Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Խորհուրդներ կանանց, ովքեր հղիանալու անհաջող փորձեր են անում. news.am

Խորհուրդներ կանանց, ովքեր հղիանալու անհաջող փորձեր են անում. news.am

Այո, վաղ թե ուշ գալիս է մի օր, երբ կնոջ մոտ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Դադարեցնում է հակաբեղմնավորիչների կիրառությունն ու՝ սպասում: Մեկ ամիս, թերեւս նաեւ՝ երկու: Իսկ երբ երրորդ ամսին էլ ոչինչ չի ստացվում՝ սկսում է անհանգստանալ:

Նախ եւ առաջ՝ շտապելու կարիք չկա:

Ըստ էության, քանի դեռ 35 տարեկան չկաք, վերարտադրողական էնդոկրինոլոգի եւ անպտղությամբ զբաղվող մասնագետի օգնությանը 12 ամիս շարունակ հղիանալու անհաջող փորձեր ձեռնարկելուց հետո կարող եք դիմել: Իսկ եթե 35-ն անց եք, խորհուրդ է տրվում հիշյալ մասնագետների օգնությանը 6 ամիս անց դիմել: Իսկ մինչեւ այդ անհանգստանալու կարիք չկա:

Միջին ամուսնական զույգի մոտ յուրաքանչյուր ամիս բեղմնավորման հասնելու 20-25 տոկոս հավանականություն է գործում: Նրանց 2/3-ին ընդամենը 6 ամիս է հարկավոր՝ հաջողության հասնելու համար: Իսկ ահա 35-ից բարձր տարիք ունեցող կանայք քիչ ավելի դժվարությամբ կարող են հղիանալ, քանի որ նրանց ձվաբջիջներն առավել թույլ որակով եւ քիչ քանակությամբ են աչքի ընկնում:

Մինչ նախանշված ժամկետների ավարտը կարող եք մասնագետի օգնությանը դիմել, եթե կա հետեւյալ խնդիրներից որեւէ մեկի առկայությունը.

  • անկանոն կամ ցավոտ դաշտանային ցիկլ,
  • ցավեր կոնքի հատվածում,
  • նախընթաց վիրահատություն(ներ) կոնքի հատվածում,
  • շաքարախտ եւ ընդհանուր առողջական խնդիրներ:


Իսկ երբ բժշկի հետ խոսելու ժամանակն է եկել, հարկավոր է ստորեւ բերված գործոնների առկայությունը բացառել.

  • կանանց անպտղություն. 30 տոկոս դեպքերում հղիանալու անհաջող փորձերի պատճառը որոշ բարդություններ են՝ ֆալոպյան փողերի խցանում, էնդոմետրիոզ կամ ձվազատման խանգարում:
  • տղամարդու անպտղություն. եւս 30 տոկոս հավանականությամբ չհաջողված հղիությունը կարող է տղամարդու մոտ սպերմատոզոիդների բացակայության, ցածր քանակի կամ թույլ շարժունակության (ձվաբջջին հասնելու անկարողություն) արդյունքը լինել:


Մնացյալ 35-40 տոկոս դեպքերում զույգերը որոշ՝ երկու կողմերին հատուկ խնդիրների համադրության կամ որեւէ առանձնահատուկ խնդրի արդյունքում են անպտղության փաստի առաջ կանգնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. human-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ