Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am

Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am

Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար: ԱՄՆ մանկաբարձների կարծիքով, հղիության ընթացքում քաշի համարժեք ավելացումը շատ կարեւոր է մոր ու ապագա երեխայի առողջության համար: Սակայն քաշի  ոչ նորմալ տատանումները երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում երկուսի առողջության վրա:

Լավագույն տարբերակն այն է , որ կինը մինչեւ հղիանալն ու հղիության ամբողջ ընթացքում խստորեն վերահսկի իր քաշը: Հենց այդ պատճառով էլ այդ ժամանակահատվածում ավելի լավ է նախապես խորհրդակցել գինեկոլոգի, մանկաբարձի կամ ընտանեկան բժշկի հետ: Հնարավոր է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կբացահայտվեն խնդիրներ, որոնք ավելի լավ է մինչեւ հղիանալը լուծել:

Բժշկուհի Աննա Քեյ Թեյլոր Քրիսմասը հավաստիացնում է, որ հղիության ընթացքում քաշի ավելացման թույլատրելի սահմանը պայմանավորված է հղիությունից առաջ կնոջ ունեցած քաշով:

  1. Եթե մինչեւ հղիանալը քաշը նորմայից ցածր է, հղիության ընթացքում կարելի է ու նույնիսկ պետք է 12-18 կգ քաշ հավաքել:
  2. Եթե քաշը նորմայի մեջ է, կողմնորոշվեք 11-15 կգ սահմանով:
  3. Եթե մինչեւ հղիությունն ավելորդ քաշ ունեք, խորհուրդ է տրվում 5-11 կգ-ից ավելի չգիրանալ:
  4. Եթե ճարպակալում կա՝ ապա թույլատրելի է 4-9 կգ-ից ոչ ավելին:


Այն կանանց համար, ովքեր երկվորյակների են սպասում, նորմալ է համարվում եւս 7 կիլոգրամով քաշի ավելացումը: Շատ կարեւոր է այդ ժամանակաշրջանում առողջ քաշը պահպանել՝ հետեւելով հավասարակշռված դիետայի, որը բաղկացած է զանազան սննդարար նյութերից՝ ճիշտ համամասնություններով:

Մասնագետների խոսքով, շատ կարեւոր է հղիության ընթացքում պահպանել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ:

Հղիության ընթացքում հավաքած քաշի ավելցուկն ավելացնում է երեխայի մոտ քաշի պակասի կամ ավելցուկի վտանգը: Այդուհանդերձ, կանայք չպետք է հղիության ընթացքում նիհարելու նպատակով դիետա պահպանեն, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երեխայի ուղեղի զարգացման վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mama.neolove.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ