Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչ համային զգացողություն է ունենում փոքրիկն արգանդում. sotskiy.am

Ինչ համային զգացողություն է ունենում փոքրիկն արգանդում. sotskiy.am

Պտղի համային զգացողությունները սկսում են զարգանալ ներարգանդային վաղ շրջանում: Նա զգում է այն համը, ինչ մայրիկն է զգում: Հետազուտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում մայրիկի օգտագործած սնունդն օգնում է հասկանալ, թե փոքրիկը տարիներ անց ինչպիսի սննդային նախապատվություններ կունենա:


Հղիության առաջին երկու ամիսների ընթացքում նեյրոնները (ուղեղի բջիջներ) սկսում են ուղեղում ճյուղավորվել դեպի մարմնի տարբեր մասեր այդ թվում և բերան: Միևնույն ժամանակ համային ընկալիչներ են սկսում զարգանալ այն հատվածում, որտեղ պետք է լինի փոքրիկի լեզուն: Ընկալիչների այս պարկիկներն իվերջո ճանաչելու են 5 տեսակի համեր′ քաղցր, աղի, դառը, կծու և թթու: Մինչ 8-րդ շաբաթը նեյրոնները հասնում են այս զարգացող ընկալիչներին, սակայն փոքրիկը դեռ չի զգում պտղաջրերի համը: նա կսկսի զգալ համը, երբ լեզվի մակերևույթին կզարգանան համազգաց պտկիկներ, որոնք փոքր անցքեր են և թույլ են տալիս սննդի մոլեկուլներին փոխազդել ընկալիչների հետ:


Այս համային ընկալիչներն ամբողջությամբ զարգանում են մինչ հղիության 16-րդ շաբաթը: Այս ընթացքում փոքրիկը սկսում է նաև կուլ տալ պտղաջրերը: Այս ամնիոտիկ հեղուկի մոլեկուլները կփոխազդեն փոքրիկի լեզվի համային ընկալիչների հետ, և նա առաջին անգամ կզգա դրանց համը′ աղի հեղուկ: Հղիության զարգացմանը զուգահեռ փոքրիկն ավելի շատ է պտղաջրեր կուլ տալիս և շատ համեր է զգում:


Փոքրիկը զգում է նույն համը, ինչ մայրիկը:


Թեև մայրիկի և պտղի մարսողական համակարգն առանձին են, այնուամենայնիվ մայրիկի ընդունած սննդից դեպի պտղաջրեր են անցնում ոչ միայն անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր, ճարպեր և սպիտակուցներ, այլև որոշ մոլեկուլներ, որոնք սննդի յուրօրինակ համն են ապահովում:Համերը, որ կզգա փոքրիկը, այնքան ել սուր չեն լինի, քանի որ մեր դեպքում համը զուգակցվում է նաև հոտի հետ, և մեզ թվում է, որ համն է ուժեղ: Փոքրիկն էլ, շրջապատված լինելով պտղաջրերով, զգում է միայն մայրիկի արյան հոսք անցած մոլեկուլները, որոնց համը թույլ է արտահայտված, չնայած այն օգնում է փոքրիկին տարբերել սննդամթերքները: Եթե ուտեք կծու մթերքներ, ապա հնարավոր է նույնիսկ զգաք փոքրիկի զկրտոցը:


Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում մայրիկի օգտագործած սննդից է կախված, թե փոքրիկը հետագայում ինչ մթերքներ կսիրի; Օրինակ, մի ուսումնասիրություն է կատարվել, որի ընթացքում հղի կանայք վերջին եռամսյակում ընդունել են գազարի հյութ, և նրանց երեխաները հետագայում գազարի հյութ խմելիս մեծամասամբ սիրել են այն: Մեկ այլ հետազոտություն է կատարվել առնետների հետ, որոնց հղիության ընթացքում կերակրել են մեծ քանակությամբ անառողջ սնունդ′ հարուստ աղով, շաքարով և ճարպերով, իսկ հետագայում նրանց ձագերը նախընտրել են նույնպիսի սնունդն առողջ սննդից: Շատ գիտնականներ համոզված են, որ հենց հղիության ընթացքում է որոշվում փոքրիկի սննդային հակումները, ինչպես նաև շաքարային դիաբետի և գիրություն նախահակումը: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ ապագա մայրիկներն առողջ սնվեն:


Ձգտեք ունենալ հավասարակշռված և հարուստ սննդակարգ, իսկ աղի և վերամշակման ենթարկված նախուտեստների փոխարեն ընտրեք թարմ մրգեր և բանջարեղեն: Սա կօգնի ապահովել ոչ միայն հղիության առողջ ընթացքը, այլև կնախապատրաստի փոքրիկին հետագայում սիրել բազմատեսակ ուտեստներ: Սուր համային մթերքները′ սխտորը, կարրին և անանուխը արագ են փոխանցվում ամնիոտիկ հեղուկ, սակայն դրանց սուր համից վախենալ պետք չէ: Օգտագործեք այն մթերքները, որոնց համը ձեզ հաճելի է:

Սկզբնաղբյուր. sotskiy.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ