Հղիություն, ծննդաբերություն
|
|
Խորհուրդներ կանանց, ովքեր հղիանալու անհաջող փորձեր են անում. news.am
Այո, վաղ թե ուշ գալիս է մի օր, երբ կնոջ մոտ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Դադարեցնում է հակաբեղմնավորիչների կիրառությունն ու՝ սպասում: Մեկ ամիս, թերեւս նաեւ՝ երկու: Իսկ երբ երրորդ ամսին էլ ոչինչ չի ստացվում՝ սկսում է անհանգստանալ:
Նախ եւ առաջ՝ շտապելու կարիք չկա:
Ըստ էության, քանի դեռ 35 տարեկան չկաք, վերարտադրողական էնդոկրինոլոգի եւ անպտղությամբ զբաղվող մասնագետի օգնությանը 12 ամիս շարունակ հղիանալու անհաջող փորձեր ձեռնարկելուց հետո կարող եք դիմել: Իսկ եթե 35-ն անց եք, խորհուրդ է տրվում հիշյալ մասնագետների օգնությանը 6 ամիս անց դիմել: Իսկ մինչեւ այդ անհանգստանալու կարիք չկա:
Միջին ամուսնական զույգի մոտ յուրաքանչյուր ամիս բեղմնավորման հասնելու 20-25 տոկոս հավանականություն է գործում: Նրանց 2/3-ին ընդամենը 6 ամիս է հարկավոր՝ հաջողության հասնելու համար: Իսկ ահա 35-ից բարձր տարիք ունեցող կանայք քիչ ավելի դժվարությամբ կարող են հղիանալ, քանի որ նրանց ձվաբջիջներն առավել թույլ որակով եւ քիչ քանակությամբ են աչքի ընկնում:
Մինչ նախանշված ժամկետների ավարտը կարող եք մասնագետի օգնությանը դիմել, եթե կա հետեւյալ խնդիրներից որեւէ մեկի առկայությունը.
- անկանոն կամ ցավոտ դաշտանային ցիկլ,
- ցավեր կոնքի հատվածում,
- նախընթաց վիրահատություն(ներ) կոնքի հատվածում,
- շաքարախտ եւ ընդհանուր առողջական խնդիրներ:
Իսկ երբ բժշկի հետ խոսելու ժամանակն է եկել, հարկավոր է ստորեւ բերված գործոնների առկայությունը բացառել.
- կանանց անպտղություն. 30 տոկոս դեպքերում հղիանալու անհաջող փորձերի պատճառը որոշ բարդություններ են՝ ֆալոպյան փողերի խցանում, էնդոմետրիոզ կամ ձվազատման խանգարում:
- տղամարդու անպտղություն. եւս 30 տոկոս հավանականությամբ չհաջողված հղիությունը կարող է տղամարդու մոտ սպերմատոզոիդների բացակայության, ցածր քանակի կամ թույլ շարժունակության (ձվաբջջին հասնելու անկարողություն) արդյունքը լինել:
Մնացյալ 35-40 տոկոս դեպքերում զույգերը որոշ՝ երկու կողմերին հատուկ խնդիրների համադրության կամ որեւէ առանձնահատուկ խնդրի արդյունքում են անպտղության փաստի առաջ կանգնում:
07.10.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYh7BsDi' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ