Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասին. Մերի Թադևոսյան. morevmankan.am

Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի  ու հղիության վարման մասին. Մերի  Թադևոսյան. morevmankan.am

Med-practic-ի ընթերցողներին հղիության վարման, վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի մասին կներկայացնի և օգտակար խորհուրդներ կտա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի  Թադևոսյանը:


Երբ արդեն փաստ է հղիությունը. ինչպե՞ս վարվել ներկայացված երևույթների հետ, որոնք մինչ այդ առօրեական էին. կոսմետիկա, բջջային հեռախոս, համակարգիչ, ծխախոտ, ալկոհոլ, սննդակարգեր, ֆիզիկական ակտիվություն, նաև՝ ինչպե՞ս վարվել նոր ի հայտ եկող երևույթների հետ. վաղ տոքսիկոզ, վաղ շրջանի վիժումներ և այլն:


Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասինՍրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ.


Հաճախ հղիությունն ընթանում է սրտխառնոցներով ու փսխումներով, այս երևույթները  սովորաբար պետք է անցնեն 12-13 շաբաթ հետո, սակայն լինում են դեպքեր, երբ սրտխառնոցներն ու փսխումները սկսվում են  հենց առաջին օրվանից և տևում  մինչև ծննդաբերություն: Դրանց դեմ, իհարկե, կան միջոցներ, որոնք, իսկապես, արդյունավետ են:


Ապրելակերպ. համակարգիչ, բջջային հեռախոս


Հղիության ընթացքում մեր օրգանիզմն ավելի խոցելի է արտաքին ազդակների դեմ:  Պետք է այս ամիսների ընթացքում փոքր-ինչ զգուշավորություն ցուցաբերել: Մենք  չգիտենք, թե ինչ բաղադրություն ունի այն կոսմետիկան, որն օգտագործում ենք, չգիտենք ՍՊԱ կենտրոններում առաջարկվող ծառայությունների որակը՝ ընդհուպ մինչև գործիքների մաքրություն: Համակարգիչն արդեն որոշակի նստելու կեցվածք է պահանջում, որը հղիներին խորհուրդ չի տրվում: Ամենաորակյալ համակարգիչն անգամ ճառագայթներ է արձակում, որը նույնպես վնասակար է հատկապես այս շրջանում: Անկախ աշխատանքի բնույթից՝  պետք է համակարգչից օգտվել հնարավորինս քիչ: Նույնը վերաբերում է նաև բջջային հեռախոսներին: Բջջային հեռախոսների կրումը մարմնին շատ մոտ կարող է բերոել պտղի պահվածքի փոփոխության. պտուղն ավելի անհանգիստ է դառնում և շարժունակ:

 

Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասինՍննդակարգ.


Հղի կինը չպետք է իրեն հիվանդ զգա: Հղիությունը հիվանդություն չէ:  Շատ կարևոր է հղի կնոջ թիմը՝ նրա ընտանիքը և հղիությունը վարող բժիշկը: Ընտանիքում պետք է  կանոնակարգել սնվելու, քնելու, զբոսնելու  ռեժիմը:  Սննդակարգի կարևորագույն բաղադրիչը պետք է դառնա սպիտակուցը: Նախապատվությունը պետք է տալ մսամթերքին, կաթնամթերքին, ձկնեղենին: Պետք է ուտել հաճախ և չափավոր: Շատ կարևոր է նաև, թե երբ և ինչքան հեղուկ խմել: Հեղուկի սահմանափակումը հղիության ընթացքում ճիշտ չէ:  Չի կարելի ջուր խմել անմիջապես ուտելուց հետո և գիշերը՝ քնելուց առաջ: Ջուրը պետք է խմել օրվա ընթացքում հաճախ, բայց՝ փոքր կումերով:


Վիժում. պատճառները


Մեր ժամանակներում անհամեմատ շատացել է վիժումների քանակը: Նախկինում  ընդհատված հղիությունները մենք կապում էինք ներարգանդային վարակների հետ: Վերջին ժամանակներում, մեզ հասած  հետազոտության համաձայն, բժիշկների մեծամասնությունը վիժման պատճառ են համարում տարբեր հիվանդությունները,  մասնավորապես, թրոմբոֆիլիան: Կանգ առնենք թրոմբոֆիլիայի վրա, որը հայտնաբերվում է արյան մեջ որոշակի գեների առկայության դեպքում: Արդյունքում ախտորոշվում է գենետիկորեն  հոմոզիգոտ կամ հետերոզիգոտ թրոմբոֆիլիա, որի հետ են կապում չզարգացող հղիությունը թե՛ մանկաբարձ-գինեկոլոգները, թե՛ արյունաբանները:


Վիժում կարող է լինել հորմոնալ ֆոնի խանգարման հետևանքով, ներարգանդային վարակների արդյունքում: Պատճառները շատ են, պարզապես առաջին իսկ նշանների դեպքում՝ թեթև արյունահոսություն, ցավեր, հարկ է դիմել բժշկի: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում հղիությունը պահպանելու համար պայքարել մինչև վերջ: 

 

Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասին

Հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը


Օրգազնիմը հղիության ընթացքում շատ ռեսուրսներ է  սպառում, ուստի մինչև հաջորդ հղիությունը պետք է վերականգնել տրանսֆորմացիան կամ կորուստը: Արգանդը բազմաթիվ անոթների հետ պետք է վերականգնվի, հղիություն տարած օրգանիզմում պետք է լրացվի կալցիումը, մագնեզիումը, երկաթը: Սրանք այն նյութերն են, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար: Կնոջ օրգազնիզմում զարգանում է նոր կյանք, որն, իհարկե, որոշակի պաշարներ է պահանջում: Դադարն անհրաժեշտ է, որպեսզի արգանդը նորից ի վիճակի լինի հղիություն կրելու, որ պտղապարկը բարեհաջող ամրանա արգանդի պատերին:

 

Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի  ու հղիության վարման մասինՕպտիմալ ժամանակահատվածը 1,5- 2 տարին է:  Այս պարագայում բացարձակ նշանակություն չունի, թե որ տարբերակով է ծննդաբերությունը տեղի ունեցել: Շատերը կարծում են, որ կեսարյան հատման դեպքում հղիությունների միջև ինտերվալը պետք է լինի 5 տարի և ավելի: Հատկապես հիմա, երբ կեսարյան հատման տեխնիկան բավականին կատարելագործված է,  նույնիսկ լինում են դեպքեր, երբ վերականգնումն ավելի արագ է տեղի ունենում, քան բնական ճանապարհով ծննդաբերության արդյունքում:


Բժշկի ընտրություն. խորհուրդ


Եթե որոշել եք մասնագիտորեն մոտենալ հարցին, ապա առաջին հերթին հարկ է ընտրել բժշկին: Ցավոք, մենք չունենք բժշկին դիմելու մշակույթ: Ես խորհուրդ կտամ բժշկի ընտրության հարցում հաշվի առնել նաև տվյալ բժշկի աշխատանքային փորձը, գիտելիքները, մոտեցումները, վերաբերմունքը և այն բուժ հաստատությունը, որտեղ նա աշխատում է:  


Կան տեղամասային բժիշկներ, ում վերահսկողությունը շատ ավելի նախընտրելի է, քան բարեկամինը կամ հարևանինը, եթե անգամ նրանք շատ գրագետ են և փորձառու: Բժշկի ընտրությունը ևս պետք է լինի գիտակցված, չէ որ նա նույնպես  պատասխանատու է առողջ պտղի զարգացման ու ծննդաբերության համար:

 

Հոդվածի առաջին մասը կարդալ հետևյալ հղումով

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ