Հղիություն, ծննդաբերություն
Հղիություն. 7-րդ ամիս

28 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 30)
Երեխան սկսում է ձեզ ավելի լավ հասկանալ: Նա զգում է, երբ դուք մերսում եք ձեր որովայնը Բրեկստոն-Հիքսի կծկացավերի ժամանակ: Թեև այդ կծկացավերը մի քիչ ցավոտ են երեխայի համար, սակայն նրան վնաս չեն պատճառում, քանի որ նա ապահով պաշտպանված է պտղաջրերով:
Երեխան արդեն սկսում է վարժեցնել իր թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը: Արդյունքում նա երբեմն պտղաջրեր է կուլ տալիս, որը զկրտոց է առաջացնում: Այժմ ձեր փոքրիկը բավականաչափ ճարպային հյուսվածքներ ունի և վաղաժամ ծննդաբերությունը նրա համար սարսափելի չէ:
Մենք հաճախ մտածում ենք, թե արգանդը մութ տեղ է, սակայն այն կարող է մութ լինել՝ կախված մոր գտնվելու վայրից: Դուք ավելի ու ավելի լավ եք հասկանում երեխայի քունն ու օրգանիզմի ցիկլերը: Սովորաբար թվում է, թե երեխան ուզում է քնել այն ժամանակ, երբ դուք ակտիվ եք, և ընդհակառակը, ակտիվություն ցուցաբերել, երբ դուք քնած եք: Դա երեխայի անքնության ցուցանիշ չէ, և նրա օրգանիզմի ցիկլերը կարող են ընդհանրապես չհամապատասխանել նրա ներարգանդային կյանքի ցիկլերին:
Երեխայի ակտիվությունը
Այժմ ուլտրաձայնային հետազոտությունը հիանալի ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է ձեր փոքրիկը: Նրա մոտ մշակվել է քնի և ակտիվության սեփական ռիթմը, սակայն թվում է, թե առավելագույն ակտիվություն նա դրսևորում է այն ժամանակ, երբ դուք փորձում եք քնել:
Ինչ է տեղի ունենում փոքրիկի հետ
27-րդ շաբաթ: Կապեր են հաստատվում ներզատիչ համակարգի և մակերիկամների` երեխայի արտաքին պայմաններին վարժվելու և կենսագործունեության համար պատասխանատու կառավարման ուղեղային կենտրոնների հետ:
26-րդ շաբաթ: Աճում են մկանները, ամրանում ու երկարում են ոսկրերը, հասունանում են թոքերը, նրանցում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն օգնում է փոքրիկի առաջին շնչին և կանխարգելում թոքերի փակվելը:
28-րդ շաբաթ: Երեխան զբաղեցնում է ողջ արգանդախոռոչը, սակայն դեռ կարող է շրջվել, ինչպես կամենա: Նա արդեն եղունգներ ունի, սակայն դրանք դեռ մատների ծայրերին չեն հասնում:
29-րդ շաբաթ: Փոքրիկը կարողանում է ժպտալ և կկոցել աչքերը: Նրա աչքերը կիսաբաց են:
Երեխայի հասակն ու քաշը
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 37,5 սմ
Քաշը՝ մոտ 1360-1400 գ:
Ձեր ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն խուսափել թունավոր հղիությունից` հղիության երկրորդ կեսում:
Յոթերորդ ամսում արգանդի բարձրությունը ցայլոսկրից կազմում է 24 սմ և կարող է արձագանքել երեխայի շարժումներին` կծկացավերի տիպի լարվածությամբ, որոնք, սակայն, անցավ են: Դա յուրօրինակ մարզանք է, որով արգանդը պատրաստվում է ծննդաբերությանը: Պառկեք կողքի, հանգստացեք, թուլացեք, և ամեն ինչ կանցնի:
Նշանակալիորեն ավելանում է երեխայի կալցիումի պահանջը, սկսվում է կմախքի ինտենսիվ աճը: Կալցիումի պակասը ձեզ մոտ կարող է հանգեցնել մկաննների ջղաձգության (հատկապես գիշերները), փչանում են ատամները: Նախկինում բացակայող ատամների քանակով բժիշկներն անսխալ որոշում էին, թե քանի անգամ է կինը ծննդաբերել: Մեր օրերում հղիների համար նախատեսված համալիր դեղամիջոցներն ու ճիշտ սնունդը թույլ են տալիս խուսափել ատամնաբուժական խնդիրներից:
Ձեր գործողությունները
![]() |
![]() |
Հղիությունը ֆիզիկական վարժություններից հրաժարվելու պատճառ չէ: Այժմ պետք է զբաղվել մկանների ամրացմամբ, որոնց վրա է ընկնում ծննդաբերության հիմնական ծանրությունը: Լավագույն միջոցը լողն է: Ջուրն օգնում է թուլանալ, հանգստացնում է հոդերի և ողնաշարի լարվածությունը: Լողավազանում վարժանքներն օգնում են ճիշտ շնչել, կառավարել սեփական մարմինը: Գտեք այնպիսի սպորտային ակումբ, որն առաջարկում է ջրային մարմնամարզություն` նախատեսված ապագա մայրերի համար: Լողի հետ միաժամանակ պետք է զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, իսկ տանը կատարել Կեգելի վարժությունները` շեքի մկանների համար: Ներարգանդային կյանքի յոթերորդ ամիսը կարելի է բնութագրել որպես մանկան զգայարանների կայացման շրջան: Նա տարբերում է որոշ հոտեր, համ է զգում և տեսողական ընկալում ունի: Դժվար է հավատալ, սակայն փորձերը հաստատում են, որ եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոր փորին վառ լույս ուղղեն, ապա էկրանին երևում է, թե փոքրիկն ինչպես է ցնցվում և փոխում դիրքը: Յոթ ամսեկան փոքրիկը ոչ միայն լսում է, այլև լավ տարբերում ձայները, ինչպես նրանք, որոնցով մշտապես շրջապատված է` մոր սրտի բաբախյունը, նրա աղիների գալարակծկանքը, պորտալարի բաբախումը, այնպես էլ արտաքին ձայները:
Այն, որ երեխան լսում է և նույնիսկ «խոսում» ծնողների հետ, համոզվել են 700 ապագա ծնողներ, որոնք 1986 թ. ԱՄՆ-ում հատուկ ծրագրով անցել են երեխայի՝ ներարգանդային կյանքի շրջանի ուսուցում: Հղիության հինգերորդ ամսում փոքրիկի ուշադրությունը գրավում էին` օրական երկու անգամ թեթևակի խփելով մոր որովայնին: Երկու ամիս անց երեխան միշտ այդ շարժմանն արձագանքում էր շարժումով: Այս դպրոցի մասնակիցներից մեկը պարբերաբար այտը հպում էր կնոջ փորին և հստակ արտաբերում՝ «Փոքրիկ, ես քո հայրն եմ»: Ծննդից հետո երեխան միշտ ճանաչում էր այդ արտահայտությունը, իսկույն դադարում էր լացը և փորձում գլուխը թեքել ծանոթ ձայնի կողմը: Բոլոր երեխաները, որոնք «սովորել» էին այդ արտասովոր դպրոցում, իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսել քայլել, խոսել, քիչ են լացել և կարողացել են երկար և ուշադիր լսել ծնողներին:
Այս ամենը վկայում է, որ ներարգանդային կյանքի ընթացքում երեխան արտաքին աշխարհից դրական ազդեցության կարիք ունի: Այդ պատճառով ձեր ապագա փոքրիկի համար հաճախակի դասական երաժշտություն միացրեք՝ Վիվալդի, Մոցարտ, Բախ... Առավել ևս` ըստ որոշ դիտարկումների, դասական երաժշտությունը հանգստացնում է, նպաստում, որ մոր սիրտը հանգիստ բաբախի: Չէ՞ որ բոլոր ձայների մեջ փոքրիկը հստակ առանձնացնում է մոր սրտի ռիթմիկ բաբախյունը, և քանի դեռ այդ բաբախը նորմալ է, երեխան իրեն անվտանգ է զգում: Նույնիսկ ծննդից հետո փոքրիկն արագ հանգստանում է, երբ մայրը վերցնում է նրան ձեռքերի վրա և սեղմում ձախ կրծքին՝ հնարավորություն տալով ունկնդրել սրտի ծանոթ «մեղեդին»:
Յոթ ամսեկան պտուղն ակտիվ է ոչ միայն զգայարանների և շարժողական ռեակցիաների հետևանքով, այլև նա դառնում է իր սեփական աճի և հասունացման ակտիվ մասնակիցը:
Ինչպես արդեն ասվել է, հղիության ողջ ընթացքում պտուղը սերտորեն կապված է մայրական օրգանիզմին և ապրում է «մայր-ընկերք-պտուղ» բարդ համակարգի կանոններով: Այս համակարգի յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ միայն իր, այլև մյուսների համար: Այժմ` հղիության վերջին շրջանում, պտուղն արդեն ամբողջությամբ կախված չէ մորից և ընկերքից, իրեն անհրաժեշտ բիոքիմիական շատ նյութեր ինքն է արտադրում, ինչպես օրինակ` հորմոնները: Այս ընթացքում մեծանում է աճի հորմոնի դերը, որն արտադրվում է մակուղեղի կողմից, նաև վահանաձև գեղձի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի հորմոնները:
Արտադրվող հորմոնների և ֆերմենտների (նյութեր, որոնք ակտիվացնում և ուղղորդում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները) շնորհիվ պտուղը ձևավորում է իր յուրօրինակ նյութափոխանակության համակարգը:
Այնուամենայնիվ դեռ վերջնական ինքնուրույնությունը շատ հեռու է: Նրա ներարգանդային զարգացումը մեծավ մասամբ պայմանավորված է նրան շրջապատող միջավայրով: Պտուղն ապրում է բաց երանգով ու թափանցիկ ամնիոտիկ հեղուկում, որի ծավալը յոթերորդ ամսում կազմում է 700 մմ, և իր կազմով հիշեցնում է արյունը, սակայն նրա հիմնական բաղադրամասը ջուրն է: Նրանում պարունակվում են նաև պտղի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ:
Պտղաջրերը մշտապես թարմացվում են: Դա նման է լողավազանների հայտնի խնդրին, երբ խողովակի մի կողմից ջուրը հոսում է դեպի ավազան, մյուս կողմից՝ արտահոսում է: Այդպես էլ ամնիոտիկ հեղուկը՝ մշտապես արտադրվում է և կլանվում մանկան կողմից` մասամբ մաշկի միջոցով, մասամբ` մարսողության օրգանների և նույնիսկ` թոքերի: Համարվում է, որ օրական 3-4 անգամ տեղի է ունենում ամնիոտիկ հեղուկի ամբողջությամբ նորացում: Պտուղն անտարբեր չէ պտղաջրերի ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման նկատմամբ:
Պտղաջրերի կազմից կարելի է պատկերացում կազմել պտղի հասունացման և նրա օրգանների գործառույթների մասին: Մասնավորապես, թոքեերի հասունացման նշան է համարվում ալվեոլներում սուրֆակտանտի (հատուկ նյութ, առանց որի թոքերի բազմաթիվ ալվեոլները չեն կարող բացվել և շնչել ) առկայությունը: Սուրֆակտանտի հիմնական բաղադրամասը ֆոսֆոլիպիդներն են, որոնց քանակությունը պտղաջրերում կարող է պատկերացում տալ, թե ինչպես է ընթանում թոքերի հասունացումը: Մեթոդներից մեկը` այնպիսի ֆոսֆոլիպիդների, ինչպիսին լեցիտինն ու սֆինգոմիելինն են, հարաբերակցության որոշումն է: Եթե, օրինակ, հարաբերակցությունը 1:5 է, ապա մասնագետները գալիս են եզրակացության, որ թոքերը պատրաստ չեն լիարժեք գործելու և վաղաժամ ծննդաբերության ելքը պտղի համար բարենպաստ չէ: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա պտղաջրերում պարունակվում են մոր օրգանիզմում արտադրվող հակամարմիններ` պտղի սպիտակուցի դրական ռեզուսի նկատմամբ: Այդ պատճառով բացասական ռեզուսով հղիների մոտ հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման համար նշանակվում է ամնիոցենտեզ:
Կինն այս ընթացքում պետք է խիստ ուշադիր լինի իր օրգանիզմի վիճակի և պտղի նկատմամբ: Հղիներն այս շաբաթների ընթացքում, որպես կանոն, դեռ աշխատում են, սակայն նրա աշխատանքն արդեն պետք է թեթև լինի: Պետք է աշխատել զերծ մնալ սթրեսներից և բացասական հուզումներից: Նույնիսկ ուսանողուհու համար այնպիսի սովորական իրավիճակը, ինչպիսին քննություն հանձնելն է, կարող է դառնալ սթրեսային գործոն ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Կինը պետք է զգուշանա որովայնի ստորին հատվածում ցավերից և արգանդի մկանների լարվածությունից: Դրանք կարող են հղիության ընդհատման առաջին նշանները լինել: Այդ դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Եթե ծննդաբերությունը, այնուամենայնիվ, սկսվում է, մի հուսահատվեք, յոթ ամսեկան երեխան բավականին կենսունակ է: Ժամկետից շուտ ծնվելու հետևանքով նա, իհարկե, թույլ է, դժվար է ինքնուրույն հարմարվել նոր կենսապայմաններին, սակայն ժամանակակից բժշկությունը նրան ապրելու հնարավորություն է տալիս:

|
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Maria, բարև Ձեզ: -4.5D-ը համարվում է միջին աստիճանի կարճատեսություն, դա կեսարյան հատման հարաբերական ցուցում է: Ճիգային շրջանը ցանկալի չէ, և կարճատեսությունը կարող է խորանալ:




Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Ռուզան, բարև Ձեզ: Հղիության ընթացքում կարճ պորտալարն առանձնապես վտանգ չի ներկայացնում, ավելի վտանգավոր է երկար պորտալարը, քանի որ մեծ է փաթաթման վտանգը: Կարճ պորտալարը կարող է վտանգ ներկայացնել ծննդաբերության ժամանակ, կախված երկարությունից, հատկապես ճիգային շրջանում, երբ պտղուղն անցնում է ծննդաբերական ուղիներով, դա կարող է պտղի ներարգանդային հիպօքսիայի և պլացենտայի վաղաժամ շերտազատման պատճառ դառնալ:




Anushik
02.02.2016




sysan
30.01.2016




Narine
30.01.2016




Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում բացի դեղորայքային բուժումից, շատ կարևոր է համապատասխան սնունդը, շնչառական վարժությունները, զբոսանքը, ֆիզիկական ակտիվությունը: Հարկավոր է ընդունել վիտամիններով, միներալներով, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ սնունդ: Ածխաջրերը թերևս ամենակարևորն են: Վիտամիններից շատ կարևոր է վիտամիններ Ց-ն և Ե-ն: Օգտագործեք շատ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ձու և հատիկավորներ, որոնք ածխաջրերի հարուստ աղբյուր են: Ստորև ներկայացնում ենք կայքի հղում, որտեղ կգտնեք պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում հղիին անհրաժեշտ սննդամթերքների ցանկը, ըստ հղիության ժամկետի.
http://mama66.ru/pregn/819




Maria
27.01.2016




Ռուզան
23.01.2016




Anna
16.01.2016




haekus
21.12.2015




Covinar
19.12.2015




Մեդ-Պրակտիկ
18.12.2015
Հարգելի Haekush, բարև Ձեզ: Հղիության վերջին շաբաթներին պտղի խաղի ակտիվությունը մոտ երկու անգամ նվազում է, դա կապված է այն փաստի հետ, որ պտուղը չափերով մեծանում, և արդեն ազատ տարածությունը փոքրանում է ակտիվ շարժվելու համար, հատկապես, եթե պտղի ենթադրյալ քաշն ավել է նորմայից: Եթե պտղի խաղը 12 ժամվա ընթացքում 10 անգամից քիչ է, հարկավոր է դիմել բժշկի:
Եթե հայտնաբերվել է պորտալարի փաթաթում, հարկավոր է հղիին պահել հսկողության տակ, սակայն դա չի նշանակում, որ փաթաթումը կունենա միանշանակ վատ հետևանքներ: Որոշ դեպքերում, երբ սեղմվում են պորտալարի անոթները առաջանում է պտղի ներարգանդայի հիպօքսիա, նաև աճի դանդաղում: Եթե պղտի զարգացումը նորմալ է ընթանում, անհանգսըանալու կարիք չկա;




Մեդ-Պրակտիկ
18.12.2015
Հարգելի Covinar, բարև Ձեզ: Կոնկրետ սնկերը պտղի զարգացման վրա չեն ազդի, այնուամենայնիվ բուժում պետք է ստանալ: Սնկերի առաջացման հիմնական պատճառը հեշտոցի միկրոֆլորայի խանգարումն է, բուժման արդյունավետության համար նախ և առաջ հարկավոր է կարգավորել միկրոֆլորան, պրոբիոտիկների միջոցով: Օրեկան երկու անգամ կատարեք լվացում երիցուկի թուրմով: Կարող եք օգտագործել " Զալաին"-ի մոմիկ, այն հակացուցված չե հղիության ժամանակ: Մոմիկը հարկավոր է օգտագործել ընդամենը մեկ օր: Երեկոյան քնելուց առաջ կատարեք լվացում երիցուկի թուրմով, այնուհետև դրեք մոմիկը հեշտոց և պարկեք: Եթե գանգատները շարունակվեն, հարկավոր է մեկ շաբաթ անց նորից կրկնել: Լվացումները կարող եք կատարել նաև հետագա օրերին:




haekush
16.12.2015




Covinar
15.12.2015




Մեդ-Պրակտիկ
14.12.2015
Հարգելի Covinar, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասն գրեք ինչ բուժում եք ստացել, ըստ այդմ կկողմնորոշվենք ինչ կարելի անել:




Covinar
13.12.2015




Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:




Մեդ-Պրակտիկ
06.09.2015
Հարգելի Qristine, բարև Ձեզ: Դեռևս վաղ է խոսել պտղի վերջնական առաջադրության մասին, քանի որ մինչ ծննդաբերությունը դիրքը փոխելու հավանականությունը մեծ է: Որոշ դեպքերում հնարավոր է, որ պտղի դիրքը չփոխվի, և ծննդաբերությունը սկսվելու ժամանակ պտղի դիրքը լինի հետքույքային: Դա վտանգավոր չէ, պարզապես հարկավոր է որոշել ծննդալուծման հետագա պլանը: Հետույքային առաջադրության դեպքում, հատկապես առաջնածինների մոտ, ավելի նախընտրելի է ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով, ելներով պտղի և մոր շահերից:




Մեդ-Պրակտիկ
06.09.2015
Հարգելի ARMINE, բարև Ձեզ: Եթե պտղի ներարգանդային զարգացումն ընթանում է նորմալ, պտուղը իր բոլո պարամետրերով համապատասխանում է հղիության տվյալ ժամկետին, անհանգստանալու կարիք չկա: Որովայինի մեծացումը, քաշի ավելացումը տարբեր կանանց մոտ տարբեր է: Խնդրում եմ նշեք Ձեր սկզբնական և այժմյան քաշը, որոշելու համար, քաշի ավելացոմը համապատասխանում է նորմայի սահմաններին, թե ոչ: Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման իջեցմանը, հղիության վաղ ժամկետներում, դրա պատճառը հիմնականում հղիության տոքսիկոզն է, բացի ճնշման իջեցումից նկատվում է նաև սրտխառնոց, թուլություն: Հղիության ավելի ուշ ժամկետներում, դրա պատճառը նեյրոցիրկուլյատոր դիտոնիան է, այսինքն կապված է անոթների տունուսի իջեցման հետ: Եթե նշված ճնշումը բավականին ցածր է Ձեր ելքային ճնշումից, գանգատվում եք ընդհանուր թուլությունից, շնջարգելությունից, հարկավոր է անպայման տեղյակ պահել բժշկին, բացի այդ հարկավոր է սրտաբանի կոնսուլտացիա անցնել: Նման դեպքերում հարկավոր է կարգավոր է սննդի ռեժիմը, ստանալ լիարժեք, սննդանյութերով հագեցած սնունդ, հաճախակի լինել մաքուր օդում, քայլել, կատարել ֆիզիկական վարժություններ, շատ հեղուկներ ստանալ, չափավոր քանակով թույլատրելի է սուրճի և թեյի օգտագործումը:




Մեդ-Պրակտիկ
06.09.2015
Հարգելի Meri, բարև Ձեզ: Ցավերը կարող են կապված լինել հղիության հետ, կարող են և կապված չլինել: Անկախ ամեն ինչից հարկավոր է դրանց մասին տեղյակ պահել Ձեր կոնսուլտացիայի բժշկին: Եթե պորտի հատվածում ցավերը մակերեսային են, և ցավերից բացի նկատում եք նաև պորտային օղի արտափքում, չի բացառվում, որ դա պորտային ճողվածք է, հարկավոր է անպայման դիմել վիրաբույժի:




Մեդ-Պրակտիկ
06.09.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: Ինչ ասել է, թե նորմալ քաշով: Եթե նկատի ունեք հասուն պտղի միջին քաշը, ապա ոչ, նման բան հնարավոր չէ:




Մեդ-Պրակտիկ
06.09.2015
Հարգելի Luiza, բարև Ձեզ: Հնարավոր է, որ մինչ ծննդաբերության սկսվելը երեխայի դիրքը փոխվի, սակայն որոշ դեպքերում պտղի դիրքն անփոփոխ է մնում: Վտանգավոր ոչինչ չկա, հետույքային առաջադրությունը, այսինքն, երբ պտղի առաջադիր մասը ոչ, թե գլուխն է, այլ հետույքը, առաջադրության ոչ հաճախակի հանդիպող տեսակներից է: Եթե մինչ ծննդաբերության սկսելը դիրքը չփոխվի, հնարավոր է ծննդալուծում կատարվի կեսարյան հատման ճանապարհով:




ARMINE
06.09.2015




Qristine
03.09.2015




ARMINE
02.09.2015




Meri
06.08.2015




Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Թագուհի, բարև Ձեզ: Սակավաջրությունը ազդում է հղիության հետագա ընթացքի և պտղի զարգացման վրա: Առաջին հերթին ամնիոտիկ հեղուկն ունի պաշտպանական նշանակություն, սակավաջրության ժամանակ պտուղը լինում է ավելի քիչ պաշտպանված արտաքին մեխանիկական ազդակներից: Բացի այդ ամնիոտիկ հեղուկը պարունակում է սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են պտղին: Սակավաջրության ժամանակ մեծ է ռիսկը վաղաժամ ծմմդաբերության: Կախված սակավաջրության աստիճանից որոշվում է վարման հետագա պլանը:




karine
27.07.2015




Luiza
23.07.2015




Կարդացեք նաև

Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը:
Նախքան գենետիկ խորհրդատվության ուղղորդելը իրականացվում են...


Ինչպե՞ս է կազմակերպվում հղիների գենետիկ խորհրդատվությունը։
Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը...


Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր...


Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն