Հղիություն, ծննդաբերություն
Հղիություն. 5-րդ ամիս

Չորրորդ ամսում պտղի աճը մաքսիմալ արագության է հասել, նրա չափերը կրկնապատկվել են: Նա գլուխը ուղիղ է պահում, ինչը թույլ է տալիս նրան թեքել այն, ընդ որում` նրա պարանոցը կարող է շրջվել 180°:
Ձեռքերն աճել և երկարել են այնքան, որ նա կարող է ափերը միացնել գլխի վերևում: Նա ակտիվ շարժումներով պատասխանում է ձեր ամեն մի ազդակին (մարմնի դիրքի փոփոխում, ձայնային ազդակ և այլն):
Փոքրիկի ողջ մարմնին հայտնվում է լանուգոն, որը ծնվելուց առաջ կանհետանա: Հազվադեպ դեպքերում այդ մազիկները կարելի է տեսնել նաև ծնվելուց հետո նորածնի ականջներին և մարմնի այլ հատվածներին:
Դուք ինքներդ
Պլացենտան շարժում է սկսում, որը մանկաբարձները կոչում են «միգրացիա»: Այն հեռանում է վզիկից և տեղափոխվում արգանդի խորքը:
Դուք արդեն պետք է ապագա մայրերի դպրոց ընտրեք: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել նման դպրոց, քանի որ ապագա մայրերի համար դա օգտակար տեղեկություն է և հատուկ ֆիզկուլտուրա` ապագա ծննդաբերության նախապատրաստվելու: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նման նախապատրաստական դասընթացներ անցած կանայք ծննդաբերության ժամանակ շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում:
Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ)
Գլխի վրա հայտնվել են մազեր (լանուգո):
Ձևավորվում են ատամները:
Ձևավորվում է նախատիպային ճարպը՝ սպիտակ քնարաձև նյուք, որը պաշտպանում է փոքրիկի մաշկը արգանդում (ինչ-որ տեղ լսել եմ, որ ծննդատներում բուժքույրերը և մանկաբարձները այդ ճարպն օգտագործում են ձեռքերի խնամքի համար նախատեսված կաթի փոխարեն, քանի որ այն հոյակապ փափկացնող հատկություն ունի):
Ձեռքերը և ոտքերն արդեն զարգացած են:
Ձեր մաշկի միջոցով փոքրիկին են փոխանցվում պաշտպանիչ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը:
Փոքրիկը շատ ակտիվ է. սկզբում դուք կզգաք նրա շարժումը, կարծես թույլ դող լինի: Այն կարող է պատասխանել արտաքին ձայներին: Սակայն եթե հրումները հաճախ չեն, մի անհանգստացեք. այս ժամանակահատվածում շատերի մոտ գալիս է հանգստի ժամանակահատվածը:
Փոքրիկը կարող է սեղմել բռունցքները:
Ոտքերը համամասնության մեջ են մյուս մասերի նկատմամբ:
Փոքրիկի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 25 սմ
Քաշը՝ մոտ 283-285 գր
Օրվա ընթացքում նա միզում է 7-14 մլ քանակությամբ: Նրա երիկամները նորմալ գործում են:
Ֆոտոընկալիչների մեծ մասն արդեն զարգացած են, և տեղում են գտնվում` ակնաթաղանթի վրա, սակայն դրանք ամբողջությամբ կզարգանան միայն երեխայի ծնվելուց հետո: Այնուամենայնիվ, նա լույսի նկատմամբ զգայուն է. ամնիոսկոպիայի ժամանակ մոր հեշտոց տարված լույսը ստիպում է նրան շարժվել: Ընկնող աղվամազերից և մաշկի բջիջներից ձևավորվում է ծննդաբերության քսուքը: Այն սպիտակա-կաթնագույն է, և ծածկում է ապագա երեխայի ծալքերը ու մարմնի այլ մասերը: Երբեմն այս քսուքը մնում է ընդհուպ մինչև ծննդաբերությունը և այն մաքրում են ստերիլ անձեռոցիկներով` նորածնի առաջին զուգարանի ժամանակ:
Դուք ինքներդ
Դուք սկսում եք զգալ նրա շարժումները: Առաջին շարժումները դժվար է տարբերել, քանի որ դրանք հիշեցնում են ստամոքսում ղռղռոց:
Երկրորդ ուլտրաձայնային հետազոտություն
Այն սովորաբար կատարվում է մոտ 20 շաբաթական հղիության ժամանակ, այսինքն` 18-20-ի մեջտեղում: Այն ամենահարմար պահն է մանրակրկիտ հետազոտության անցկացման համար, քանի որ ամնիոտիկ հեղուկը շատ է: ՈՒՁՀ տեխնիկան օգտագործում է ուլտրաձայների ռեզոնանսը, իսկ ձայնը ավելի լավ է տարածվում հեղուկ միջավայրում:
Ի՞նչ է այն ցույց տալիս:
- ծոծրակոսկրի հաստությունը. որը չպետք է գերազանցի 5 մմ-ը, որպեսզի ամբողջությամբ հերքի տրիսոմիա 21-ի կասկածը,
- աչքերի շրջանակների հեռավորությունը, որպեսզի համոզվեն, որ չկա աչքերի անկանոն տարաձայնություն,
- պտղի հասակի երեք հիմնական ցուցիչները. գլխի տրամագիծը` քունքից քունք, որը չպետք է գերազանցի 5,4 սմ-ը, գանգի շրջանակը (20սմ), որովայնի լայնակի տրամագիծը, ազդրի, ոտնաթաթի երկարությունը: Վերջին երկուսի չափերը գրեթե նույնն են և կազմում են մոտ 38 սմ:
Գլխի տրամագիծը` քունքից քունք, որովայնի լայնակի տրամագիծը և ազդրի երկարությունը կազմում են միջին հասակի կորագիծը, որը թույլ է տարիս որոշել արդյո՞ք պտղի զարգացումը համապատասխանում է նրա տարիքին և սեռին (աղջիկների մոտ մարմնի չափերի տարբերություն է նկատվում), թե այն ինչ-որ չափով ետ է մնում: Այս հետազոտությունը կարող է նաև ճշտել երեխայի տարիքը և սեռը:
Բժիշկը չափում է ուղեղիկը: Նրա չափը միլիմետրերով պետք է համապատասխանի դաշտանի բացակայության շաբաթներին +2, այսինքն՝ օրինակ. 20(շաբաթ) + 2 = 22 (մմ):
Ձեր ցանկությամբ բժիշկը կարող է ասել երեխայի սեռը, քանի որ այս շրջանում նրա սեռական օրգանները լավ երևում են և սխալի հավանականություն գրեթե չկա:
Հետո բժիշկn անցնում է օրգանների հետազոտությանը: Դրանք բոլորը տեղում են, սակայն ամբողությամբ ձևավորված չեն:
Չափվում են նրա վերջույթների չափերը, տեղակայվածությունը, շարժը, ծալվել-բացվելը, հաշվվում են մատերը, ափերի բացել-փակելը:
Օրգանների, ձեռքերի, ոտքերի, դեմքի ուսումնասիրությունը կատարվում է `բացառելու որևէ արատ:
Բժշկին նաև հետաքրքրում է պտղի կենսամիջավայրը, որը նրա զարգացման համար բարվոք պայմաններ է ստեղծում` ամնիոտիկ հեղուկի փոփոխությունը, պորտալարի երկարությունը, պլացենտայի դիրքը: Չնայած այս պահին պլացենտան կարող է շատ մոտ լինել վզիկին կամ` ուղղակիորեն արգանդի վզիկին, այն դեռ անհանգստություն չի առաջացնում, քանի որ անընդհատ «միգրացիա» է կատարում:
Բժիշկը նաև չափում է մոր մայր-զարկերակների պուլսի արագությունը, քանի որ դրանից է կախված երեխայի նորմալ զարգացումը` արդյո՞ք մոր արյան շրջանառությունը նորմալ ապահովում է պտղի պահանջները:
Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ)
Ձեր երեխայի արյան մեջ արդեն արյան կարմիր բջիջների քանակը բավականին շատ է, սկսում են արտադրվել սպիտակ բջիջները, որոնք պատասխանատու են վարակների ճնշման համար: Լեզվի վրա սկսում են ձևավորվել համի պտկիկները: Մարսողական տրակտն արդեն ունակ է ջուրը և շաքարն առանձնացնել ամնիոտիկ հեղուկից, և այն բաց թողնել ընդհուպ մինչև ուղիղ աղի:
Ճակատին և վերին շրթունքին կարելի է տեսնել զսպանակաձև աճող աղվամազ, որը հատկապես առատ է աչքերն և հոնքերին: Հատկապես դեմքի հենց այս մասն էլ ծածկված է քսուքով, որը երեխան սկսել էր արտադրել դեռ անցյալ շաբաթ: Աչիկները դեռ թաքնված են կոպերի տակ: Դուք երևի ուզում եք իմանալ ձեր երեխայի սեռը: Դուք անշուշտ կարող եք դա անել, բայց արդյո՞ք ձեր փոքրիկը կցանկանա, որ իրեն «գաղտնազերծեն», քանի որ շատ և արագ շարժվում է ամնիոտիկ հեղուկում: Այս եռամսյակի ավարտին ձեր փոքրիկը կամրանա ինչ-ոչ մի դիրքում` սովորաբար գլուխը դեպի ներքև, սակայն 3-4% փոքրիկներ շարունակում են մինչև հղիության ավարտը մնալ կոնքային դիրքում:
Երկարությունը՝ մոտ 25 սմ:
Քաշը՝ մոտ 360-370 գր:
Ամնիոտիկ հեղուկի ծավալը, ուր նա լողում է, հասնում է 500 մլ-ի: Նրա հիմնական աղբյուրը մնում է նրա մեզը: Այս պատասխանատու միսիան դրված է երիկամների վրա, որոնք դեռ մաքրող կենսակարևոր դեր չունեն, և եթե դրանք ճիշտ չգործեն, ապա սա կարող է առաջացնել երկու խախտում, որոնք լուրջ արատների են հանգեցնում՝ օլիգոամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի պակաս, աամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի բացակայություն, որը շատ հազվադեպ է լինում: Երրորդ խախտումը հիդրամնիոսն է` ամնիոտիկ հեղուկի չափից դուրս լինելը, ինչը կարող է պայթեցնել պտղապարկը:
Դուք ինքներդ
Դուք մոտեցել եք հղիության ժամկետի կեսերին, եթե խոսքը վաղաժամ ծննդաբերւթյանը չի վերաբերում, կամ` ուշացմանը:
Արգանդը փոխում է իր ձևը, այն դառնում է գնդաձև:
Արգանդի պատերն էլ չեն հաստանում, արգանդն աճում է, պատերը բարակում են, և միայն հատակը և վերևի հատվածներն են մի քիչ ավելի ամուր, քան մյուսները:
Եթե դուք սովորել եք մեջքի վրա քնելուն, ապա այս պահից լավ կլինի հրաժարվեք ձեր սիրելի դիրքից: Արգանդն այնպիսի չափերի և քաշի է հասնում, որ պլացենտայի արյան շրջանառության համար պատասխանատու զարկերակին սկսում է ճնշել: Այդ իսկ պատճառով` մեջքի վրա երկար մնալու դեպքում, ձեր փոքրիկը տառապում է թթվածնի պակասից:
Հղիության 20-րդ շաբաթ (մանկաբարձական` 22-րդ շաբաթ)
Պտղի երկարությունը 25-26 սմ է, քաշը՝ 420-425 գր: Յուրաքանչյուր շերտ ունի կարմիր գույն և ծածկված է աղվամազով` այսպես կոչված կաթնաշոռ հիշեցնող քսուքով, որը ճարպագեղձերի աշխատանքի արդյունքն է: Աղիներում սկսում է ձևավորվել նախնական կղանքը (մեկոնիում):
Պտուղը կարող է լսել և տարբերել մոր ձայնը:
Հղիության 20-րդ շաբաթում առաջնեկով հղիները սկսում են զգալ պտղի շարժումները (մյուսները զգում են երկու շաբաթ ավելի շուտ):
Մանկաբարձի ստեթոսկոպի օգնությամբ հղիության այս փուլում հնարավոր է առաջին անգամ լսել պտղի սրտի աշխատանքը:
Ամեն օր ընդլայնվում է նրա ընկալումը: Ուղեղն արդեն պարունակում է բջիջ-նեյրոնների ամբողջական քանակը: Հպումը միջոց է երեխայի շրջակա միջավայրի ճանաչման համար:
Հպումը երեխայի առաջին կարողություններից մեկն է: Նա սովորում է հասկանալ` ինչպես ծալել ոտքերը և ձեռքերը, ինչպես շարժել դրանք, որտեղ են գտնվում նրա մարմնի մասերը, ինչպես են դրանք համապատասխանում: Փոքրիկը սովորում է կպչել իր իսկ դեմքին, նայել իր ձեռքերին և ոտքերին: Եթե նա ուզում է ծծել մատը, նա ունակ է կամ մատը մոտեցնել բերանին, կամ գլուխը կախել` նրան մոտ: Այս հմտությունները ծնվելուց հետո շարունակում են ամրանալ: Փոքրիկը սովորում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանն է տանում այն, ինչ ընկնում է ձեռքը: Սա ևս հետաքրքրասիրության արտահայտություն է:
Ձեր փոքրիկի եղունգիկներն արդեն աճել են: Նա ծծում է իր մատը, երբեմն կպնում է դեմքին... սովորում է: Հոնքերը ևս աճել են:
Երկարությունը` գագաթից սրբոսկր, 27-27,5 սմ:
Քաշը՝ մոտ 420-425 գր :
Ձեռքերի և ոտքերի մատիկների շոշափելի բարձիկներին փոխարինում է փափուկ հյուսվածքը:
Հղիության 20-24 շաբաթները համարվում են զարգացման վճռական ժամանակահատված` պտղի ֆունկցիոնալ հասունացման շրջան:
Նրա ընկալումն ամեն օր կատարելագործվում է:
Նրա մարմինն ամբողջությամբ պատված է մազիկներով, որոնք կանհետանան ծնվելուց մի քանի օր առաջ:
Այս մազածածկի տակ շարունակում է արտադրվել հատուկ ճարպանյութը՝ սկզբնական քսուքը: Այն նախատեսված է նրա մաշկը` երկար ժամանակ ամնիոտիկ հեղուկում գտնվելու պայմաններում, պաշտպանելու համար: Այս քսուքի մասերը լողում են ամնիոտիկ հեղուկում սպիտակ փաթիլների ձևով:
Դուք ինքներդ
Արգանդը բարձրանում է և մոտենում է ստոծանուն, ինչը քչացնում է թոքերի տարողությունը:
Արգանդը ճնշում է նաև ստամոքսին՝ դժվարեցնելով մարսողությունը: Երբեմն նկատվում է այրոցք:
Ապագա մայրիկի մոտ ակտիվանում են նաև սեռական ձգտումները: Դա կապված է կնոջ մոտ արյան շրջանառության մեծացման հետ, որը լավացնում է սեռական օրգանների արյունալեցվածությունը, և ուժեղացնում օրգազմի զգացողությունը:
Հինգերորդ ամսվա սկզբում տեղի է ունենում մի իրադարձություն, որին յուրաքանչյուր հղի կին անհամբերությամբ է սպասում՝ առաջին անգամ պտուղը բացահայտ շարժվում է: Ճիշտ է, սա նրա առաջին «քայլերը» չեն, քանի որ նա սկսում է շարժվել ձեռքերով, ոտքերով, գլխով մինչև հինգերորդ ամիսը, սակայն այս շարժումները կարելի էր նկատել միայն ուլտրաձայնային սարքերի միջոցով: Այժմ ոչ մի սարք հարկավոր չէ, որպեսզի զգաս նրա շարժումները: Շատ կանայք հենց առաջին իսկ շարժումներից սկսում են պտուղն ընկալել որպես իրենց երեխան:
Սկզբում պտղի շարժումները կանոնակարգված չեն, աստիճանաբար դրանք կանոնակարգվում են և ուժ են ձեռք բերում: Կես ժամվա ընթացքում հինգ ամսական երեխան 20-60 հրում է կատարում, երբեմն` ավելին, երբեմն` ավելի շատ: Մի խոսքով` տեմպը, ռիթմը փոփոխվում են կախված օրվա ժամերից, մոր ֆիզիկական և հոգեկան վիճակից:
Այժմ անկհայտ է, որ մոր և պտղի հարաբերությունները միայն նյութափոխանակությունը չէ: Ծնվելուց շատ առաջ ապագա երեխան սկսում է զգալ, հնարավոր է նաև` տխրել և ուրախանալ: Եվ այս ամենն արտացոլվում է նրա շարժումների մեջ: Օրինակ. եթե մայրը ճնշված է, երեխան քիչ է շարժվում, հատկապես, եթե նա հիվանդ է ու ջերմություն ունի:
Երեխան շատ սուր է պատասխանում ծխած սենյակում թթվածնի պակասին (ապացույց, որ պասիվ ծխելը պակաս վնասակար չէ ակտիվից): Բացի այդ, փոխվում են նաև նրա սրտի զարկերը, և կարելի է զգալ, թե փոքրիկին որքան դժվար է նման միջավայրում մնալը:
Դեռ Արիստոտելը կարծում էր, որ շարժումը կյանք է: Եվ ահա խնդրեմ, մարդը երբեք շարժումների լեզվով այսքան ցայտուն չի խոսում իր անհանգստության, ուրախության ու վայելքի մասին, որքան ներարգանդային կյանքում: Եվ ապագա մայրը պետք է սովորի հասկանալ այդ լեզուն, ու փորձի անել ամեն ինչ, որպեսզի զարգացող երեխան լինի առողջ և հանգիստ: Եթե կինը կատարում է բժշկի խորհուրդներն ու առողջ ապրելակերպ է վարում, ապա նա անշուշտ կլսի շնորհակալության «բառեր» շարժումների լեզվով: Եթե քսանչորս ժամվա ընթացքում երեխան չի շարժվում, ուրեմն լուրջ անհանգստանալու առիթ է: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
Շարունակվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, ավելի է բարդանում գլխուղեղը: Վերահսկողության գործառույթներին նյարդային համակարգի հետ ակտիվորեն միանում է էնդոկրին համակարգը: Ներարգանդային կյանքի հինգերորդ ամսում սկսում են գործել գրեթե բոլոր ներզատիչ գեղձերը՝ մակուղեղը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը: Այս գեղձերի հորմոնները, որոնք շրջանառվում են օրգանիզմի հեղուկ միջավայրում՝ արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ, գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Նյարդային և հումորալ (գումոր՝ հեղուկ) մեխանիզմների միությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի փոխազդեցությունը, որոնք հաստատվում են այս ընթացքում, հետագա ողջ կյանքի ընթացքում կպայմանավորեն ողջ օրգանիզմի հստակ, կարգավորված աշխատանքը:
Իհարկե, փայծաղի միացումը արյունաստեղծ օրգաններին այնպիսի կարևոր իրադարձություն չէ, ինչպես պտղի առաջին խաղը, սակայն չի կարելի թերագնահատել այս օրգանի դերը: Հենց փայծաղում են «ստեղծվում» լիմֆոցիտներն ու մոնոցիտները՝ արյան սպիտակ բջիջները, որոնք օրգանիզմում պաշտպանիչ գործառույթ ունեն: Այստեղ տեղի է ունենում թերի էրիթրոցիտների՝ հեմոգլոբինի կրիչ արյան կարմիր բջիջների տեսակավորումն ու ոչնչացումը: Իսկ այդ ընթացքում ազատվող գեղձերն օրգանիզմի կողմից օգտագործվում են կարմիր ոսկրածուծում նոր էրիթրոցիտների գոյացման համար: Հինգ ամսեկան պտղի արտաքին տեսքը դեռ գրավիչ չէ: Հինգերորդ ամսի վերջին պտղի հասակը կազմում է 20-25 սմ, քաշը՝ 250-350 գր: Պտղի մաշկն այլևս վառ կարմիր չէ, սակայն նախկինի պես կնճռոտ է: Մաշկը ծածկված է մոխրասպիտակ գույնի կաթնաշոռ հիշեցնող սկզբնական քսուքով: Այդ քսուքը կուտակվում է հատկապես ճարպագեղձերի կուտակման տեղերում՝ գլխին, դեմքին, ականջների ետևում, թևատակերի և աճուկների ծալքերում, ձեռքերի և ոտքերի ծալման հատվածներում: Քսուքը, որը կազմված է ճարպագեղձերի արտազատուկներից և վերնամաշկի թեփուկներից, ոչ միայն պաշտպանում է պտղի նուրբ մաշկը մեխանիկական վնասվածքներից, այլև տարբեր միկրոօրգանիզմներից, քանի որ մանրէասպան հատկություն ունի: Գոյություն ունեն հատուկ լուսանկարներ, որոնք շվեդ լուսանկարիչ Լեննարտ Նիլսոնին հաջողվել է հատուկ տեխնիկայի միջոցով նկարել արգանդի ներսում: Նրա կողմից արված հազարավոր նկարները մինչև ծնունդը` կյանքի մասին ֆանտաստիկ պատմություններ են: Նկարներից մեկում հինգ ամսեկան պտուղն ակտիվորեն ծծում է իր բութ մատը, իսկ մյուսում նայում է իր պտղապարկից դուրս և ծիծաղում: Նա նման է անկշռելիության մեջ ճախրող տիեզերագնացի: Ընդամենը չորս ամիս հետո նա դուրս կգա «բաց տիեզերք»՝ մեծ կյանք:
Առաջին շարժումները գրանցվում են վեց շաբաթական պտղի մոտ: Համաձայն որոշ տվյալների՝ բռնողական ռեֆլեքսը ձևավորվում է 12-րդ շաբաթում, ծծելու ռեֆլեքսը՝ 13-րդ շաբաթում, իսկ 17-րդ շաբաթում պտուղն սկսում է կկոցել աչքերը:
Եթե երկվորյակներ են զարգանում, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ պտղի շարժումներն ինտենսիվ են և զգացվում են ամենուրեք: Ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի ցրել կասկածները: Եթե հաստատվում է, որ որ արգանդում զարգանում են երկվորյակներ, չարժե կրկնապատկել անհանգստությունը, այլ պետք է երկու անգամ ավելի ուշադիր լինել բժշկի խորհուրդներին:
Արգանդի չափերը հենց սկզբից սկսում են մեծանալ, սակայն, որպես կանոն, շրջապատի համար դա նկատելի է դառնում չորրորդ ամսվա վերջին, հինգերորդ ամսվա սկզբին: Երկրորդ ամսվա ընթացքում այն մեծանում է միջին խնձորի չափ: Չորրորդ ամսում այն հասնում է ցայլքի և պորտի միջև հեռավորության միջնամասին, իսկ հինգերորդ ամսում` հասնում է պորտին:

|
ARMINE SAHAKYAN
22.01.2016




Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:




Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի Hexine, բարև Ձեզ: Ցանկացած դիրքով կարող եք քնել, որը Ձեզ համար ավելի հարմար կլինի: Իհարկե ցանկալի չէ քնել փորի վրա, հասկանալի պատճառներով:




Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի Satenik, բարև Ձեզ: Հղիության 20 շաբաթում խոսել պտղի դիրքի մասին իմաստ չունի, քանի որ պտուղն իր վերջնական դիրքն է ընդունում ավելի մեծ ժամկետներում և մինչ այդ շատ անգամներ կարող է փոխել դիրքը: Միգուցե նկատի են ունեցել, պլացենտայի տեղադրությունն է ցածր: Խնդրում եմ մանրամասն գրեք ՈՒՁՀ հետազոտության պատասխանը, կփորձենք օգնել Ձեզ:




Մեդ-Պրակտիկ
06.07.2015
Հարգելի ALLA, բարև Ձեզ: Հղիության ընթացքում ձեռնաշարժությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Մի կողմից բավարարվում է սեռական ցանկությունը, որը կարևոր է կնոջ օրգանիզմի համար: Մյուս կողմից, եթե հղիության ընթացքում կան բարդություններ, օրինակ վիժման սպառնալիք, արգանդի հիպերտոնուս և այլն, հեշտանքը ցանկալի չէ, քանի որ այն բերում է արգանդի տունուսի բարձրացման, որն էլ իր հերթին կարող է բերել վիժման կամ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի, կախված հղիության ժամկետից:




Hexine
02.07.2015




Satenik
21.06.2015




ALLA
13.06.2015




Մեդ-Պրակտիկ
03.06.2015
Հարգելի Էլմիրա, բարև Ձեզ: Հղիության ընթացքում ատամների հեռացում կատարվում է միայն անհետաձգելի դեպքերում, եթե կա ուժեղ ցավ, բորբոքում և այլն: Եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է հեռացնել ատամը, դա կատարվում է տեղային անեսթետիկների ազդեցության տակ: Ընդ որում հղի կանանց անզգայացման համար օգտագործվում են վերջին սերնդի անեսթետիկները, որոնք չեն անցնում պլացենտար պատնեշով և չեն վնասում պտղին: Կոնկրետ անեսթետիկի ընտրությունը որոշում է բժիշկ-ստոմատոլոգը, կախված օրգանիզմի առանձնահատկություններից: Ինչ վերաբերում է ատամների բուժմանը, լիցքին (пломба), ապա կարելի է: Ցանկալի է ատամների բուժմամբ զբաղվել հղիության 13-32 շաբաթական ժամկետներում: Իհարկե գերադասելի է ատամների բուժմամբ զբաղվել պլանավորվող հղիությունից առաջ: Ատամների բուժման և լիցքի ժամանակ անեսթեիկ միջոցների ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով:




Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Iren, եթե հեշտոցի քսուքով ինֆեկցիա կամ սունկ չի հայտնաբերվել, հնարավոր է քորը կապված է ալերգիայի հետ, կարող եք կատարել արտաքին լվացումներ երիցուկի թուրմով, եթե մի քանի որից քորը չանցնի, հարկավոր է դիմել բժշկի: Ինչ վերաբերում է արտադրությանը, եթե այն լորձային է և քիչ քանակի, անհանգստանալու կարիք չկա:




Էմիլիա
28.05.2015




Iren
26.05.2015




Մեդ-Պրակտիկ
25.05.2015
Հարգելի Iren, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, կոնկրետ ինչ անալիզի մասին է խոսքը: Եթե քորն ուղեկցվում է արտադրությունով, ապա ամենայն հավանականությամբ կա սնկային ախտահարում, որը հաճախ է հանդիպում հղիության ընթացքում, կամ ինֆեկցիոն պրոցես: Պարզելու համար հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք:




Iren
21.05.2015




Մեդ-Պրակտիկ
20.05.2015
Հարգելի MANE, հղիության առաջին եռամսյակում և մեծ ժամկետներում ձեռնաշարժությամբ զբաղվելը, ինչպես նաև նորմալ սեռական հարաբերությունը ցանկալի չէ: Դա բերում է արգանդի տոնուսի բարձրացման, հղիության վաղ ժամկետներում կարող է վիժման սպառնալիքի, իսկ արդեն ուշ ժամկետներում վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի պատճառ դառնալ: Բացի այ ձեռնաշարժությունը հակացուցված է, եթե հղիության ընթացքում կան բարդություններ:




Մեդ-Պրակտիկ
17.05.2015
Հարգելի Anna, հղիության 4-րդ շաբաթում արգանդը գտնվում է ցայլքի տակ և արտաքինից չի շոշափվում: Որովայնի մեծացում կնկատեք 13-րդ շաբաթից սկսած: Անհանգստանալու կարիք չկա




Մեդ-Պրակտիկ
17.05.2015
Հարգելի Rita, բարև Ձեզ: Հղիության 13-րդ շաբաթից սկսած արգանդի հատակը արդեն դուրս է գալիս ցայլքի տակից: 16-րդ շաբաթում, արգանդի հատակը շոշափվում է պորտի և ցայլքի միջնամասում և նկատվում է որովայնի շրջագծի մեծացում: Եթե հղիությունն ընթանում է նորմալ և պտուղը նորմալ զարգանում է, անհանգստանալու կարիք չկա, դա կարող է կապված լինել կառուցվածքային առանձնահատկությունների հետ:




MANE
14.05.2015




Rita
11.05.2015




Anna
11.05.2015




Մեդ-Պրակտիկ
10.05.2015
Հարգելի Nyura, բարև Ձեզ: Հղիության 20-րդ շաբաթում պտղի քաշը նորմայում պետք է լինի 280-300գր-ի սահմաններում, Ձեր նշած թիվը մի փոքր ավելի է նորմայից, սակայն անհանգստանալու կարիք չկա:




Nyura
06.05.2015




Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի SONA, հղիության ամբողջ ընթացքում հարկավոր է 2 անգամ հանձնել հեշտոցի քսուք, անկախ նրանից կա պաթոլոգի արտադրություն թե ոչ: Եթե արտադրությունն անհանգստացնում է Դուք կարող եք ցանկացած գինեկոլոգիական կլինիկայում հանձնել հեշտոցի քսուք, անկախ նրանից, թե որտեղ եք հաշվառված, այդ դեպքում ծառայությունը վճարովի կլինի: Դուք կարող եք փոխել կոնսուլտացիան կամ բժշկին, եթե Ձեզ չի բավարարում բժշկական սպասարկումը:




SONA
02.05.2015




Մեդ-Պրակտիկ
21.04.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը տեխնիկական սխալի համար, այն արդեն ուղղված է: Շնորհակալություն ուշադիր լինելու համար:




Karine
18.04.2015




Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Ani.h, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ բրոնխիտ է, հարկավոր է անպայման դիմել բժշկի համապատասխան բուժում ստանալու համար: Իհարկե ցանկացած ինֆեկցիոն կարող է ազդել պտղի նորմալ զարգացման վրա, այդ պատճառով որքան հնարավոր է շուտ հարկավոր է բուժում ստանալ:




Ani.h.
09.04.2015




Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի Narine, ստամոսքի այրոց հաճախակի է լինում հղիության ընթացքում: Հղիության ընթացքում օրգանզիմում արտադրվող պրոգեստերոնի մեծ քանակության հետ կապված, տեղի է ունենում ստամոքս-կերակրափողային սեղմանի թուլացում, որի հետևանքով բարձր թթվայնություն ունեցող ստամոքսահյութը անցնում է կերակրափող և առաջացնում այրոցի զգացողություն: Այրոցից կարող եք խուսափել սնվելու ճիշտ ռեժիմի օգնությամբ: Սնունդը ընդունեք փոքր չափաբաժիններով, աշխատեք երեկոյան ժամերին օրգանիզմը չծանրաբեռնել դժվարամարս սնունդով: Ուտելուց անմիջապես հետո մի պարկեք: Այրոցի դեպքում շատ օգտակար է իմբիրով կամ երիցուկով թեյը, չգազավորված հանքային ջուրը: Այրոցին կարող է օգնել օրինակ յոգան: Եթե այս բոլոր միջոցները օգուտ չտան հարկավոր է դիմել գինեկոլոգի` ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայքի նշանակման համար:




narine
15.03.2015




Կարդացեք նաև

Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը:
Նախքան գենետիկ խորհրդատվության ուղղորդելը իրականացվում են...


Ինչպե՞ս է կազմակերպվում հղիների գենետիկ խորհրդատվությունը։
Հղի կնոջը գենետիկ խորհրդատվության է ուղղորդում հղիությունը վարող գինեկոլոգը...


Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր...


Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն