Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:

 

«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:  


–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:


–   Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան,  իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու  անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական  աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

 

Առաջին տիկին Ռիտա Սարգսյան Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:


–   Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ  աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:


–   Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:


–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել  www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի  պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել  է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:


–   Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:


–   Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:


–   Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:


–   «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ  Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:


–   Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր  բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛  հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…


–   Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել:  Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:


–   Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:


–   Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր  համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով  «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:


–   Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:


–   Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի ԼՈՒՍԻԿ Հ, ճիշտ կլինի դիմեք արհեստական բեղմնավորման օգնությանը: Այսօր երևանյան շատ կլինիկաներ զբաղվում են այդ խնդրով:

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Ruzana, դիմեք Արագիլ հիմնադրամի կազմակերպիչներին: Ստորև կայքի հղումն է.

%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի ԼՈՒՍԻԿ Հախինյան, ճիշտ կլինի դիմեք արհեստական բեղմնավորման օգնությանը: Այսօր երևանյան շատ կլինիկաներ զբաղվում են այդ խնդրով: 

Tereza

25.10.2014

Barev Dzez , arden 2 shabate inch chka Aragil himnadrami sayt@ ,aseq xndtumem ardyoq dadarecvace nra gorcuneutyun@. Hertagrvelem septemberi 26-in ev huysov spasumem nranc patasxanin ...Naxapes shnorakalutyun ,xndrumem patasxeneq

LUSIK H

15.10.2014

HARZIC INCU CEK PATASXAMUM KAM VORTEX GTNEM PATACXANN

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի ANUSH, ստորև Արագիլ հիմնադրամի կայքի հղումն է, որտեղ կարող եք ծանոթանալ պայմաններին և կապ հաստատել. 

http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

ԼՈՒՍԻԿ Հ

07.10.2014

Բարեվ ձեզ ես արդեն 14տարի է ամուսնազել եմ չեմ հղիանոում արդեն 37 տարեկան եմ ամուսինս47 տարեկան ամեն տեղ բուժվել եմ ոչինչ չի ստացվել մոտ 6ամիս բուժվել եմ հայ.պտղ կենտրոնում ելի ոչինչ արագիլի կողմից ապրիլ ամսին եսիմիլացիա արեցին ոչ մի արդյունք ասեկ ինչ անեմ միթե ինձ ԵԿՕչեր հասնում ասեկ նաև որ ոչ մի ,բժիշկ ինձ չի ասել ԵԿՕ Ի համարինչ անեմ ես ամուսնս ծնողների միակ տղան է ել երեղա չունեն եթե աստված կա օգնեկ ինձ երեխա ունենամ արդեն ես հուսալքվել եմ ու ինձ ;խաբված եմ զգում ամեն բուժումից հետո ն խնդրոմ եմ նամակիս պատասխանել եվ ճիշտ խորհուրդ տալ կրկին չսխալվելու

Ruzana

06.10.2014

barev dez. naxapes snorakalutyun der asxatanki hamar .es septemberi 11 zangelem vor ind hertagren hertagretin. ind patasxanelen vor mincev septemberi verc dez or knsanakenk u spasumnerov minc aysor cen zangaharel sat anhangistem xntrumem oknek ind .

ԼՈՒՍԻԿ Հախինյան

03.10.2014

արեվ ձեզ ես արդեն 14տարի ե ամուսնացել եմ չեմ հղիանւմ շատ բժիշկների մոտ եմ եղել բայց ոչինչ չի եղել կ(կին անգամ կրկին անգամապրիլ ամսին արագիլր օգնությամբ եսիմիլացիա են արել կրկին անգամ ելի ոչ մի արդյունքի չեմ հասել ղնդրում եմ ասեկ կարող եմ նորից օգտվել ես 38 տարեկան եմ ամուսինս46 եթե աստված կա օգնեկ ամուսնու ընտանիքյը ժառանգներ չունեն մենակ ենք միակ հույս ու ապագան իմ երեղա ունենալն ե

ANUSH

07.09.2014

Barev dzez nerexutyun shat kcankanay texekanal grancumner@ erb en sksvelu

Մեդ-Պրակտիկ

24.08.2014

Հարգելի KRISTINE, բարև Ձեզ, կարծում ենք արձակուրդային շրջան է, այդ պատճառով չեն պատասխանում, փորձեք կապվել սեպտեմբերի1-ից հետո:

KRISTINE

17.08.2014

BAREV CEZ ES ZANGAHARUMEM ARAGIL HIMNADRAM CEH PATASXANUM XNDRUMEM ASEQ SEPTEMBERI 2 GRANCUM@ HASTATA. NAXAPES SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

15.08.2014

Հարգելի Ahush, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

ANUSH

12.08.2014

Baren dzez es kcankanay imanal grancumner@ erb en sksvelu.nax ev arach shnorhakalutyuns em haytnum dzez bazmativ @ntaniknerin ajakcelu hamar ayd tvum nayev indz

Ahush

12.08.2014

Barev dzez shat kcankanay imanal grancumner@ erb en sksvelu vonc karox em dzez het kapnvel

Անահիտ

05.08.2014

Դուք շատ բարի գործ եք անւմ ազգի համար, բայց դա ոչ բոլորին է հասանելի երբ սայտ ենք մտնւմ գրված է դիմումներ չենք ընդունում :

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի GAYANE, ցանկացած բորբոքային հիվանդություն կարող է չհղիանալու պատճառ դառնալ: Չհղիանալու պատճառներից մեկն էլ առաջին վիժումից հետո կարող է լինել օրգանիզմում հորմոնների անհամաչափ տեղաշարժերը: Տնային պայմաններում ցավոք ոչինչ անելու իմաստ և տրամաբանություն չկա: Այնպես, որ եթե հղիանալ եք ուզում, պարտավոր եք դիմել բժշկի: Ցիստիտի անպտղության պատճառ լինելն անհավանական է:

GAYANE

28.07.2014

BAREV DZEZ SHAT EM XNDRUM OGNEQ INC ARAJI EREXAYIS KORCNELUC HETO CHEM HXIANUM ARDEN TARIUKES.UNEM MEJQI CAVER EV ARTADRUTYUN,CHEM KAROX GNAL BJSHKI.XORHURD TVEQ XNDRUM EM.EV MI HARC EL CISTIT@ karox e PATCHAR LINEL CHHXIANALUN?NAXOROQ SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի KRISTINE, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

KRISTINE

23.07.2014

BAREV CEZ ES INTERNETI MIJOCOV KAPVELEM CEZ HET. TOXELEM IM HERAXOSAHAMAR@ INC ZANGAHARELEN U ASELEN VOR NERKAJANAM HIDROMED KENTRON KRISTINE.MELIQYANI MOT.OGOSTOSI 5-in . UZUMEM IMANAL NA CEZ HET KAP UNI KARAM NRA MIJOCOV GRANCVEL CEZ MOT.NAXAPES SHORAKALUTJUN.

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Karine Hambarcumyan, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

karine hambarcumyan

21.07.2014

barev,im ev im amusnu mot haitnaberel en anhamatexeliutyun.aracharkel en eko dimum em dzes ognutyan xndranqov

KRISTINE

17.07.2014

XNDRUMEM PATASXANEL HARCERIS ERBEK GRANCELU

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի KRISTINE, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի ARPI, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

KRISTINE

15.07.2014

barev cez es arden 3taria tarapumem anptxutjamb tarelem poxeri virahatutjun uanhujs amusnus mot amehihch normale xndrumem ogneq mez erbeq grancum@ SKSELU

ARPI

11.07.2014

Barev Dzez, nerexutyun shat kcankanay texekanal te inch pastatxter en anhrajesht "Bari aragil himnadramin" nerkayacnelu hamar arden 3 tarva chberutyun ka im mot es 29 tarekan em....xndrum em ogneq!!! naxapes shnorhakalutyun!

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Ruzanna, բարև Ձեզ, ստորև Արագիլ հիմնադրամի կայքի հղումն է, որտեղ կարող եք ծանոթանալ պայմաններին և կապ հաստատել. 

http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Lusine, ճիշտ կլինի դուք դիմեք գինեկոլոգի առավել լուրջ լաբորատոր և գործիքային հետազոտություններ անցնելու համար: Որից հետո միայն գինեկոլոգները Ձեզ կհուշեն հետագա քայլերի մասին:  

Ruzanna

01.07.2014

barev.Es arden 31 tarekan em u amusnacac em 9 tari , chem hxianum.aycelel em shat bujhastatutyunner hetazotvel em,im ev amusnus mot amen inch normal e. shengavitum EKO i veraberyal bolor hetazotutyunnern ancel em.hima patrast em EKOi bayc finansapes i vichaki chem.xndrum em indz ognel.

Կարդացեք նաև

Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am

Ապագա մոր համար ամենահարմարը մազերը սափրելն է: Մազահեռացման համար հատուկ քսուկի օգտագործումը հեշտ է, սակայն մի՛ մոռացեք, որ անգամ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել...

Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am
Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am

Ապագա երեխայի առողջությունը որոշակիորեն կախված է ծնողների սննդակարգից, այդ պատճառով կարևոր է հղիություն պլանավորելուց առաջ հետևել որոշակի կանոնների: Հղիության առաջին ամսից սկսվում է երեխայի մարմնի մի շարք...

Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք արդեն հղիության 9-րդ ամսում եք, ամեն բան գիտեք էպիդուրալ անեսթեզիայի մասին, հավաքել եք «տագնապի» պայուսակը, սովորել եք ճիշտ շնչել, որոշել եք, թե ինչպես հասնել ծննդատուն, և արդեն ժամանակն է կազմել գործերի ցանկը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency). urolog.am
5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency). urolog.am

Սեքսը և հղիությունը թեմաներ են՝  շրջապատված առասպելներով և կարծրատիպերով: Կա այնպիսի կարծիք, որ սերմնաբջիջը կարող է անցնել մի քանի շերտ հագուստի միջով և բեղմնավորել ձվաբջիջը, ինչը քիչ հավանական է...

Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am
Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am

Մազերի հետ կապված խնդիրները  քիչ հոգս չեն պատճառում սովորական կյանքի ռիթմով ապրողներին: Հապա ինչ ասել այն շրջանի մասին, երբ կինը պատրաստվում է մայր դառնալ: Դրանք կարող են դառնալ ճարպոտ, փխրուն և սկսել թափվել...

Հղիության 34 շաբաթ. morevmankan.am
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության ընդհատում. morevmankan.am
Հղիության ընդհատում. morevmankan.am

Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը

Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ