Հղիություն, ծննդաբերություն
|
|
Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին
Ցանկացած կին հղիության շրջանում ունենում է այնպիսի հարցեր, որոնք նրան հուզում և անհանգստացնում են, հետևաբար և ունեն պարզաբանման կարիք, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր են այն 9 ամիսները, որոնց ընթացքում կրծքի տակ բաբախում է փոքրիկ հրաշքի սիրտը: Իսկ հեշտ ու առանց անցանկալի հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Ապագա մայրիկներին հուզող հարցերի մասնագիտական պատասխանները BlogNews.am-ը գտել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվող կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում: Բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ Աննա Ղազարյանի խոսքով՝ կարելի է նաև անհանգստացնող հարցերի ցուցակը կազմել նախապես՝ մինչ բժշկին այցելելը, ինչ-որ հարց բաց չթողնելու նպատակով: Մասնագետը մեզ հետ զրույցում բարդ բժշկական հասկացությունները մի կողմ դրեց և պարզ ու մատչելի բացատրեց հղիության ընթացքի և ուլտրաձայնային հետազոտության կարևորության մասին:
«Ուլտրաձայնային հետազոտությունը ժամանակակից բժշկության մեջ կիրառվող բարձր տեղեկատվություն տրամադրող այն հետազոտության տարբերակն է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու պտղի զարգացումն ու աճն առանց կողմնային ազդեցությունների: Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ընթացքում կատարվում է պարզելու կամ հաստատելու հղիության առկայությունը սկսած հղիության 4-5 շաբաթից: Հետազոտությունն իրականացվում է նաև արտարգանդային հղիության հերքման, բազմապտուղ հղիության առկայության, պտղի բնածին հնարավոր շեղումների բացահայման նպատակով»:
Բժշկի հավաստմամբ հղիության հաստատումից հետո անհրաժեշտ է հաշվառվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում՝ հղիության ընթացքի վերահսկման համար. «Հղիության 7-8 շաբաթականից սկսած հնարավոր է որոշել հղիության հստակ ժամկետը, զարգացման ընթացքը, սաղմի սրտի զարկերի հաճախականությունը և այլն: Առաջին կարևոր սկրինինգային հետազոտոթյունը կատարվում է 12-14 շաբաթների ընթացքում, որի նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները: Երկրորդ սկրինինգային հետազոտման ժամկետն է 20-22 շաբաթական հղիությունը, որի ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է պտղի կառուցվածքը: Երրորրդ սկրինինգայն հետազոտման ժամկետն է հղիության 32-34 շաբաթը, որի նպատակն է ստանալ տեղեկատվություն ակնկալվող ծննդալուծման վերաբերյալ: Ի դեպ՝ սարքավորումը ևս մեծ նշանակություն ունի տեղեկատվության տրամադրման հարցում, քանի որ նոր սերնդի ուլտրաձայնային հետազոտության սարքավորումները բավականին ինֆորմատիվ են և հնարավորություն են տալիս հետազոտության ընթացքում բացահայտելու այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անտեսվում էին»:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության սարքավորման ընտրության հարցում հաշվի են առնվել անհրաժեշտ բոլոր նրբությունները հղիության ապահով ընթացք ապահովելու նպատակով. «Լինում են, իհարկե, դեպքեր, երբ կարիք է լինում իրականացնելու լրացուցիչ հետազոտություններ, որոնք նշանակվում են այն ժամանակ, երբ առկա է արյունահոսություն, հղիությանը սպառնացող վտանգ, արտարգանդային հղիության կասկած և այլն: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում հղիության հաստատման ժամանակ հաշվառվել կանանց կոնսուլտացիայում և ողջ հղիության ընթացքն անցկանել մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության ներքո, որպեսսզի ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում հնարավոր լինի տալ համապատասխան լուծում»:
Ինչպես նշեց մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ Աննա Ղազարյանը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին. «Կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, որը կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը»,- իր խոսքը եզրափակեց Աննա Ղազարյանը:

04.12.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJyh5Eg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





