Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչու՞ են հղիներն անցնում ուլտրաձայնային հետազոտություն. erebouni.am

Ինչու՞ են հղիներն անցնում ուլտրաձայնային հետազոտություն. erebouni.am

Քրիստիան Դոպլերը ֆիզիկոս էր, որն ապրել է երկու դար առաջ և չէր էլ պատկերացնում, որ իր հայտնագործությունը կօգնի մարդկանց աշխարհ գալ առավել առողջ:

Դոպլերոմետրիան հղիների ախտորոշման կարևորագույն մեթոդներից է: Այն գերձայնային հետազոտության տարատեսակ, որի ժամանակ կիրառվում են ավելի շատ ճառագայթներ, քան սովորական հետազոտության ժամանակ: Որպես կանոն, այս մեթոդն իրականացվում է ստանդարտ ՈՒՁՀ ընթացքում՝ կիրառելով հատուկ տվիչ:

Այս հետազոտությունն իրականացվում է արագ և անցավ, և, թեև վնասակար չի համարվում, այնուամենայնիվ, իրականացվում է հատուկ ցուցումներով:

Յուրօրինակ համակարգ

Դոպլեր ՈՒՁՀ հետազոտության էությունը ձայնի հաճախության գնահատումն է, որը կարող է փոփոխվել՝ անդրադառնալով շարժվող օբյեկտից (տվյալ դեպքում՝ արյան հոսքից): Հետազոտման օբյեկտը յուրօրինակ համակարգ է՝ մայր-պլացենտա-պտուղ: Հետազատությունը հնարավորություն է տալիս որոշել արյան հոսքի բնույթը և արագությունը (սովորաբար դիտվում են պորտալարի զարկերակները, արգանդի անոթները, նաև պտղի անոթները՝ աորտան, ուղեղային, երիկամային զարկերակները):

Ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել արյան հոսքի խանգարումները, որոնց հետ կապված խնդիրների դեպքում կարող է խաթարվել պտղին կենսական կարևոր նյութերով ապահովումը:

Դոպլերոմետրիայի հիման վրա բժիշկը կարող է ո՛չ միայն որոշել արյան հոսքի խանգարման աստիճանը, այլ նաև ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսք են՝ ֆետոպլացենտար անբավարարությունը և պտղի հիպօքսիան:

Բացի այդ, այս հետազոտությունը կրում է ճշտգրտող բնույթ, օրինակ, օգնում է պարզել՝ արդյո՞ք փոքր չափերով պտուղը տառապում է աճի դանդաղման համախտանիշով, թե՞ պարզապես ցածր քաշային առողջ փոքրիկ է:

Իսկ երբեմն, միայն այս հետազոտությունն է թույլ տալիս նկատել պորտալարի ոլորումը և անսխալ որոշել պարանոցի շուրջ պտույտների թիվը, նաև՝ թե որքանով է այն ձիգ: Դրանից է կախված ծննդաբերության վարման տակտիկան և, վերջին հաշվով, երեխայի կյանքը:

Առաջին անգամ դոպլերոմետրիա խորհուրդ է տրվում կատարել 22-24 շաբաթականից ոչ շուտ: Որպես կանոն, մինչ այդ ժամկետը, արյան հոսքի հետ խանգարումներ հազվադեպ են հանդիպում:

Այս հետազոտությունն առաջնահերթ ցուցված է հետևյալ կանանց.

  • շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, երիկամների և սրտանոթային համակարգի այնպիսի քրոնիկ հիվանդություններով կանանց, որոնք բացասաբար են ազդում անոթների վիճակի վրա,
  • ծանր երկաթդեֆիցիտային անեմիայով տառապող կանանց, որը սպառնում է պտղի նորմալ զարգացմանը և կարող է բերել հիպօքսիայի (թթվածնային քաղցի),
  • ռեզուս-կոնֆլիկտ ունեցող կանանց (այն առաջանում է, երբ մոր արյան ռեզուսը բացասական է, իսկ երեխայինը՝ դրական), որի պարագայում հաճախ առաջանում է պլացենտայի այտուց,
  • մանրէային կամ վիրուսային վարակով կանայք. այս հիվանդությունները հաճախ բերում են պորտալարի անոթներում արյան հոսքի խանգարման, ինչն էլ բերում է պլացենտայի ախտահարման,
  • վիժումով, պտղի քրոմոսոմային ախտաբանությամբ, և  այնպիսի բարդություններով հղիները, ինչպիսիք են՝ հեստոզները, պլացենտայի վաղաժամ հասունացումը,
  •  սակավա- կամ գերջրությամբ, պտղի աճի դանդաղման համախտանիշով, բազմապտուղ հղիությամբ (հատկապես, եթե երեխաները զգալիորեն տարբերվում են չափերով) կանայք,
  •  35 տարեկանից բարձր և 20 տարեկանից ցածր կանայք,
  •  անբավարար կարդիոտոկոգրաֆիայով կամ պորտալարի փաթաթման կասկածով (ըստ ՈՒՁ-հետազոտության) կանայք:

 

30-34 շաբաթական ժամկետում դոպլերոմետրիան ցուցված է բոլոր հղիներին: Այն անհրաժեշտ է երեխայի աճի և զարգացման լիարժեք գնահատման համար:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ