Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիություն. 4-րդ ամիս

13 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 15-րդ շաբաթ)
Փոքրիկն ունի նուրբ, թափանցիկ մաշկ, որի տակից երևում են անհամար մազանոթները: Շարունակում են աճել գլխի մազերը, խտանում են հոնքերը: Եթե երեխան պետք է լինի սևահեր, նրա ֆոլիկուլները սկսում են հատուկ պիգմենտ արտադրել:
Երեխան դառնում է շարժուն և ճկուն: Ձեռքերը սկսում են ծալվել արմունկներում և բազուկներում, կարողանում է ձեռքերը բռունցք անել: Շարունակում է կմախքի և ողնուղեղի ձևավորումը:
Ճակատի թաքանցիկ մաշկի տակ կարելի է տեսնել արյունատար անոթների նուրբ ցանցը: Նախկինում այս անոթների արյունը արտադրվում էր լեղապարկի կողմից, այժմ այն չորացել է, և վերջինիս ֆունկցիան իր վրա է վերցրել պտղի ողնուղեղը:
Պտղի հասակն ու քաշը
Հասակը գագաթից մինչև սրբոսկր՝ 93-103 մմ, քաշը՝ մոտ 70 գր:
Փոքրիկն աճում է և շատ արագ քաշ հավաքում, որի հետևանքով պտղապարկը չի հասցնում զարգանալ նույն համամասնությամբ: Փոքրիկի գլխին սկսում են աճել առաջին մազերը, զարգանում են նրա օրգանները, մկանները, հյուսվածքներն ու ոսկրերը: Սրտիկն ավելի արագ է սկսում բաբախել, մաշկը չափազանց բարակ է, որի հետևանքով ապագա փոքրիկն ավելի շուտ կարմիր է, քան վարդագույն: Նա լողում է 100 մլ ամնիոտիկ հեղուկում, որն ամբողջությամբ թարմացվում է ամեն երեք ժամը մեկ:
Նա հեշտությամբ շարժվում է այս «տաք լողարանում» (մոտ 37°С), որն ունի նույն խտությունը, ինչ որ մարմինը և ճախրում է անկշռելիության մեջ: Ամնիոտիկ հեղուկը «սովորական ջուր չէ ջրավազանում».
-
այն թույլ չի տալիս ապագա փոքրիկին շփվել արգանդի պատերի հետ,
-
պաշտպանում է փոքրիկի օրգաններն ու հյուսվածքները հարվածներից ու ցնցումներից, որոնց կարող է ենթարկվել մայրը, ինչպես նաև պաշտպանում է արգանդի մկաննների ճնշումից,
-
ձևավորում է մարմինը մակընթացություն և տեղատվություն հիշեցնող ալիքաձև շարժումների միջոցով,
-
մերսում է մարմինը՝ թույլ չտալով արյանը լճանալ վերջույթներում,
-
կարգավորում է ջերմաստիճանը և պաշտպանում արտաքին ազդեցությունից,
-
ապահովում է պտղի շնչառական շարժումները, երբ նրա կրծքավանդակն սկսում է «շնչել»,
-
նրանում պտուղն ակտիվ շարժվում է՝ մարզելով հոդերը. առանց այս շարժումների պտուղը դատապարտված կլիներ հոդերի դանդաղաշարժության կամ անշարժության և նույնիսկ ոսկրերի տձևացման: Հոգեբանները հանգում են նույն եզրակացության, որ պտուղը, լողալով արգանդում՝ ամնիոտիկ հեղուկում, հաճելի զգացողություններ է ունենում, և այս շրջանի հիշողությունները մնում են մարդու մոտ ընդմիշտ:
Դուք ինքներդ
Պլացենտան այս ընթացքում կիսակլոր տեսք ունի: Շատ հաճախ այն ամրանում է արգանդի վզիկի մոտ և պատահում է, որ ծածկում է այն: Դրա համար անհանգստության առիթ չկա, պլացենտան կշարժվի և կազատի երեխայի ճանապարհը... հինգ ամիս անց:
Հայելու մեջ նայելիս դուք որովայնի վրա կարող եք նկատել մուգ գիծ՝ պորտից մինչ ցայլք: Դա «մելանին» անվամբ պիգմենտի արտացոլքն է, որը կանհետանա ծննդաբերությունից հետո:
14 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 16-րդ շաբաթ)
Հայտնվում են հոնքերը և թարթիչները: Մարմինը և դեմքը ծածկված են նուրբ թավիշով (լանուգո):
Փոքրիկի մաշկն այնքան բարակ է, որ արյունատար անոթների ցանցը ամբողջությամբ նկատվում է:
Ձևավորվել են ձեռքերի և ոտքերի հոդերը, սկսվել է ոսկրերի կարծրացումը:
Սեռական օրգաններից արդեն կարելի է որոշել սեռը, չնայած ուլտրաձայնային հետազոտությամբ դա միշտ չէ, որ հնարավոր է:
Կրծքավանդակը շնչառական շարժումներ է կատարում:
Նա արդեն կարող է մատիկը ծծել: Շատ շարժուն է, դեռևս շատ հավանական է` դուք դա չեք զգում:
Սիրտը երկու անգամ ավելի արագ է բաբախում, քան ձերը: 14-րդ շաբաթից հետո բժիշկը կամ բուժքույրը կարող են լսել այն` հատուկ ստեթոսկոպի օգնությամբ:
Այս ամսում պտուղն արագորեն մեծանում է:
Նրա ոտիկները երկարում են, և դառնում ձեռքերից ավելի երկար, որոնք նույնպես մեծանում են: Նա օգտվում է իր մարմնի նոր հնարավորություններով, որ մշակի կուլ տալու և ծծելու շարժումները, նա բերանն է տանում ոտիկների և ձեռքերի մատիկները: Այսպես նա սովորում է ծծել և կուլ տալ` առանց խեղդվելու: Սա նրան պետք է գալու ծնվելուց անմիջապես հետո, երբ մայրիկը նրան կուրծք կտա: Բռնվելու ռեֆլեքսն ի հայտ է գալիս, այնպես, որ նա սկսում է բռնել ամեն ինչ, ինչ հասանելի է՝ մյուս ձեռքը, ոտքը, պորտալարը: Ինչ վերաբերում է վերջինին, կարելի է չանհանգստանալ դրա համար: Պորտալարի երակները և զարկերակները պատված են լորձաթաղանթով՝ պաշտպանելով այն ապագա երեխայի կողմից հնարավոր վնասվածքից:
Պորտալարը շատ ամուր է և ունակ է 5-6 կգ պահել: Դրա հետ մեկտեղ նա շատ ճկուն է: Բնությունն այնպես է ստեղծել, որ այն հատվածը, ուր պորտալարն ամրանում է որովայնին, ծածկված է ավելի հաստ մաշկով` դա նրա ապագա պորտիկն է: Եվ վերջապես, որպեսզի փոքրիկին ամնիոտիկ հեղուկում ազատ շարժվելու հնարավորություն լինի, պորտալարն ամեն ամիս երկարում է և հասնում է 40-50 սմ-ի մոտ երկու սանտիմետր տրամագծով: Հինգերորդ շաբաթում արդեն սկսում է ձևավորվել նյարդային բջիջները, իսկ այժմ դրանց արտադրությունը արդեն ինքնուրույն է: Ամեն վայրկյան ձևավորվում է 5000 նեյրոն: Վեցերորդ ամսվա վերջում նրանց թիվը կհասնի միլիարդների:
Գլուխն անհամեմատ մեծ է մարմնից:
Փոքրիկն արդեն պարանոց ունի:
Մատիկների վրա արդեն կան ինքնատիպ մատնահետքերը: Արդեն ամբողջությամբ ձևավորվել են եղունգները, դրանք շատ երկար ու սուր են:
Փոքրիկը միզում է ամեն 40-45 րոպեն մեկ: Կարևոր նորություն՝ ուլտրաձայնի օգնությամբ կարելի է որոշել երեխայի սեռը:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 16 սմ
Քաշը՝ 85 գր
15 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 17-րդ շաբաթ)
Պտուղն արագորեն մեծանում է, նրանից ետ չի մնում նաև պլացենտան, այն արդեն կազմում է 480 գր: 17-րդ շաբաթում պլացենտան ամբողջությամբ ձևավորված է, արյունատար անոթների խիտ ցանց ունի, որոնց միջոցով գալիս են սննդանյութերը և արտանետվում արտաթորանքը: Այս շաբաթ կուտակվում է, այսպես կոչված, «գորշ ճարպը», որը ճարպային հյուսվածքի մի հատուկ տեսակ է` շատ կարևոր օրգանիզմի ջերմափոխանակության համար:
Այս շրջանում պտղի մարմինը պատվում է նուրբ լանուգոյով, որը մաշկի միկրոսկոպիկ պատկերն է, և յուրահատուկ է ամեն մարդու համար: Պտղի մաշկը դեռ բարակ է՝ առանց ճարպի: Սակայն ենթամաշկային ճարպաշերտը սկսում է կուտակվել: Այն կօգնի նրան պահպանել նորմալ ջերմաստիճան` ծնվելուց հետո: Այժմ փոքրիկն ավելի ծանր է, քան պլացենտան: Ոչ մի նոր օրգան և կառուցվածք չի ձևավորվում:
Արգանդի մեջ բարձր ձայները զարմացնում են փոքրիկին:
Ուղեղն ամբողջությամբ զարգացած է, փոքրիկը կարող է ծծել, կուլ տալ, ցավ զգալ: Ներարգանդային շնչառությունը չի կարելի համեմատել արտարգանդայինի հետ: Այս շնչառական շարժումները շատ կարևոր են, դրանք նպաստում են պտղի սիրտ գնացող արյանը, բրոնխեր և թոքեր գնացող ամնիոտիկ հեղուկին, ինչը շատ կարևոր է պտղի շուրջը գտնվող ջրերի կարևոր մեխանիզմի համար: Պտղի մաշկը համարյա թափանցիկ է: Ի հայտ են գալիս ոսկրացման առաջին միջուկները: Պտուղն ակտիվ շարժումներ է կատարում:
16 ամսական հղիությունն արդեն օպտիմալ ժամանակ է ուլտրաձայնային հետազոտության համար, որը կբացառի սրտի հնարավոր պաթոլոգիաները:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 15-17 սմ
Քաշը՝ 142 գր
16 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 18-րդ շաբաթ)
Ձեր փոքրիկն արդեն արձագանքում է արտաքին աշխարհին և թույլ է տալիս իր մասին իմանալ այնքանով, որ ձեր փորիկին հրում է ոտքով: Փոքրիկը անգամ լսում է ձեզ. Լսողական համակարգն արդեն ձրավորվել է, և ուղեղի լսողության համար պատասխանատու հատվածն աշխատում է: Փոքրիկին չի վախեցնում ո′չ արյան հոսքի ձայնը, ո′չ ձեր սրտի աշխատանքի ձայնը: Սակայն բարձր ձայները նրան վախեցնում են: Մի փոքր զգայուն է դառնում նաև ակնաթաղանթը: Այս փուլում դեռ «ազատ տեղ» կա արգանդում, պտուղը շատ ակտիվ է, հաճախ փոխում է դիրքը: Նա կարող է խաչել ոտքերը, կամ ծծել բութ մատը:
Չնայած ձեզ թվում է, թե ձեր փոքրիկը քնած է, իրականում նա զգում է դրսում կատարվող ամեն ինչ: Օրինակ, եթե դուք ձեր որովայնը պահեք արևի ուժեղ ճառագայթներին, ձեր փոքրիկը կտեսնի նուրբ-վարդագույն ճառագայթում: Այս շաբաթից արդեն սկսեք խոսել փոքրիկի հետ, երգեք նրա համար՝ նա ձեզ ուշադիր լսում է:
Պտղի քաշը և երկարությունը
Երկարությունը՝ 20,5 սմ
Քաշը՝ մոտ 198-200 գր
Հենց որ նա բացում է բերանը, կուլ է տալիս մի քիչ ամնիոտիկ հեղուկ: Այս հարցում նրան օգնում են թոքերը, որոնք նախաշնչառական շարժումներ են անում: Այս շարժումների արդյուքնում հեղուկը մտնում և դուրս է գալիս բերանից: Այս շարժումների շնորհիվ հեղուկի մուտքը և ելքը, օդի բացակայության պայմաններում, հսկայական դեր են կատարում թոքերի զարգացման գործում: Ամնիոտիկ հեղուկի մի մասը դուրս է գալիս բերանից, մյուս մասը` երիկամների միջոցով ֆիլտրացվում է, և դուրս է գալիս մեզի տեսքով: Ամնիոտիկ հեղուկը` ընկնելով աղեստամոքսային համակարգ, նպաստում է նրա զարգացմանը:
Ողնուղեղը զարգացել էր դեռ երրորդ ամսվա ընթացքում, այժմ նա ունի այն կառուցվածքը, որը կպահպանվի մինչև ծնվելը: Նա նպաստում է էրիթրոցիտների և լեյկոցիտների ձևավորմանը:
Օրգանոգենեզի վերջում` պարանոցի ձևավորմանը զուգահեռ, զարգանում է նաև թիմուսը: Այս գեղձն (իր սեփական լիմֆոցիտները) «սովորեցնում» է ոչնչացնել ագրեսորներին:
Ծնվելու ժամանակ արյան բջիջները կստեղծվեն միայն ողնուղեղի և 2իմուսի կողմից, լյարդը շուտով «խաղից դուրս կգա»:
Դուք ինքներդ
Արգանդը հասնում է պորտի բարձրությանը (մոտ 16 սմ բարձրության): Այն շատ ավելի ներդաշնակ կոկոսի է նման, որը հարմար տեղավորվում է կոնքոսկրի հատակում` իր ողջ չափով:
Փորիկին արդեն հնարավոր չէ թաքցնել: Երեխային թթվածնով և անհրաժեշտ սննդանյութերով հագեցնելու համար արյունն ավելի շատ թթվածին է վերցնում թոքերիվ, քան սովորական ժամանակ: Այդ իսկ պատճառով ձեր շնչառությունն արագանում է: Երբ այս ջանքերը սպառեն թթվածնի պահուստը, դուք հևոց կզգաք:
Այս շաբաթ դուք կարող եք զգալ ձեր փոքրիկի շարժումները: Սա շատ ավելի հավանական է, եթե դա ձեր առաջին հղիություն չէ, կամ դուք նիհար եք:
Դատեք ինքներդ՝
Ներարգանդային կյանքի չորրորդ ամսում պտղի մարմնի երկարությունը հասնում է 14 սմ, քաշը` 200 գր: Նման արագ աճն առաջին հերթին կապված է կմախքի ինտենսիվ զարգացման, ինչպես նաև` որովայնի խոռոչի զագացումով:
Այս շրջանում պտղի բոլոր օրգաններն իրենց ֆունկցիան են ձեռք բերում: Օրինակ, լյարդը, որը նախորդ ամիսներին արյունաստեղծ օրգան էր, այժմ դառնում է մարսողական համակարգի օրգան: Իսկ արյունաստեղծ ֆունկցիան վերցնում է կարմիր ոսկրածուծը: Այն ավելի ու ավելի է ուժեղանում և այս ժամանակ պտղի արյան մեջ կարելի է գտնել գրեթե բոլոր մասնկները՝ էրիթրոցիտներ, լիմֆոցիտներ, լեյկոցիտներ...: Ու, չնայած նրանց մեջ դեռ շատ են չհասունացածները, այնուամենայնիվ, արյան խումբը, ինչպես նաև ռեզուս-գործոնը, արդեն կարելի է որոշել:
Եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ պտուղը ռտեզուս-դրական է, ապա կարող է զարգանալ լուրջ իմունոլոգիական հակամարտություն: Չէ որ մոր արյան մեջ են ընկնում պտղի էրիթրոցիտները, որոնք ռեզուս-դրական են: Նրա օրգանիզմի համար դրանք օտար են, ու ահա` արտադրվում են հակամարմիններ: Անցնելով պլացենտայի միջով` դրանք ընկնում են պտղի արյան մեջ, և գրոհում ու ոչնչացնում էրիթրոցիտները` առաջացնելով հեմոլիտիկ հիվանդություն: Եվ որքան մեծ է հղիությունը, այնքան շատ տոքսիներ են կուտակվում ու վատ ազդեցություն թողնում ողջ օրգանիզմի վրա, և հատկապես` պտղի ուղեղի վրա: Ահա թե ինչու է անհրաժեշտ հղի կնոջը` հնարավորինս շուտ դիմել բժշկի: Սա հատկապես շատ կարևոր է, եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ երեխայի հայրը` ռեզուս դրական: Բժիշկը կարող է պարզել` արդյո ՞ք հղի կնոջ արյան մեջ հակամարմիններ չեն հայտնվել, և եթե դրանք կան, ապա անհրաժեշտ է միջոցներ կիրառել:
Չորրորդ ամսում սկսում են գործել երիկամները: Երիկամները զարգացման բավականին բարդ ճանապարհ են անցնում: Սկզբում առաջանում է նախաերիկամը, երկրորդ ամսում` առաջնային երիկամը, որը մասնակցում է սեռական համակարգի ձևավորմանը: Երիկամի զարգացման նման բարդ ընթացքը ինչ-որ չափով բացատրում է, թե ինչու են երիկամների ի ծնե արատները հաճախ հանդիպում:
Չորրորդ ամսվա վերջում երիկամներն իրենց վերջնական տեղն են գրավում, ներառվում նյութափոխանակության մեջ և սկսում մեզ զատել: Այս մեզն անընդհատ ավելացնում է ամնիոտիկ հեղուկի ծավալը, որը զարգացող երեխայի համար բնակության միջավայր է` ընդհուպ մինչև ծնունդը: Ի դեպ, հենց ամնիոտիկ հեղուկն էլ երեխան կուլ է տալիս: Սակայն հիմնական առանձնացնող ֆունկցիան շարունակում է կատարել պլացենտան: Այդ իսկ պատճառով, եթե անգամ երիկամները ճիշտ չեն զարգանում և ամբողջ ուժով չեն աշխատում, դա գրեթե ոչ մի կերպ չի ազդում փոքրիկի վրա: Սակայն ծնվելուց հետո, երբ երիկամներն այլևս չեն կարող իրենց պարտականություններն ուրիշին «հանձնել», դրանց անբավարարության խնդիրը կարող է շատ սուր ու լուրջ խնդիր դառնալ:
Մարսողական տրակտի օրգանները ևս սկսում են գործել: Իր յուրահատուկ ֆունկցիաներն են ձեռք բերում ստամոքսը, աղիները, լեղապարկը: Աղիներում հայտնվում է առաջին պարունակությունը: Դա հիմնակում կազմված է լեղուց և առաջանում է մակոնիեմը:
Չորս ամիս շարունակ տեղի էր ունենում ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի, մակերեսի զարգացումը: Ինտենսիվորեն ստեղծվում են նյարդային բջիջները, նրանց թիվն անընդհատ աճում է, և անտեսանելի քանդակագործի ձեռքով քանդակվում են ակոսներն ու գալարները: Կենտրոնական նյարդային համակարգն ավելի ու ավելի վստահ իր ձեռքն է վերցնում օրգանիզմի կառավարման ակոսները: Նրան միանում է էնդոկրին համակարգը:
Այս շրջանում էնդոկրին սեկրեցիայի՝ արտազատման, ամենամեծ գեղձը մակերիկամներն են: Նախորդ երեք ամիսներին տեղի էր ունենում նախապատրաստական աշխատանքներ, որոնք այժմ մակերիկամներին թույլ են տալիս արտադրել հորմոնների անհրաժեշտ քանակություն: 16-րդ շաբաթում սկսում է գործել նար հիպոֆիզը՝ հաստատվում են նրա կապերն ուղեղի այլ կարևոր կենտրոնների հետ:
Եվ միայն շնչառական համակարգն է, որ չի շտապում աշխատանի մեջ մտնել: Չնայած պտղին դեռ թոքեր հարկավոր չեն, չէ՞ որ նա պլացենտայի միջոցով է շնչում:
Չորրորդ ամիսը հենց այն ամիսն է, երբ դրանից այն կողմ չի կարելի չշտապել բժշկի գնալ: Բժշկին այցելելու կարևոր պայման կարող է լինել նաև ծնողների ընտանիքի որևէ անդամի ժառանգական հիվանդությունը:
Ռիսկի գործոն է համարվում նաև հղի կնոջ տարիքը. փոքր` 18-ից, կամ` 35-ից մեծ: Այս դեպքերում շատ կարևոր է հետազոտություն անցկացնել և իմանալ գենետիկների ենթադրություններն առողջ երեխայի ծնվելու հավանականության մասին: Այս շրջանում կարելի է իմանալ նաև արդյոք զարգանում է մե՞կ պտուղ, թ՞ե` երկվորյակներ:
Ամնիոցենտեզը դա ամնիոտիկ հեղուկի հետազոտությունն է: Անհրաժեշտության դեպքում այն, որպես կանոն, կատարվում է հղիության չորրորդ ամսում: Ամնիոտիկ հեղուկի 8-10 մլ-ը թույլ է տալիս գնահատել պտղի ժառանգական համակարգը: Կարելի է որոշել պտղի սեռը, որոշել` ինչպես է ընթանում նրա զարգացումը:
Ամնիոցենտեզը բավականին բարդ հետազոտություն է և կատարվում է միայն խիստ ցուցումով:

|
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի Ման, բարև Ձեզ: Առաջնածին կանայք պտղի խաղը սկսում են զգալ հղիության 18-19 շաբաթից սկսած, կրկնածինները մի փոքր ավելի վաղ: Կարծում եմ անհանգստանալու առիթ չունեք :)




Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի Armine, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ գարդներելյոզը ինֆեկցիա չէ, դա հեշտոցի նորմալ միկրոֆլոայի խանգարման արդյունք է: Կոնկրետ գարդներելյոզը չի բերում վաղաժամ ծննդաբերության, հատկապես բուժման ֆոնի վրա:




Ման
12.02.2016




Armine
21.01.2016




manana
20.01.2016




Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Manana, բարև Ձեզ: Հղիության առաջին ամիսներին, հորմոնալ տեղաշարժերի հետ կապված կարող է նկատվել սպիտակավուն կամ քիչ դեղնավուն արտադրություն: Եթե հոտ, քոր կամ այրոցի զգացողություն չկա, անհանգստանալ պետք չէ:




Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Դուք չեիք կարող ծննդաբերությունից անմիջապես հետո դաշտան տեսնել: Ծննդաբերությունից հետո առաջին մի քանի օրերինի նկատվում է արյունային արտադրություն, հետզհետե արտադրությունը դառնում է արյունաշճային, շճային, լորձային: Այս ամեն կարող է տևել ամենաշատը մինչև 15 օր: Փաստորեն ստացվում է Դուք մոտավորապես մեկ ու կես ունեցել եք արյունային արտադրություն և դա Ձեզ չի անհանգստացրել: Հարկավոր էր տեղյակ պահել բժշկին: Ինչ վերաբերում է հղիանալուն, եթե կերակրում եք հղիանալու հավանականություն քիչ է: Կարող եք հղիության տեստ անել: Խորհուրդ կտայի դիմել գինեկոլոգի, հետազոտվել:




manana
12.01.2016




Gayane
12.01.2016




Մեդ-Պրակտիկ
08.01.2016
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է: Ծննդաբերությունից հետո քանի օր անց եք դաշտան տեսել, քանի օր է տևել դաշտանը և քանի օրը մեկ է եղել, կրծքով կերակրել եք այդ ընթացքում, թե ոչ: Խնդրում եմ մանրամասն գրել, կփորձենք օգնել Ձեզ:




Ĝayane
05.01.2016




Meri
14.11.2015




Մեդ-Պրակտիկ
02.11.2015
Հարգելի MARGARITA, բարև Ձեզ: Ծննդալուծման օպտիմալ տարբերակն ընտրելու համար հարկավոր է անոթաբանի խորհրդատվություն: Ծննդալուծման տեսակը կախված է վարիկոզի արտահայտվածության աստիճանից, որոշ դեպքերում կարող է ցուցված լինել կեսարյան հատումը, որոշ դեպքերում ոչ: Դա որոշում է անոթաբանը:




Մեդ-Պրակտիկ
02.11.2015
Հարգելի Meri, բարև Ձեզ: Ավելի արդյունավետ միջոց է ներարգանդային պարույրի տեղադրումը: Արդյունավետ է նաև կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը, որոնք պետք նշանակվեն միայն գինեկոլոգի կողմից:




Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք, ունենում եք նաև սրտխառնոց և փսխում, եթե այո, ապա քանի անգամ: Թքարտադրության ակտիվացումը բնորոշ է հղիության վաղ տոքսիկոզին, որը հղիության 12-13 շաբաթից հետո ինքնոուրույն անցնում է: Եթե գերթքարտադրությունը շատ արտահայտված չէ, ոչինչ անել հարկավոր չէ:




Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի Գաբի, բարև Ձեզ: Հղիության 12-րդ շաբաթից հետո արգանդը նոր դուրս է գալիս ցայյքի տակից, և որովայնի շրջագծի մեծացումն աստիճանաբար նկատելի է դառնում:




Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի NANA, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:




MARGARITA
19.10.2015




Meri
18.10.2015




Anahit
12.10.2015




Գաբի
10.10.2015




NANA
01.09.2015




Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի APAGA MAYRIK, բարև Ձեզ: Նորմայում առաջնածին կանայք պտղի խաղը զգում են հղիության 18-19-րդ շաբաթից սկսած, իսկ կրկնածինները մոտ մեկ շաբաթ ավելի շուտ: Սակայն, կախված օրգանզմի առանձնահատկություններից, կարող են լինել որոշ տատանումներ: 27.07.15 դրությամբ Ձեր հղիությունն արդեն 22 շաբաթ մի քանի օրական է, և արդեն պետք է որ զգաք պտղի խաղը: Եթե ըստ ՈՒՁՀ և օբյեկտիվ տվյալների պտղի զարգացումը նորմալ է ընթանում անհանգստանալու կարիք չկա:




Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Իհարկե ցանկալի էր կատարել ՈՒՁՀ հետազոտություն ավելի վաղ ժամկետներում: Որոշ խնդիրների դեպքում գանգատներ կարող էիք և չունենալ, այդ պատճառով ցանկալի է որքան հնարավոր է շուտ անցնել այդ հետազոտությունը, համոզվելու համար, որ պտղի զարգացումնը նորմալ է ընթանում:




APAGA MAYRIK
09.07.2015




Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Sat, բարև Ձեզ: Առաջնածին կանայք պտղի խաղը զգում են հղիության 19-20-րդ շաբաթից սկսած, իսկ կրկնածինները մոտ մեկ շաբաթ ավելի շուտ: Կախված օրգանիզմի առանձնահատկություններից կարող են լինել որոշ տատանումներ: Անհանգստանալու կարիք չկա:




Մեդ-Պրակտիկ
03.07.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Արտադրությունը սեռական ուղիներից ամենևին չի նշանակում, որ դա ինֆեկցիոն բնույթ ունի: Հղիության ընթացքում արտադրությունը հաճախ կապված է սնկային ախտահարման հետ, դրա պատճառը հղիության ընթացքում հեշտոցի միկրոֆլորայի խախտում է: Արտադրության բնույթը պարզելու համար, հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք, որոշ դեպքերում նույնիսկ հղիության ընթացքում կարելի է ստանալ համապատասխան բուժում:




Syuzi
29.06.2015




sat
14.06.2015




Մեդ-Պրակտիկ
13.06.2015
Հարգելի SHUSHAN, բարև Ձեզ: Հղիության առաջին եռամսյակում սեռական ուղիներից արյունային արտադրությունը, ցավերը գոտկային և աճուկային շրջաններում, վիժման սպառնալիքի նշան են: "Դյուֆաստոն" դեղամիջոցն իրենից ներկայացոնում է պրոգսետերոնի սինթետիկ անալոգ, հենց պրոգեստերոնի պակասն էլ դառնում է վիժման սպառնալիքի պատճառ: Շարունակեք բուժումը, արյունային արտադրության կամ ցավերի դեպքում անպայման նորից դիմեք գինեկոլոգի:




Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...


Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն