 32-34 շաբաթականում, նպատակն է պտղի ուշ զարգացման անոմալիաների հայտնաբերումը, որոնք մինչ այդ ի հայտ չեն գալիս, պտղի չափերի, վիճակի գնահատումը, որոշել պտղի դիրքը, դրությունը, ընկերքի տեղակայումը, պտղաջրերի քանակը։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ