Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Կանանց ստերջացումը՝ երկրորդ ամենատարածված հակաբեղմնավորիչ մեթոդ. news.am

Կանանց ստերջացումը՝ երկրորդ ամենատարածված հակաբեղմնավորիչ մեթոդ. news.am

ԱՄՆ-ում ամենատարածված հակաբեղմնավորիչ միջոցները հորմոնալ դեղահաբերն են, իսկ երկրորդ ամենատարածված միջոցը, ինչքան էլ տարօրինակ հնչի, կանանց ստերջացումն է՝ փողերը կապելու միջոցով։ Նման եզրահանգման են եկել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հետազոտողները։

 

Ինչպես հայտնում է Medicaldaily-ին, 15-44 տարեկան ամերիկուհիների մոտ 62%-ն օգտվում է հակաբեղմնավորման այս կամ այն մեթոդից։ 2011-2013 թթ. կատարված հետազոտության համաձայն՝ կանանց 16%-ն օգտագործում է հորմոնալ հակաբեղմնավորիչներ,  այնինչ 15,5%-ը նախընտրում է մշտական ստերջացումը։  Տարածվածության առումով երրորդ տեղում են պահպանակները, որոնցից օգտվում է զույգերի 9,4%-ը, իսկ չորրորդ տեղը զբաղեցնում են ներարգանդային պարույրները, որոնցից օգտվում է կանանց 7,2%-ը։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ հասանելիության շնորհիվ ներարգանդային պարույրները մոտ ապագայում ավելի լայն տարածում կգտնեն։

 

Ստերջացումը (անոթակապեր) համարվում է մշտական հակաբեղմնավորիչներից ամենահուսալին։ Ստերջացման ենթարկված 100 կանանցից միայն մեկը կարող է պատահաբար հղիանալ։ Նման գործընթացի ժամանակ կանանց ֆալոպյան փողերը կապվում են կամ՝ հատվում, այնպես որ սպերմատոզոիդները զրկվում են այնտեղ ընկնելու եւ ձվաբջիջը բեղմնավորելու հնարավորությունից։

 

Ամերիկացի բժիշկ Վանեսա Քոլինսի կարծիքով շատ կանայք ստերջացում  են անցնում 30 տարեկանից հետո, եթե մինչեւ այդ նրանց հաջողվել է ունենալ այնքան երեխա, որքան ցանկանում էին։ Մինչեւ մենոպաուզային հասնելը նրանք դեռ 20 տարի ունեն եւ այդ ժամանակը նրանք ցանկանում են ազատ սեռական կյանքով ապրել՝ առանց հակաբեղմնավորման եւ հավանական անցանկալի հղիության համար անհանգստանալու։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. syl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ