Հղիություն, ծննդաբերություն
|
|
Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է
Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում դա էլ իր կանոններն ունի, եւ մի փոքր շեղում` հնարավոր է, որ նորածինն ընդհանրապես հրաժարվի կուրծք ուտելուց:
Այսօր եզակի կլինիկաներում են ծննդկաններին սովորեցնում կրծքով ճիշտ կերակրելը: Aravot.am-ի հետ զրույցում Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) նորածնաբանության բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ եւ ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Սարգսյանը վստահեցրեց, որ հենց առաջին կրծքադրումից է կախված, թե երեխան հետագայում ո՞նց կուտի կուրծքը. «Մեր կենտրոնում յուրաքանչյուր ծննդկանի սովորեցնում ենք, թե ինչպես պետք է երեխային ճիշտ կերակրել, քանի որ մեր կլինիկան մանկանը բարեկամ բժշկական հաստատություն է: Նախ, շատ կարեւոր է, որ երեխան ճիշտ մոտեցվի կրծքին`ուղղակի երեխայի քիթը կամ բերանը պետք է լինի մոր կրծքի հարպտկային դաշտին մոտիկ, ու մայրը պետք է կուրծքը խորը մտցնի երեխայի բերանը, այսինքն` ոչ թե պտուկը, ինչպես շատ մայրեր գիտեն, այլ հարպտկային հատվածն ամբողջությամբ, որտեղ գտնվում են բոլոր արտատար ծորանները: Ընդ որում, մայրը կերակրելու ընթացքում հարպտկային շրջանի քիչ մասը պետք է տեսնի: Եթե այն ամբողջությամբ երեխայի բերանի մեջ չէ, դա վտանագվոր է նրանով, որ ճաքեր կարող են առաջանալ: Բացի դրանից, կաթը նորմալ դուրս չի գա, երեխան անընդհատ լաց կլինի: Եթե երեխայի թուշիկները սմքած են, ուրեմն` լավ չի ուտում: Ուտելու ընթացքում մայրը պետք է երեխայի ուտելու ձայնը` կլկլոցը լսի»:
Բժշկուհու խոսքերով` եթե երեխան լաց է լինում, ուրեմն քաղցած է. նորածնի կյանքի առաջին 2 ժամում նրանք հաստատ ուտոմ են, ապա մի քիչ հանգստանում: Իսկ 5-6 ժամ քնելու դեպքում, մայրը պետք է ուշադիր լինի, եւ թույլ չտա որպեսզի փոքրիկն այդքան երկար քնի, անհրաժեշտ է արթնացնել ու կերակրել, հակառակ դեպքում սովից կթուլանա երեխան:
Լինում են դեպքեր, երբ առաջին ժամերին մոր մոտ կաթ չի արտադրվում եւ անմիջապես արհեստական կաթնախառնուրդ են տալիս: Բժշկուհին հորդորում է չշտապել, քանի որ բնությունն այնպես է ստեղծել, որ մայրը, եթե ամեն ինչ նորմալ է, անպայման կաթ կարտադրի: Հատկապես շատ կարեւոր է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կաթով կերակրելը, քանի որ, ըստ տիկին Սարգսյանի, մոր կաթի մեջ կան բոլոր այն անհրաժեշտ նյութերը, որոնք երեխային ապահովում են առողջ ապագա: Բժշկուհու պատմելով` «Մարզերում կարծիք կա տարածված, որ երեխաներին պետք է կերակրեն կովի կամ այծի կաթով: Իրականում կենդանու կաթի պարունակությունը վտանգավոր է նորածինների համար, իսկ յուրաքանչյուր մայր արտադրում է այնպիսի կաթ, որն անհրաժեշտ է հենց իր բալիկին: Մայրեր կան, որոնք կարծում են, որ իրենց արտադրած առաջին կաթը պիտանի չէ, ասսում են` կաթ չէ, խեժ է, եւ կթում են ու թափում: Սակայն, այդ խեժն էլ կաթ է, եւ նույնիսկ դրա պարունակությունն է խիստ կարեոր բալիկի համար»:
Բժշկուհին մայրերին կոչ է անում խուսափել տատական ու պապական հնացած մեթոդներից, երբ դեռ 2-3 ամսականը չլրացած փոքրիկներին ջուր, խնձորի կամ այլ մրգային հյութեր են տալիս. «Նորից եմ կրկնում, մայրական կաթը պարունակում է այն բաները`ջուր, վիտամիններ, ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչ անհրաժեշտ է երեխային»:
Հատկապես շատ կարեւոր է մոր եւ մանկան շփումը, եւ եթե երեխան նույնիսկ նոր է կերկարվել, բայց մի քիչ տրտնջում է, մայրը կարող է իր կողքին պառկեցնել, շոյել ու շփվել նրա հետ, երեխան հաստատ կհանդարտվի:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» ուշադրություն է դարձվում մոր եւ մանկան շփմանն ու համատեղ կեցությանը, քանի որ ծննդաբերությանը հաջորդող ժամերն են շատ կարեւոր դեր խաղում. «Մեզ մոտ երեխայի ծնվելու իսկ պահից փոքրիկը գտնվում է մոր մոտ: Ծնվելու հենց առաջին պահին նրան դնում են մոր որովայնին կամ կրծքին` մաշկը մաշկին շփումն ապահովելու համար, որրպեսզի հենց առաջին մարդը, որ պետք է շփվի եւ միկրոֆլորան ընդունի, դա լինի նրա մայրը, ոչ թե օտար մարդ, որպեսզի երեխան ջերմություն ստանա: Առաջին շփումը նպաստում է նաեւ,որ կրծքի կաթը ճիշտ արտադրվի, իսկ ծնված պահից երեխաները փնտրում են ու գտնում են մոր կուրծքը»:
19.07.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեդ-Պրակտիկ
22.02.2016
Հարգելի Lena, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ Դուք ճիշտ եք կերակրում երեխային, Ձեզ կարող են օգնել ծննդատանը, մասնագիտակցված բուժքույրերը կօգնեն ճիշտ կերակրել: Կարող եք նաև օգտագործել կրկնապտուկ, ցանկալի է սիլիկոնե, որոնք կարող եք ձեռ բերել դեղատներց:
Lena
12.02.2016
Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի Անուշիկ, բարև Ձեզ: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 3 ամսեկան աղջիկ երեխաների քաշը նորմայում պետք է լինի 4.5-7.5կգ, իսկ տղաներինը` 5-8կգ: Ձեր բալիկի քաշը նորմայի սահմաններում է, անհանգստանալու կարիք չկա: Ինչ վերաբերում է Ձեր սննդին. կարիք չկա Ձեր ռացիոնից հանել մրգերն ու բանջարեղենը, դրանք պարունակում են մի շարք վիտամիններ և միներալներ, որոնք այլ սննդամթերքներում չկան: Ուղղակի հարկավոր է չչարաշահել: Ցանկալի է ձեռնպահ մնալ այն սննդամթերքից, որոնք կարող են ալերգիա առաջացնել երեխայի մոտ, օրինակ շոկոլադ, մեղր, ցիտրուսներ և այլն: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք կրծքով կերակրող մայրերի համար անհրաժեշտ սննդամթերքի ցանկը.
https://www.med-practic.com/arm/70/12780/article.more.html
https://www.med-practic.com/arm/70/27208/article.more.html
Անուշիկ
09.05.2015
Մեդ-Պրակտիկ
04.05.2015
Հարգելի Nina, բարև Ձեզ: Տղա երեխաների քաշը 4 ամսեկանում նորմայում պետք է լինի 5.5-7.6 կգ, իսկ աղջիկներինը` 5.4-7.0 կգ: Ձեր թոռնիկի քաշը նորմայի սահմաններում է, անհանգստանալու կարիք չկա:
Nina
01.05.2015
Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Alla, բարև Ձեզ: Ընդհանրապես այն կանայք, որոնք հակում ունեն գիրանալու կրծքով կերակրման ընթացքում քաշ են կորցնում, քանի որ այրվում են ավելորդ ճարպերը, հնարավոր է, որոշ ժամանակ անց արդեն նկատվի քաշի նվազում: Ինչ վերաբերում է սննդին, պարտադիր չէ, որ շատ կաթ ունենալու համար շատ ուտեք, հարկավոր է ճիշտ սնվել: Ստորև ներկայացնում ենք օգտակար հղումներ, որտեղ կգտնեք անհրաժեշտ ինֆորմացիա.
https://www.med-practic.com/arm/70/30996/article.more.html
https://www.med-practic.com/arm/70/27208/article.more.html
https://www.med-practic.com/arm/70/12780/article.more.html
Alla
27.04.2015
Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի KRISTINE, բարև Ձեզ: Բալիկի քաշը նորմայից քիչ է: Այդ տարիքում երեխայի նորմալ քաշը, եթե նա տղա է պետք է լինի 5.5 կգ, իսկ եթե աղջիկ է մոտ 5.0 կգ: Հարկավոր է անպայման դիմել մանկաբույժի և պարզել, աճի հետ մնալը կապված չէ արդյոք այլ խնդիրների կամ հիվանդության հետ: Եթե խնդիրներ չլինեն, հարկավոր է ավելացնել կաթի օրական չափաբաժինը: Եթե մայրական կաթը չի բավականացնում և Ձեր նշած արհեստական սնունդը երեխան նորմալ յուրացնում է, ապա կարող եք ավելացնել արհեստական սննդի քանակը:
KRISTINE
15.03.2015
Մեդ-Պրակտիկ
14.07.2013
Հարգելի Հերմինե, բարև Ձեզ, Ցանկալի է աստիճանաբար կրծքից կտրել երեխային, երեևի թե երկու պստիկների համար ոսկե միջինը կլինի այն, որ այդ տեղի ունենա, երբ կերակրվող երեխան բոլորի մեկ տարին։
Hermine
13.07.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ