Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 1-ին ամիս

Հղիություն. 1-ին ամիս

Բեղմնավորում

Ձեր հղիության ժամկետի  մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում: 

 

Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու  սեռական օրգանների նորմալ գործունեությունը:


Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ,  սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան  բշտիկ,  որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:


Հզիություն. 1-ին ամիսՀղիության առաջին ամիս

 

Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ   օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն:  Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:   

 

Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը


Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ  դուրս գալիս  հաջորդ դաշտանի ժամանակ:

 

հղիության առաջին ամիսՀղիության առաջին ամիսԲեղմնավորում


46 քրոմոսոմները  ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:


Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին  ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել:  Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:


Սպերմատոզոիդներ

 

Սեռական հարաբերության ժամանակ  կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի  հետ:


Բեղմնավորումը
ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող  հատուկ բշտիկը  լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:


ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:

 

Բեղմնավորված ձվաբջջի ներսում,  բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:


Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է  մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով: 


Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ  0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:


Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:

 

ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:


Բեղմնավորված ձվաբջիջը
սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:


ԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև  ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:


Երկբջջանի էմբրիոնըՉորսբջջանի էմբրիոնըՈւթբջջանի էմբրիոնը

 

Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով  մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:


Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:

 

Արգանդում տեղավորվելը

 

Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:

 

5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):


 

Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների  և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները,  որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:

 

8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:


Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:

 

1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը


Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:

 

Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:

 

2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ


Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:

 

3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ

 

Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և  դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:

 

 3 շաբաթական հղիությունԱրյան շարժումը սրտում պտղի մոտ


Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:


Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:

 

4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ


Նյարդային փողն արդեն պատվել  է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ:  Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց: 

 

4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն

 

Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում  է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ  սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:

 

Հղիության առաջին ամիս (4 շաբաթական)

 

Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

 

Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Maria, բարև Ձեզ: Սեռական կյանքի սկսվելու հետ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ տեղաշարժեր, կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է հղիության, որոնք էլ արտահայտվում են դաշտանային ցիկլի փոփոխություններով: Հնարավոր են նաև դաշտանի անկանոնություններ, որոնք որոշ ժամանակ անց ինքնուրույն կարգավորվում են: Կանանց մեծամասնության մոտ նկատվում է դաշտանի տևողության կրճատում , եթե նախքինում կինն ունեցել է ցավոտ դաշտան, սեռական կյանքով ապրելուց հետո, դաշտանային ցավն անհետանում է: Եթե Ձեզ մոտ դաշտանն ավել առատ է դարձել և ուղեկցվում է ցավով, չի բացառվում որ կա որևէ խնդիր: Ցանկալի է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Sveta, բարև Ձեզ: Խնդրում եմ ճշտեք, միգուցե նկատի ունեք հղիության ոչ թե առաջին շաբաթը, այլ առաջին ամիսը: Հղիության վաղ ժամկետներում ցանկացած ինֆեկցիոն պրոցես, այդ թվում սուր շնչառական վարակը, ցանկալի չէ, հատկապես, եթե կա ջերմաստիճանի բարձրացում: Հղիության մինչև 12 շաբաթը տեղի է ունենում պտղի օրգանների ձևավորումը, և ցանկացած ինֆեկցիոն պրոցես կարող է վատ անդրադառնալ պտղի օրգանոգենեզի վրա: Եթե արդեն հիվանդ եք հարկավոր է, որքան հնարավոր է շուտ միջոցներ ձեռք առնել: Տեղեկացրեք Ձեր տեղամասային գինեկոլոգին համապատասխան դեղորայք ստանալու համար: 

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ: Եթե կա չբերության խնդիր, հարկավոր է մանրամասն հետազոտվել, ոչ միայն Դուք, այլև Ձեր ամուսինը: Քանի որ չբերության պատճառը կարող է լինել նաև տղամարդկային գործոնը: Միայն ՈՒՁՀ հետազոտությունը բավական չէ պարզելու համար, կա խնդիր թե ոչ: Հնարավոր է կան հորմոնալ շեղումներ, ինֆեկցիաներ կամ այլ օրգանական խնդիրներ, որոնց դեպքում ՈՒՁՀ հետազոտությունն ինֆորմատիվ չէ: Հեշտանքի առկայությունը կամ բացակայությունը կապ չունի հղիանալու հետ: Ինչ վերաբերում է հոմեոպաթիկ բուժմանը, բժիշկների կարծիքը միանշանակ չէ: Որոշ դեպքերում դա կարող է դրական էֆեկտ ունենալ, սակայն համոզված լինել չի կարելի: Բացի այդ ցանկացած բուժում առանց պատճառն իմանալու անիմաստ է: Ցանկալի է դիմել գինեկոլոգի և հետազոտվել:

maga

25.05.2015

Barev dzez mi har es verjin dashtans tesel em aprili 18in, test@ chuyca tvel hxiutyun, uzum em imanal inch mot qani shabatakan hxiutyuun e.

Մեդ-Պրակտիկ

24.05.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրությունը նորմալ չէ, եթե Դուք հղիությունից առաջ արգանդի վզիկի էրոզիա չեք ունեցել: Դա կարող է վիժման սպառնալիքի նշան լինել, ցանկալի է դիմել գինեկոլոգի: Եթե հնարավոր է որոշ ժամանակ հարաբերություն մի ունեցեք: Հղիության վաղ և ուշ ժամկետներում սեռական հարաբերությունը ցանկալի չէ:

ANI

24.05.2015

Naev nshem vor gnacel em exoi hxiutyun chka.

ANI

24.05.2015

Barev bjshkuhi jan xndrum em patasxaneq im harcin.es amusnacac em chunem erexa dashtani bacakayutyun ka 2mis hnaravor e stresi hetevanq lini?inc asel en ete 10 or дюфастон xmem or@ 2 kochak dashtain ktesnem?xndrum em aseq ardyoq дюфастон@ dashtan arajacnelu hamar e?

АРЕВИК

24.05.2015

Բարև ձեզ հարգելի բժշկուհի, կխնդրեյի հարցիս պատասխանեիք։ Ես կրծքագեղձերումս ունեմ <<մաստոպատյա․>>։ Ես կարող եմ հղիանալ և ծննդաբերել նախապես շնորհակալություն։

gohar

24.05.2015

barev dzez bjshkuhi xndrum em mi xorhurd tveq inchpes kareli e pashtpanvel ancankali hxiutyunic .ete hnaravor e mi qani ardyunavet mijoc aseq.

sona

24.05.2015

Barev dzez hargeli bjshkuhi.es xndrum em patasxaneq hetancqic hsraberutyun unenal@ vtangavof e ev ardyoq inch xndirner karajacni.ev evd mek@ harc ankexc es chgitei vor abortic heto 3 shabat chi kareli haraberutyun unenal es unecel em abortic 1 shabat heto erb indz mot aylevs artadrutyun chi exel ardyoq da vtangavor e xndrum em patasxaneq .kanxav shnorhakal em.

Lilit

23.05.2015

Hargeli masnaget, im mot arka e hxiutyun, vetjin angam indz mot dashtan grancvel e aprili 13_in, sakayn unem caver gotkayin shrjanum ev dzvatanneri shrjanum, himnakanum gisherner@. Karox eq asel te inch e da nshanakum, ka ardyoq anhangstanalu kariq?

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Nina, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի չի բացառվում, որ եղել է հղիություն, և տեղի է ունեցել ինքնաբեր բուժում: Հարկավոր է դիմել գինեկոլոգի, կատարել ՈՒՁՀ: Հնարավոր է տեղի ունեցել թերի վիժում, և արգանդի խոռոչի կյուրետաժի կարիք լինի:

Մեդ-Պրակտիկ

22.05.2015

Հարգելի Gaya, բարև Ձեզ: Վեց ամիս կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում, հղիության բացակայությունը անհանգստացնող չէ: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլին, ցիկլի տատանումը մինչև 5օր, շեղում չի համարվում: Բոլոր դեպքերում գինեկոլոգի հսկողությունը ցանկալի է:

Vardik

22.05.2015

Barev dzez xndrum em patasxaneq,dzvabjij vercnelu hamar katarvac punqciayi jamanak ardyoq cher zgacvi ,te arqandi xorochum kan kpumner te voch,te da erevum e miayn histeroskopiayi depqum,shnorhakalutyun naxapes

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ոչ միայն ցերեկային, այլև առավոտյան մեզի միջոցով կատարված թեստը կարող է բացասական լինել, նույնիսկ հղիության առկայության դեպքում: Դա կարող է լինել անորակ թեստի, թեստի ոչ ճիշը օգտագործման դեպքում: Քանի որ ԽԳ-ի` խորիոնալ գոնադոտրոպինի,  քանակն առավոտյան մեզի մեջ ավելի բարձր է, թեստն ավելի ինֆորմատիվ է: Չնայած այն հանգամանքին, որ հղիության թեստը որոշում է ուղղակի ԽԳ-ի առկայությունը, կան տարբեր զգայունության թեստեր, և ԽԳ-ի քիչ քանակի դեպքում հնարավոր է թեստը զգայուն չլինի և ստանաք կեղծ բացասական պատասխան:

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Saten, բարև Ձեզ: Հղիության արհեստական ընդհատումից հետո 2-3 շաբաթ ցանկալի չէ սեռական հարաբերություն ունենալ:

sveta

21.05.2015

barev cez cankanum em mi harc tal hxiutyan 1 shabatakan jamanak ardyoq vtangavor e grip@ ev inch xorhurd ktak inch dexamijoc kareli e ogtagorcel

Maria

21.05.2015

Barev dzez ,karoxa eq asel inchov e paymanavorvac amusnakan kyanq@ skseluc heto dashtanayin sur cavern hatkapes mejqi shrjanum ev dashtanayin cikli hachaxakanutyun@!shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

20.05.2015

Հարգելի Gohar, բարև Ձեզ: Հղիության արհեստական ընդհատումը, անկախ նրանից, թե դա Ձեր որերորդ հղիությունն է, բացասական է ազդում օրգանիզմի վրա: Հղիության արհեստական ընդհատումը վիրահատական միջամտություն է, որից հետո մեծ է ռիսկը կպումայի պրոցեսի առաջացման, ինչպես նաև արգանդի լորձաթառանթի բորբոքման: Այդ պատճառով ցանկալի է լինել գինեկոլոգի հսկողության տակ: Քանի որ բացի սեռական համակարգից արհեստական ընդհատումն ազդում է կրծքագեղձի և էնդոկրին համակարգի վրա, գանգատների դեպքում դիմեք մամոլոգի և էնդոկրինոլոգի խորհրդատվության: Հղիության արհեստական ընդհատումից հետո 3 շաբաթ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ, ցանկալի չէ նաև լողավազաններում կամ լճում լողանալը: Ցանկալի չեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Հաճախակի չափեք ջերմությունը, ջերմության բարձրացման դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Հետևեք Ձեր անձնական հիգիենային, քանի որ արհսետական ընդհատումից հետո ինֆեկցիայի անցման հավանականությունը մեծ է: 

Մեդ-Պրակտիկ

20.05.2015

Հարգելի Alis, նման բան հնարավոր չէ: Բեղմնավորման համար անհրաժեշտ է սերմնահեղուկի, կոնկրետ սպերմատոզոիդների ներթափանցում հեշտոց, որից հետո նաև արգանդի խոռոչ, որը իհարկե կապ չունի կնոջ սեռականան բավարարվածության հետ:

Anahit

20.05.2015

Barev dzez knereq mek harc tam.indz mot 8 shabatakan hxiutyun e serakan aktic heto unenum em anshan aryun da karoxe vtangavor linel xndrum em patasxaneq naxoroq shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Emma, բարև Ձեզ: Դուք նշում եք գանգատներ, որոնք սպեցիֆիկ չեն կոնկրետ հիվանդության համար, և կողմնորոշվելի միայն դրանցով դժվար է: Խնդիրը կարող է ինչպես կանացի օրգանների հետ կապված լինել, այնպես էլ կապված չլինել: Նման գանգատներ կարող էին նաև հղիության ժամանակ լինել, սակայն Դուք դաշտանի ուշացում չունեք, առավել ևս թեստը բացասական է, այսինքն հղիությունը բացառվում է: Այդ պատճառով  ցանկալի է նախ դիմել տեղամասային թերապևտին, նա Ձեզ կուղղորդի նեղ մասնագետի մոտ:

Հասմիկ

20.05.2015

Բարև ձեզ բժշկուհի, կխնդռեի հառցիս պատասղանեիք ես ամւսնացած եմ առդեն եռկւ տարի, ւ վոչ մի անգամ հղիուտյուն չի գրանցվել մօտ երեք ամիս է հաճախում ենք հոմեօպատի մօտ և իրենց դեխեռն ենք խմում ,կոիզենայի այդ մասին ծեր կառցիքը իմանալ։ Եվ հղիությու հրանցելու համար պետք է միասին օռգազմ ոիենալ թե դա էական չե։ մեկել հարաբերությունից հետօ վոտքերս վերեվ եմ դնում ու երկար ժամանակ այդպես պառկու բայց վեր կենալուց գալիս թափվումա ինչ կառօղ եմ անել, սոնոգրաֆիա արել են վոչ մի խնդիր չունեմ ասել են որ հիանալի արգանդ ունեմ։ Նախապես շնորհակալություն։

Nina

18.05.2015

Բարև ձեզ,ես գրեթե 2ամիս է ամուսնացել եմ,ապրիլ ամսվա սկզբում դաշտանը եմ տեսել,իսկ ապրիլի վերջում սկսվեց շականակագույն արտադրություն 12օր մինչև մայիսի 8. իսկ մայիսի 18 սկսվեց ուժեղ մեջքի ցավ,որին էլ հաջորդեց արյունահոսություն,խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալ եմ

Qnarik

17.05.2015

Sht shnorkal em hargeli bjshkuhi.

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Qnarik, բարև Ձեզ: Որոշ դեպքերում հնարավոր է հղիության ժամանակ դաշտան: Անկախ դաշտանի առկայությունից, եթե կա հղիություն, տեստը կլինի դրական, քանի որ այն կախված է մեզի մեջ խորիոնալ գոնադոտրոպինի առկայությունից, որը հղիության դեպքում անկախ ամեն ինչից արտադրվում է: 

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Vardik, բարև Ձեզ: Պարբերական հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են կպումներ արգանդի խոռոչում, որը կարող է խանգարել պտղաձվի իմպլանտացիային: Ցանկալի է արտամարմնային բեղմնավորումից առաջ կատարել հիստերոսկոպիա: Բացի այդ, Դուք նշում եք, որ դեղորայք չեք ստանում, որը կարող է դառնալ երիկամների ֆունկցիայի խանգարման պատճառ, որը կբարդացնի հղիության ընթացքը: Հարկավոր է տեղյակ պահել Ձեր բուժող բժշկին հիվանդության մասին, հետագա բարդություններից խուսափելու համար:

Vardik

17.05.2015

xndrum em bjishk patasxaneq

Qnarik

17.05.2015

Barev dzes bjishk xndrum em patasxaneq im ays harcin,ete miarjamanak lini ev dashtan ev hxiutyun ev test dnenq,test@ drakan cuyc kta te voch.naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

17.05.2015

Հարգելի Emma, բարև Ձեզ: Եթե Ձեր վերջին դաշտանը եղել է ապրիլի 29-ին, դաշտանի ուշացում չկա, հետևաբար այժմ ենթադրել հղիության մասին իմաստ չունի: Ինչ վերաբերում է գլխապտույտներին և ցավերին գոտկային շրջանում, Դուք նշում եք, որ արդեն մեկ ամիս է ինչ ունեք այդ գանգատները, այսինքն դրանք հղիության հետ չեն կարող կապված լինել: Պատճառն այլ է: Ընդհանուր թուլությունը և գլխապտույտը տարբեր պատճառներ կարող են ունենալ: Հարկավոր է դիմել նախ ընդհանուր թերապևտի, որը Ձեզ կուղղորդի նեղ մասնագետի մոտ:

Կարդացեք նաև

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ