Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 8-րդ ամիս

Հղիություն. 8-րդ ամիս

Ութերորդ ամսվա ընթացքում պտուղն ակտիվորեն պատրաստվում է ինքնուրույն կյանքի: Նա նախկինի պես ակտիվ է, սակայն նրա շարժումներն ավելի ռացիոնալ են և ժլատ. փոքրիկը մեծացել է և «նեղվում» է արգանդում, այդ պատճառով էլ նա չի փոխում դիրքն այնքան հաճախ, ինչպես նախորդ 2-3 ամիսների ընթացքում:

 

Ավելի հաճախ նա տեղավորվում է գլխով դեպի ներքև` պատրաստվելով արգանդից դուրս գալուն, և մեջքով շրջվում ձախ: Դա ճիշտ, այսպես կոչված, գլխային դիրքն է: Սակայն պատահում է, որ պտուղը ոչ ճիշտ դիրք է զբաղեցնում, ինչպես, օրինակ, արգանդի լայնքով (լայնակի դիրք) կամ` գլխով դեպի վերև (ոտքերով դիրք): Ժամանակին բժշկին դիմելիս որոշ դեպքերում հնարավոր է լինում ուղղել պտղի դիրքը՝ թեթևացնելով ապագա ծննդաբերության ընթացքը:

Ութերորդ ամսում գրեթե վերջնականապես ձևավորվում է սիրտ-անոթային համակարգի գլխավոր օրգանը՝ սիրտը: Սակայն և′ սիրտը, և′ համակարգն ամբողջությամբ պահպանում են պտղին հատուկ առանձնահատկությունները: Արյունը հոսում է դեպի աջ նախասիրտ ներքին սիներակի միջոցով: Այն բաղկացած է ընկերքի արյունից, դռներակի արյունից և պտղի ներքին սիներակից: Իսկ նախասրտում այդ արյանն ավելանում է նաև սրտասնույց խորշերի և վերին սիներակի երակային արյունը:

Աջ նախասրտից արյան մոտ 75%-ը լցվում է աջ փորոք և թոքային զարկերակի միջոցով ուղղվում դեպի թոքեր, իսկ բոտալյան ծորանով՝ դեպի աորտա: Մնացած 25% արյունը հոսում է դեպի ձախ նախասիրտ: Մի զարմացեք, աջ և ձախ նախասրտերի միջև ձվաձև բացվածքը կամ պատուհանը պտղի սրտի առանձնահատկություններից մեկն է: Նորածնի մոտ այդ բացվածքը փակվում է և նախասրտերն առանձնանում են:

Հղիության 8-րդ ամիսԻսկ առայժմ աջ նախասրտից ձախ նախասիրտ ներհոսած արյունը խառնվում է թոքերից վերադարձած արյան հետ, ապա հոսում դեպի ձախ փորոք, այնտեղից՝ աորտա, այստեղից էլ՝ օրգանիզմի մնացած անոթները:

Պտղի ոչ մի արյունատար անոթում մաքուր զարկերակային արյուն չկա, նույնիսկ զարկերակային համակարգում շրջանառվում է երակային արյան և թթվածնով հարստացված արյան խառնուրդը: Զարկերակային արյունը հոսում է մորից պտղին` պորտալարային երակով: Այդ իսկ պատճառով պտղի ընդհանուր վիճակը կախված է նրանից, թե որքանով է հարստացված մոր արյունը թթվածնով և պտղի կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս նյութերով: Եթե ինչ-որ պատճառով մոր արյան մեջ թթվածինը պակաս է, դա անդրադառնում է երեխայի վրա և դառնում վտանգավոր երեխայի առողջության համար: Եթե կինը ծխում է կամ երկար ժամանակ գտնվում ծխոտ տարածքում, իր երեխային ենթարկում է թթվածնային քաղցի: Երեխայի՝ թթվածնով մատակարման համար անբարենպաստ են նաև մոր սիրտ-անոթային պաթոլոգիաները, հղիության այնպիսի բարդությունները, ինչպիսիք են` հղիության երկրորդ կեսի տոքսիկոզը, սակավարյունությունը: Այս դեպքերում պարտադիր են մշտական բժշկական հսկողությունն ու բուժումը (հաճախ` ստացիոնար պայմաններում):

Ութերորդ ամսում պտղի շատ օրգաններ շարունակում են զարգանալ և վերջնականապես ձևավորվել: Այսպես. լյարդում ակտիվորեն ընթանում է ձևավորման գործընթացը, հստակ դասավորվում են լյարդի բջիջները՝ ծայրամասերից դեպի կենտրոն: Մշակվում է լյարդի արյան շրջանառությունը, և վերջինս աստիճանաբար ստանձնում է օրգանիզմի գլխավոր քիմիական լաբորատորիայի դերը:

Ենթաստամոքսային գեղձի ներզատական ֆունկցիան վաղուց արդեն գործում է և պտղին ինսուլին մատակարարում, իսկ ահա արտաքին արտազատական հատվածը, որը պետք է արտադրի ենթաստամոքսագեղձի հյութի բաղադրամասերը, դեռ շարունակում է զարգանալ, միավորող հյուսվածքներն աստիճանաբար փոխարինվում են աշխատող բջիջներով, մշակվում են արտազատական բաժիններն ու արտածորանները, որոնցով հյութը պետք է հասնի աղիներին: Այս գործընթացը չի ավարտվում նույնիսկ ծնվելու ժամանակ, և կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում ենթքաստամոքսային գեղձը, ինչպես նաև մարսողական համակարգի բոլոր օրգանները, կշարունակեն կատարելագործվել:

Հղիության 8-րդ ամիսԹոքերում ավարտին է մոտենում ալվեոլների՝ գազափոխանակության համար պատասխանատու, շնչառական պղպջակների զարգացումը, այժմ յուրաքանչյուր ալվեոլ ծածկված է սուրֆակտանտով, որը վկայում է թոքերի հասունացման մասին: Իսկ շնչառական համակարգն այս ընթացքում ընդունակ է ապահովել իր կարևորագույն ֆունկցիան՝ շնչառությունը:

Նկատելիորեն աճում է պտղի գլուխը՝ կազմելով հասուն մարդու գլխի մոտ 60%-ը, իսկ գլխուղեղի ծավալը հավասար է հասուն մարդու ուղեղի 1/4 մասին այն դեպքում, երբ մնացած օրգանները կազմում են իրենց «չափահաս» չափերի միայն 1/20-ը:

Ենթամաշկային ճարպային ցանցաշերտի ինտենսիվ կուտակման շնորհիվ պտղի մաշկը հարթվում է, անհետանում են կնճիռները: Մաշկի գույնը կարմրից աստիճանաբար փոխվում է վարդագույնի: Առաջնային աղվամազերն արդեն չկան, իսկ առաջնային քսուքը պահպանվում է:

Ութ ամսեկան պտուղը կենսունակ է, սակայն ավելի լավ է ծնվի ժամանակին: Այդ պատճառով էլ խիստ ուշադիր եղեք ձեր նկատմամբ և կատարեք կանանց կոնսուլտացիայի բժշկի բոլոր խորհուրդները:

Շարունակվում է պտղի գլխուղեղի ինտենսիվ զարգացումը: Պտուղը չափազանց մեծ է շրջվելու համար, այժմ դուք առանձին-առանձին կզգաք ձեռքերի, ոտքերի և գլխի հարվածները:

37-րդ շաբաթում ծննդաբերելիս երեխան հիմնականում զարգացած է և ոչ վաղածին:

Ինչպես է փոխվում ձեր մարմինը

Այս ամսում կարող եք զգալ արգանդի ավելի ուժեղ և անկանոն կծկումներ: Կաթնագեղձերից հնարավոր է դալի՝ թափանցիկ հեղուկի արտազատում:

Հաճախ այրոցքներ են լինում (մեծացած արգանդը փոխում է ստամոքսի դիրքը): Կերեք փոքր քանակությամբ և հաճախակի: Երբեք մի պառկեք անմիջապես ուտելուց հետո: Մինչև հղիության 36-րդ շաբաթը թույլատրելի է շաբաթական 400 -500 գ քաշի ավելացումը:

Հղիության 8-րդ ամիս

 

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anna

16.01.2016

Barev dzez . Xndrum em kaseq, erexayi vorqan qashi depqum en anum kesaryan hatum. Arajin hxiutyan depqum. U ete konqer@ normayi mej en

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Ovsanna, բարև Ձեզ: Հարպտղաջրերի փաթիլավորման պատճառ կարող են լինել ներարգանդային ինֆեկցիաները, պտղի ներարգանդային հիպքօսիան և այլ ախտաբանական վիճակներ: Ընդհանրապես, եթե պտղի մոտ ամեն ինչ նորմալ է, փաթիլավորումը բուժման կարիք չունի: Նշանակված դեղորայքն  ուղղված է ներարգանդային ինֆեկցիայի դեմ և արգանդ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնելուն: Կարծում եմ Ձեր բժիշկն ավելի հստակ պատկերացում ունի իրավիճակի մասին:

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Nana, բարև Ձեզ: Հղիության երրորդ եռամսյակում Դ-դիմերի քանակությունը նորմայում պետք է լինի մինչև 1500 նգ/մլ: Ձեր ցուցանիշը նորմայից քիչ բարձր է:

Մեդ-Պրակտիկ

26.12.2015

Հարգելի Какой Вы цветок? - Вы - Терпеливый Гиацинт!, բարև Ձեզ: Որովայնի ստորին և աճուկային շրջանի ցավերը արգանդի հիպերտոնուսի նշան են: Իսկ արգանդի հիպերտոնուսը կարող է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի բերել: Եթե նախկինում նշանակված եղել են տոկոլիտիկ միջոցներ, կարող եք ընդունել, եթե ոչ, հարկավոր է դիմել բժշկի:

Ovsanna

26.12.2015

Barev dez.shat kxndrei patasxanel namakis.Hxiutyuns gnvum e 35 shabatakanum.Ultradzaynayin hetazotutyan jamanak ptxajreri patilavorum en haytnaberel.Hxiutyuns varox bjshkuhin nshanakel e amoksacilin e aktovegin.Ardyoq petqe @ndunel ayd dexer@?

nana

25.12.2015

Բարև ձեզ, մի բան հարցնեմ իմ մոտ 32-33 շաբաթական հղիություն է, ունեմ դ դիմերի խնդիր, 15 շաբաթականում 900 էր. 25 շաբաթականում 230, 2 օր առաջ հանձնեցի 1584 աՙ: 32-33 շաբաթականի համար նորմալ է???????

Какой Вы цветок? - Вы - Терпеливый Гиацинт!

10.12.2015

Shat shnorhakal em patasxanelu hamar.giteq indz mot hima shat ujex caver kan.Erek orinak votqeris shrjanic depi verev barcracox cav sksvec u sharunakvec minchev gluxs,tevers tulanalov.anmijapes parkeci,vorpeszi vat zgals ancni.bayc dranic heto sksvec poris hatvacum ujex cavel u charagayti pes mejqis vra taracvec,vorin zugaher srtis ashxatanqn er shat arag.tpavorutyuns aynpisin er,vor srtis arag ashxatanqic kskem doxacnel Aysor el poris u achukneris hatvacum unei shat ujex caver.Inch anem,dopleri gnam?inchic klinen nman caver@?

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի Какой Вы цветок? - Вы - Терпеливый Гиацинт!, բարև Ձեզ: Եթե հղիության ընթացքում հայտնաբերվել է պորտալարի փաթաթում, հարկավոր է հղիին պահել հսկողության տակ, սակայն դա չի նշանակում, որ փաթաթումը կունենա միանշանակ վատ հետևանքներ: Որոշ դեպքերում, երբ սեղմվում են պորտալարի անոթները առաջանում է պտղի ներարգանդայի հիպօքսիա, նաև աճի դանդաղում: "Դոպլեր " հետազոտությունը նշանակված է, պարզելու համար, կա արգանդ-ընկերքային արյան շրջանառության խանգարում, թե ոչ: Անընդհատ ուշադիր եղեք պտղի խաղին: Եթե կնկատեք ակտիվության նվազում, կամ առավել ևս դադարում, անպայման դիմեք բժշկի:

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Հղիության վերջին շաբաթներին պտղի խաղի ակտիվությունը մոտ երկու անգամ նվազում է, դա կապված է այն փաստի հետ, որ պտուղը չափերով մեծանում, և արդեն ազատ տարածությունը փոքրանում է ակտիվ շարժվելու համար, հատկապես, եթե պտղի ենթադրյալ քաշն ավել է նորմայից: Եթե պտղի խաղը 12 ժամվա ընթացքում 10 անգամից քիչ է, հարկավոր է դիմել բժշկի: Ինչ վերաբերում է հազին, եթե թոքերում ախտաբանական պրոցես չկա, ջերմություն էլ չունեք, անհանգստանալու կարիք չկա: Կարող եք օգտագործել ժողովրդական միջոցներ:

Какой Вы цветок? - Вы - Терпеливый Гиацинт!

09.12.2015

Barev dzez es gtnvum em hxiutyan 33-34 shabatakanum.ev indz mot ptxi vra portalari patatvacutyun ka.indz asecin,vor dra patcharov karox e ptxi ach@ kangnel.patasxaneq xndrem,nman ban hnaravor e?indz bjishks dopler e nshañakel.Ev inch vtangavor hetevanqner karox en linel?kanxav shnorhakalutyun.

Ani

23.11.2015

Jermutyun chunem.sakayn es mi verjers Sksela sirta xarnel u hamarya amen or het em talis

Ani

23.11.2015

Terapevti dimel em asel en vor toqers mi poqr koshtacac en sakayn tnayin bujum en nshanakel bnakan mijocnerov u asel en vor ancel e.mot mek shabat en ptxi xax@ shat tuyl em zgum bayc araj shat ashxuyj er xaxum dopleri hhamanak asel en vor sax normala u ptux@ sovorakan qashic kes kilo avela hnaravor e vor xoshor e erexai chaper@ dra hamar tuyl e xaxum te hazne patchar@?

Մեդ-Պրակտիկ

22.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք որքան ժամանակ է առկա հազը, և կա ջերմության բարձրացում, թե ոչ: Եթե հազի ժամանակ կա ցավ թոքերի հատվածում, հավանական է, որ պրոցեսի մեջ ներգրավվել է պլևրան: Տնային պայմաններում բուժել խորհուրդ չէի տա: Հարկավոր է դիմել թերապևտի, ստուգել թոքերը:

Մեդ-Պրակտիկ

22.11.2015

Հարգելի Sofa, բարև Ձեզ: Ինչ նկատի ունեք  "ցածր պտղապարկ" ասելով, միգուցե պլացենտան ունի ցածր տեղակայում: Ինչ վերաբերում է կսեարյան հատում կատարելուն, կախված է պտղի ենթադրյալ քաշից,  դա որոշվում է հղիության վերջին շաբաթներում, կարծում եմ դեռևս վաղ է խոսել խոշոր պտղի մասին: Կեսարյան հատման մասին կարելի է մտածել նաև, եթե Ձեր կոնքի չափերը նորմայից փոքր են, այսինք առկա է անատոմիական նեղ կոնք, երկրորդ կամ ավելի բարձր աստիճանի:

Մեդ-Պրակտիկ

19.11.2015

Հարգելի QNARIK, բարև Ձեզ: Եթե ջերմության բարձրացում չկա, կարող եք  վիտամին  "Ց" և շատ հեղուկներ օգտագործել, եթե կլինի ջերմության բարձրացում 37 աստիճանից, կարող եք պարացետամոլ խմել:

Ani

19.11.2015

Barev dzez bjhish jan.es 36 shabatakan hxi em grip em u hazum em.hazelis mejqis shrjanum caver en linum inchic da karox e linel ev inchpes bujel?ouchurs himnakanum chi xaxum u larvac eee KTG en arel srtu ashxatan@ normal e inch anem incch xorhurd ktaq...

Sofa

07.11.2015

Barev dzez, hargeli bjishk xndrum em patasxaneq harcis. Im hxiutyun@ 24 shabatakan e, ptux@ xoshor e, u ptxaparks cacr e, indz asel en kesaryan hatum petq e arvi, da normal e , te karelie nuynisk bnakan janaparhov. Arajin hxiutyuns e. Naxapes shnorhakalutyun

QNARIK

25.10.2015

HARGELI BJISHK XNDRUM EM PATSXANEL IM HARCIN.ES 32 SABATAKAN HXI EM EV 2 OR E VARAQVELEM GRIPOV H IMNAKAN@ HARBOXOV CNAYAC JERMUTYUN CUN EM INCH XIRHURD KTAYQ NAXAPES SHNORHAKALUTYUN

QNARIK

25.10.2015

SNORHAKALUTYNS EM HAYTNUM DZER KAYQIN OGTAKAR TEXEKATVUTYAN HAMAR

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի SYUZI, բարև Ձեզ: Պտղաջրերի վաղաժամ արտահոսքի պատճառները տարբեր են: Հիմնական պատճառներից են կոնքի օրգանների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունները, որովայնի տրավմաները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գերջրությունը կամ սակավաջրությունը, նեղուց-պարանոցային անբավարարությունը: Պտղաջրերի վաղաժամ արտահոսք կարող է լինել որոշ բժշկական միջամտություններից հետո` ամնիոցենտեզ, խորիոնի բոիպսիա: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Nare, բարև Ձեզ: Դրա պատճառը որովայնի առաջային պատի մկանների թուլացումն է: Ֆիզիկական մարզումների միջոցով կարող եք վերականգնել նախկին կառուցվածքը: Վարժությունները կարող եք կատարել նույիսկ տնային պայմաններում: 

Syuzi

30.07.2015

Bjishk jan patasxaneq xndrum em

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի H.Anka, բարև Ձեզ: Հղիության ընթացքում հաճախ է նկատվում թութքի սրացում: Ծննդաբերությունից հետո հաճախ այն փոքրանում է: Դուք նշում եք, որ բավականին սուր վիճակ է, խնդրում եմ նշեք, կա արյունահոսություն, թե ոչ: Նշված միջոցները բավականին էֆեկտիվ են, սակայն ոչ բարդացած դեպքերում: Ցավը մեղմացնելու համար կարող եք օգտագործել "Ռելիֆ Ադվանս" տարբերակը: Բարդ դեպքերում դեղորայքային բուժումը հիմնականում արդյունավետ չի լինում և հաճախ վիրահատության կարիք է լիննում: Շարունակեք դրանց ընդունումը գոնե ժամանակավորապես, ծննդաբերությունից հետո անպայման դիմեք պրոկտոլոգի: 

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Պտղի սրտի բաբախը հղիության երորդ եռամսյակում նորմայում պետք է տատանվի 120-150 զ/ր սահմաններում: Հնարավոր է բաբախը լսելիս քիչ ժամանակով բարձրանա մինչև 160-170 զ/ր, սակայն, եթե դա անընդհատ է, խոսում է պտղի ներարգանդային սուր հիպոքսիայի մասին, հատկապես, եթե կա պատճառ ` պորտալարի փաթաթում: Հնարավոր է նույնիսկ շտապ ծննդալուծելու կարիք լինիմ եղեք հսկողության տակ: 

SYUZI

22.07.2015

BAREV DZEZ.PATASXANEQ XNDREM HARCIS HXIUTYUNS 35 SHABATAKAN E.BAYC 30IC SKSVEC PTXAJRER GNAL U HIMA HIVANDANOCUM EM.RUSASTANUM.INDZ STUYG CHEN KAROX PATASXANEL INCHIC E .ASACEQ XNDREM INCHIC E

Nare

14.07.2015

Barev dzez bjishk,,,mi harc....arden 3 amise ancel cnndaberutyunic, bayc der poriks mnacela.... nshem vor kesaryan hatumov em cnndaberel....inch xorhurd ktaq anem ? naxapes shnorhakalutyun !

H. Anka

07.07.2015

Բարև Ձեզ... Սիրելի բժշկուհի հղիությունս 8-րդ ամսվա մեջ է, ունեմ գեմառո, որը բավականին սրացել է, նույնիսկ քայլերուց դժվարանում եմ, նեղվում եմ նաև պառկած ժամանակ: Բժիշկը նշանակել է մոմիկներ՝ (натальсид), (релиф): Որոնց օգտագորցելուց հետո ոչմի տարբերություն չեմ զգու, ինչ խորհուրդ կտաք: Խնդրում եմ շուտ պատասղանեք...

Ani

03.07.2015

Barev dzez bjishk,mi harc dzez.Indz mot 35 shabatakan hxiutyun e, ev katege ancnelis erexayi srti ashxatanq@ tatanvum e 160_170i sahmanum,exel e depq mi poqrel bardzr 170ic, naev,ardyoq da normal e?nshem vor ptxi paranocin ka portalari mek ptuyt.

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի KARINA, պտղի գլխի իջեցումը ցույց է տալիս,որը օրգանիզմը նախապատրաստվում է սպասվող ծննդաբերությանը, և հնարավոր է, որ մի քանի օրից սկսվի ծննդաբերությունը: Իհարկե 36 շաբաթական ժամկետում ծննդաբերությունը մի փոքր շուտ է: 37 շաբաթից սկսած ծննդաբերության սկսվելը համարվում է նորմալ: 

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ