Հղիություն, ծննդաբերություն
Հղիություն. 9-րդ ամիս

33 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 35)
Հնարավոր է, որ նա երկար եղունգներ ունենա, նրա դեմքին կարող են լինել ճանկռվածքներ, որոնք նա ստացել է դեռ արգանդում: Այժմ նրա տեղը նեղ է և անհարմար: Վերջնականորեն ձևավորվում են փոքրիկի բոլոր օրգանները: Մնացել են վեջին նրբագծիկները:
Շարունակվում է ճարպային ցանցաթաղանթի կուտակումը հատկապես ուսերի հատվածում, փոքրիկի ուսերը դառնում են կլորիկ և փափուկ: Աստիճանաբար վերանում են աղվամազերը: Նորածնի աչքերը կապույտ են, սակայն նրանց գույնը կփոխվի ժամանակի ընթացքում:
Որպեսզի ձեր փոքրիկը կարողանա ծննդաբերական ուղիներով գլխով առաջ շարժվել արգանդից, արգանդի վզիկը մեկ կարճանում է և նեղանում, մեկ` լայնանում: Պասիվ փուլը նշանակում է արգանդի վզիկի նեղացում, ակտիվ փուլը՝ կծկումներ և վզիկի լայնացում: Հետո սկսվում է անցումային փուլը, երբ վզիկը բացվում է 10 սմ:
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 45 սմ է:
Պտղի քաշը կազմում է մոտ 2 կգ 200գ
Սակայն այս ընթացքում հնարավոր են քաշի նշանակալի տարբերություններ, դա նորմայի սահմաններում է: Այս պահից սկսած փոքրիկի քաշը կարող է շաբաթական ավելանալ մոտ 220 գ-ով:
38-40 շաբաթական հղիություն
Այսպիսով, հղիության վերջին՝ իններորդ ամիսն է: Հիշենք, որ հղիության միջին տևողությունը 228 օր է կամ` 40 շաբաթ: Գոյություն ունի մի պարզ միջոց, որը հնարավորություն է տալիս մոտավորապես որոշել ծննդաբերության օրը: Վերջին դաշտանի առաջին օրվան պետք է ավելացնել 7 օր և հետ հաշվել երեք օրացույցային ամիս: Օրինակ, վերջին դաշտանը սկսվել է դեկտեմբերի 5-ին, 5+7= 12, հանած երեք ամիս, ստացվում է սեպտեմբերի 12 –ը: Սակայն դա չի նշանակում, որ ծննդաբերությունը կլինի հենց այդ օրը, հնարավոր է ինչպես մի քանի օր շուտ, այնպես էլ մի քանի օր ուշ, քանի որ նորմալ հղիության տևողությունը բոլորի մոտ նույնը չէ:
Կարող ենք ասել, որ ծնունդը մարդու կյանքի ամենաուժեղ սթրեսն է: Ներարգանդային կյանքի վերջին շաբաթների ընթացքում բնությունն ակտիվորեն նախապատրաստում է փոքրիկի օրգանիզմը, (մասնավորապես` կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերը), սպասվող ծանր փորձությանը: Մեծանում են մակերիկամները (ավելի մեծ են, քան երիկամները), որոնք ծննդաբերության ժամանակ պետք է արյանը մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին մատակարարեն: Ինչպես ցույց են տալիս հատուկ հետազոտությունները, այս «սթրեսի հորմոնների» մակարդակը նորածնի արյան մեջ ավելին է, քան մեծահասակի մոտ ուժեղ հուզական լարվածության ժամանակ:
Ավարտվում է սեռական համակարգի անատոմիական ձևավորումը, արական սեռի պտղի մոտ ամորձիներն իջնում են փոշտի մեջ: Նրանք ձևավորվում և զարգանում են որովայնի խոռոչում, սակայն հղիության երկրորդ կեսին բավականին երկար և բարդ ուղի են անցնում, մինչև հայտնվում են իրենց տեղում: Պատահում է, որ ինչ-որ պատճառով ամորձիներից մեկը կամ երկուսն էլ չեն իջնում, դա սարսափելի չէ, կարելի է սպասել ևս մեկ տարի, սակայն, եթե այդ ընթացքում էլ նրանք չեն զբաղեցնում իրենց մշտական տեղը, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի:
Շատ շուտով երեխան կառանձնանա ընկերքից և մայրական օրգանիզմից, և որպեսզի սոված չմնա, ստիպված է լինելու ջանք գործադրել՝ ծծելու կուրծքը: Ծծելու ողջ համակարգը, որի կենտրոնը գտնվում է երկայնավուն ուղեղում, պատրաստվում է աշխատանքի: Երեք հզոր նյարդային ճյուղեր ապահովում են անպայման ռեֆլեքսը, եռորյակ նյարդն ապահովում է ծամողական մկանների աշխատանքը, դեմքի նյարդը նյարդավորում է բերանի մկանները, իսկ հետագայում նաև` ատամները, ենթալեզվային նյարդը՝ լեզուն: Պտղի բերանի խոռոչը համեմատաբար փոքր է, այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է լեզուն: Ծամողական համակարգը ծննդի պահին թույլ է զարգացած, այն արագ կզարգանա, երբ փոքրիկը սկսի ծծել:
Ծնոտների, լեզվի և այտերի կառուցվածքի առանձնահատկությունները նպաստում են ծծելուն: Այսպես, ծամողական մկանների միջև տեղակայված է ծծողական գլանիկը, հատուկ գլանիկներ կան նաև շուրթերի լորձաթաղանթի և ծնոտների վրա:
Բերանի լորձաթաղանքը վառ կարմիր է, քանի որ հարուստ է արյունատար անոթներով: Դրա շնորհիվ ներծծման պրոցեսը սկսվում է հենց բերանի խոռոչից: Թքագեղձերը դեռ թույլ են զարգացած, որը բացատրելի է՝ ծննդյան առաջին ամիսներին երեխան ստանում է միայն հեղուկ սնունդ, իսկ երբ նրա օրաբաժնում հայտնվի թանձր և նույնիսկ կոշտ սնունդ, թքագեղձերը կակտիվացնեն իրենց գործունեությունը:
Հղիության վերջին աղեստամոքսային համակարգի օրգանները յուրահատուկ ֆունկցիա են կատարում, մոտավորապես իրանի կեսը զբաղեցնում է կերակրափողը, իսկ աղիների հանգույցների երկարությունը տատանվում է 335-460 սմ: Ստամոքսագեղձերն արդեն գործում են, և կարելի է հայտնաբերել նրանց արտադրանքը՝ պեպսինի և շրդոնային մակարդի փոքր քանակություն: Աղիների մկանածածկույթը թույլ է զարգացած, սակայն թավիկները՝ ներծծման ունիվերսալ ապարատը, արդեն գործում են:
Եթե ներարգանդային զարգացման սկզբնական փուլերում կերակրափողի և բարակ աղիների որոշ հատվածներ կարող են ժամանակավորապես խցանված լինել, ապա իններորդ ամսում ողջ մարսողական համակարգն անցանելի է: Պտղի աղիները թույլ պերիստալտիկ շարժումներ են անում՝ ներքև մղելով մեկոնիումին՝ նախնական կղկղանքը: Մեկոնիումի կազմի մեջ մտնում են ստամոքսի և աղիների արտազատուկները, պտղաջրերում պարունակվող ամուր մասնիկները՝ պտղի մաշկի էպիթելեր, առաջնային քսուքի մասնիկներ և այլն: Մեկոնիումի քիմիական հետազոտության արդյունքում նրանում հայտնաբերել են խոլեսթերին, բիլիռուբին, ճարպեր: Եթե մեկոնիումը չի պարունակում լեղիի մասեր և գույնը բաց մոխրավուն է, դա անհանգստացնում է բժիշկներին, քանի որ ահազանգում է կամ լեղածորանների անանցանելիության մասին, կամ` դրանց բնածին բացակայության:
Պտղի մեկոնիումը ստերիլ է, սակայն, բառացիորեն, ծննդյան առաջին ժամերից աղիները սկսում են բնակեցվել զանազան միկրոօրգանիզմներ: Շատ կարևոր է, որ դրանք լինեն օգտակար միկրոբներ, այդ պատճառով կարևոր է կրծքին վարժեցնելը, քանի որ դալն ու կաթը բիֆիդո- և լակտոբացիլիների հարուստ աղբյուր են:
Վերջին ամսում պտուղն ավելի է մոտենում ծննդուղիներին: Նրա մարմնի բոլոր մասերից առավել ծավալ ունեցողը գլուխն է, և եթե գլուխն անցնի ծննդուղիներով, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի:
Բնությունը հոգացել է պտղի՝ ծնուղիներով անցնելը հեշտացնելու մասին: Գանգի ոսկրերը փափուկ են ու ճկուն, և պահպանվում է նրանց միացնող հատուկ հյուսվածքը: Այդ հյուսվածքի զբաղեցրած տարածություններն անվանում են գաղտուն: Նրանցից մեկը՝ շեղանկյունաձևը, գտնվում է առաջնամասում՝ գագաթ-ճակատային հատվածում, երկրորդը՝ եռանկյունաձևը, ծոծրակային հատվածում: Եթե կինը նորմալ չափերի կոնքեր ունի, ապա պտղի գլուխը, փոխելով իր ձևը, դուրս է գալիս ոսկրային օղակի միջով: Ձևափոխված, հնարավոր է թիկունքի հատվածում տափակած, մի փոքր երկարավուն գլուխը չպետք է վախեցնի: Ծննդից մի քանի օր անց փոքրիկի գլուխը կունենա իր սովորական, կլորավուն ձևը: Իհարկե, լինում են նաև յուրահատուկ ձև ունեցող գլուխներ, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ:
Հաշվի առեք, որ ծննդաբերության առաջին նախանշանները հայտնվում են ծննդից մեկ-երկու շաբաթ առաջ: Սովորաբար ավելի հեշտ է դառնում շնչելը, քանի որ արգանդի դիրքը փոխվում է և ստոծանին` իջնում: Երբեմն զգացվում են արգանդի թույլ, միանվագ կծկումներ: Իսկ երբ կծկանքները դառնան կանոնավոր, նշանակում է ծննդատուն գնալու ժամանակն է:
Ծննդի ժամանակ պտուղը, կառավարվելով նյարդային ազդանշանների բարդ համակարգով, կսկսի առաջ մղվել ծննդուղիներով: Բարի գալուստ...
Հետաքրքիր է, որ աքսելերացիան ազդել է մարդու կյանքի բոլոր փուլերի վրա, այդ թվում նաև` սաղմնային: Զարգացած երկրներում 1930-1990 թ.թ. նորածնի մարմնի զանգվածը միջին հաշվով ավելացել է 3200 գ-ից մինչև 3900 գ:
Ժամանակին ծնված երեխայի քաշն ու հասակը զգալիորեն տատանվում են, երեխան կարող է կշռել 2500-5000գ, հասակը` տատանվել 47-60 սմ:
Մարդու ծննդից մինչև 20 տարեկան նրա քաշը միջինում ավելանում է 20 անգամ: Իսկ ձևավորված պտղի քաշը 6 մլրդ և ավելի անգամ գերազանցում է բեղմնավորված ձվաբջջի քաշը:

|
ARMINE
05.02.2016




Anushik
03.02.2016




An
03.02.2016




GRETA
30.01.2016




ROZA
29.01.2016




Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի GRETA , բարև Ձեզ: Միոմաների և պտղի հեռացումից հետո, արգանդի վրա մնացել են սպիներ, որոնք վերականգնվում են մոտ 1-2 տարվա ընթացքում: Այսինքն ամենաքիչը առաջիկա 1 տարում հղիանալ չի կարելի: Քանի որ մեծ է սպիների բացման վտանգը: Ինչ վերաբերում է միոմայով հղիանալուն, կապված է դրանց չափից և տեղակայումից: Եթե պլանավորում եք հղիություն, ցանկալի է ստանալ կոնսերվատիվ բուժում նախքան հղիանալը, միոմաների չափերը փոքրացնելու համար:




Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի ROZA , բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր խճճված է ձևակերպված: Խնդրում եմ վելի մանրամասն գրեք: Կոնկրետ ինչ բուժում եք ստացել, ինչն է եղել վիժման պատճառը, ինչ բնույթի արտադրություն է նկատվում հարաբերությունից հետո, կա քոր այրոցի զգացում, թե ոչ: Ինչ վերաբերում տվյալ դեպքին, հնարավարո եղել է հղիություն, որն ավարտվել է նորից վիժմամբ, և Դուք չեք իմացել:




GRETA
18.01.2016




ROZA
18.01.2016




Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Qristine, բարև Ձեզ: Երեխան անհանգիստ է գազերի պատճառով: Գազերի համար կարող եք սամիթի ջուր, ֆենխելի թեյ, կամ սիմետիկոն պարունակող կաթիլներ տալ: Ինչ վերաբերում է փսխումներին, եթե կերակրում եք արհեստական կաթով, հնարավոր է երեխան չի կարողանում մարսել: Ավելի ցանկալի է կրծքով կերակրել: Եթե դա հնարավոր չէ, փորձեք փոխել կաթը:




Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Ashxen, բարև Ձեզ: Պտղաջրերի պղտորումը հիմնականում ներարգանդային ինֆեկցիայի նշան է, եթե հղիության ընթացքում հաճախակի հիվանդացել եք գրիպով պղտորությունը ամենայն հավանականությամբ պատճառը հենց դա է: Անհանգստալ կարելի է այն դեպքում, պտղի սրտի բաբախը տուժում է, և կա ներարգանդային հիպօքսիա:




Qristine
09.01.2016




Qristine
09.01.2016




Ashxen
07.01.2016




Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Jana, բարև Ձեզ: Այո, որոշ դեպքերում հնարավոր է պտղապարկի վերին պատռում, որի հետևանքով պտղաջրերը աստիճանաբարար կարող են արտահոսել: Այդ պատճառով հարկավոր է միշտ ուշադիր լինել: Պտղաջրերը թափանցիկ են, առանց հոտի: Եթե կնկատեք արտահոսք, անկախ հղիության ժամկետից, հարկավոր է դիմել ծննդատուն: Իհարկե պտղաջրերի արտահոսքը, վտանգավոր է պտղի համար, եթե երկար ժամանակ է տևում և ծննդաբերություն չկա: Դա առաջին հերթին կարող է դեպի արգանդ ինֆեկցիայի ներթափանցման պատճառ դառնալ, իսկ հետագայում ավելի լուրջ բարդություններ առաջացնել:




Jana
02.01.2016




Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Նորմայում հղիությունն ամենաշատը պետք է տևի 42 մանկաբարձական շաբաթ, որից հետո պտղի մոտ, պտղաջրերում, պլացենտայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կվնասեն ապագա երեխային: Պտղաջրերի քանակը քչանում է, որի հետևանքով պտղի մաշկը չորանում է, սկսում են կարծրանալ ոսկրերը, որը կդժվարացնի ծննդաբերության ընթացքը, տեղի է ունենում պլացենտային ծերացում և այլն: Այսինքն արհեստականորեն երկարացնել հղիությունը 42 շաբաթից ավելի, ոչ միայն անիմաստ է այլև կարող է վնաս հասցնել պտղին, որոշ դեպքերում նաև կնոջ օրգանիզմին: Որոշ պաթոլոգիական պրոցեսների դեպքում հնարավոր է հղիության արհեստական երկարում: Այդ դեպքում հարկավոր է արհեստականորեն խթանել ծննդաբերությունը:




Anna
22.12.2015




Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Lusine, բարև Ձեզ: Հնարավոր է գրիպը դեռ լրիվ չի անցել, և ջերմությունը կապված է դրա հետ: Բացի այդ հղիության առաջին շաբաթներին, կապված պրոգեստերոնի մակարդակի բարձրացման հետ, հնարավոր է նկատվի մարմնի ջերմության բարձրացում մինչև 37 աստիճան: Ամեն դեպքում եթե 37-ից չի բարձրանում, և այլ գանգատներ չկան, որևէ դեղամիջոց հաևկավոր չէ: Ուղղակի կարող եք շատ հեղուկներ օգտագործել և վիտամին "Ց" մի քանի օր:




Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի LILIT, բարև Ձեզ: Քանի որ դաշտան չեք տեսել, հղիության կոնկրետ ժամկետը որոշել դժվար է: Եթե Ձեզ ասել են մինչև 15.11, ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել, որ հղիության 40 շաբաթը լրանում է այդ օրը: Այսինքն դա նշանակում է, որ նշված օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ծննդաբերություն չսկսվելու դեպքում, այս դեպքում մինչև 22.11.2015, հարկավոր է գնալ ծննդատուն ծննդաբերական գործունեությունը խթանելու նպատակով:




Մեդ-Պրակտիկ
20.11.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Կարող եք օգտագործել կաթ, կամ թուրինջի և գազարի հյութ: Օգտակար է նաև սոդայաջուրը: Դեղամիջոցնեից կարող եք օգտագործել "Մալոքս" կամ "Ալմագել":




Lusine
20.11.2015




LILIT
18.11.2015




Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Saida Melqumyan, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:




ani
31.10.2015
barev cez es 38 shabatan hxi em.ev.unem.stamoksi.cav.ev.ayrocner.inch.anem.xntrum.em.patasxanel.naxzapes.shnorhakalutyun




Saida Melqumyan
09.08.2015




Մեդ-Պրակտիկ
24.04.2015
Հարգելի Սյուզի բարև Ձեզ: Բնական ճանապարով ծննդաբերելու համար կարևոր է ոչ այնքան պտղի քաշը, որքանի պտղի գլխի և մոր կոնքի չափերի համապատասխանությունը: Հնարավոր է, որ պտղի չափերը լինեն, նորմալ սակայն մոր կոնքը լինի նեղ և հնարավոր չլինի նորմալ ճանապարհով ծննդաբերել: Ընդհանրապես, եթե կոնքի չափերը նորմալ են մինչև 4000 գր քաշ ունեցող պտղի դեպքում կարելի է նորմալ ծննդաբերել: 4000 գր ավելի քաշ ունեցող պտուղը կոչվում է խոշոր, այդ դեպքում նախքան ծննդաբերությունը հարկավոր է պարզել կա գլուխ-կոնքային համապատասխանություն, այսինքն կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել թե ոչ:




Սյուզի
20.04.2015




Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: Հղիության ընթացքում պտղի սրտի զարկերի հաճախականությունը նորմայում պետք է տատանվի 120-150 զ/ր: Քանի որ ծննդաբերության օրը մոտենում է, արգանդում հավանաբար սկսել են ոչ կանոնավոր կծկանքներ առաջանալ, որոնց ժամանակ պտղի սրտի բաբախը կարող է արագանալ: Հնարավոր է բաբախի լսելը համընկել է կծկման հետ: Պտղի սրտի աշխատանքի և արգանդի կծկումների մասին կարելի է լիարժեք պատկերացում կազմել ԿՏԳ հետազոտության միջոցով:




Karine
01.04.2015




Կարդացեք նաև

Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը:
Նախքան գենետիկ խորհրդատվության ուղղորդելը իրականացվում են...


Ինչպե՞ս է կազմակերպվում հղիների գենետիկ խորհրդատվությունը։
Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը...


Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր...


Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն