Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ծննդաբերության սկիզբն ազդարարող երեք հիմնական նշանները. tsnndatun.am

Ծննդաբերության սկիզբն ազդարարող երեք հիմնական նշանները. tsnndatun.am

1. Ծննդաբերության սկիզբ է համարվում արգանդի մկանների կանոնավոր կրճատումը՝ կծկանքները։ Ռիթմիկ կրճատումները նման են որովայնի խոռոչի ճնշման զգացողությանը։ Իսկական ծննդաբերական կծկանքները պետք է կրկնվեն յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ։ Աստիճանաբար կծկանքների միջև ընկած ժամանակահատվածը կրճատվում է՝ կրկնվելով յուրաքանչյուր 3-4 րոպեն մեկ։ Կծկանքների միջև ընկած ժամանակահատվածում որովայնը թուլանում է։ Այդ դեպքում պետք է աշխատել հնարավորինս հանգստանալ։

2. Հեշտոցի վզիկից մածուցիկ լորձային արտադրություն՝ լորձային խցան։ Ծննդաբերությունից 2 շաբաթ կամ 3-4 օր առաջ կարող է տեղի ունենալ լորձային խցանի արտադրություն։ Այն ծննդաբերությունը սկսվելու որոշակի նշան է։ Արտադրությունը կարող է լինել անգույն, դեղնավուն, թեթևակի արյունոտ կամ բաց վարդագույն։

 

3. Պտղաջրերի արտահոսք։ Պտղապարկը կարող է պատռվել. այդ ժամանակ պտղաջրերը դանդաղ հոսում են։ Պարկը կարող է նաև պատռվել հանկարծակի. այդ ժամանակ պտղաջրերը «դուրս են ցայտում ուժեղ հոսքով»։ Եթե պտղաջրերը հոսել են, անմիջապես, մինչև ռիթմիկ կծկանքների սկսվելն անհրաժեշտ է անհապաղ գնալ ծննդատուն։

Նանա Դանիելբեկ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ