Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը։ Դա հարկավոր է անել նախօրոք` հղիությունից 1-3 ամիս առաջ։


Հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու և ծխելը թողնելու համար։ Ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա հավաստիորեն հայտնի է` պտղի զարգացման դանդաղում‚ թթվածնային քաղց‚ վաղաժամ ծննդաբերություն և բազմաթիվ բարդությունների առաջացման վտանգ։ Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը։


Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության։ Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության։


Անհրաժեշտ է հետևել սննդակարգին։ Պետք է կրճատել բարձր կալորայնությամբ‚ սննդային ցածր արժեք ունեցող մթերքները` ճարպային և քաղցր ուտեստները։ Ցանկալի է սնունդը հարստացնել ֆոլաթթվով հարուստ մթերքով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր։ Ավելորդ քաշը միայն կվնասի ձեզ։ Քաշի պակասը նույնպես բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրա և իջեցնում է հղիանալու հավանականությունը։


Հիշեք‚ որ հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում‚ բայց ոչ մի դեպքում հանուն մարմնակազմվածքի մի սահմանափակեք այն նյութերի քանակը‚ որոնք անհրաժեշտ են պտղի նորմալ զարգացման համար։


Հղիության ընթացքում կանանց կոնսուլտացիա հաճախելիս ձեզ անպայման կհետազոտեն. կկշռեն‚ կչափեն ճնշումը‚ որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, կլսեն պտղի սրտի զարկերը։ Դուք կստանաք մանրակրկիտ խորհրդատվություն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և սեռական ակտիվության, աշխատանքի, հանգստի ռեժիմի և այլնի վերաբերյալ։


Առաջին այցելության ժամանակ կկատարվեն արյան լայնածավալ‚ մեզի ընդհանուր քննություն‚ քսուքի հետազոտություն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի հայտնաբերման համար, կգնահատվի ձեր ընդհանուր վիճակը։ Անպայման կհետազոտեն սիֆիլիսի, անհրաժեշտության դեպքում` սեռական ճանապարհով փոխանցվող մյուս վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Եթե հղիությունը հաստատված է‚ անպայման կորոշվեն արյան խումբը‚ շաքարի մակարդակն արյան մեջ, ռեզուս-գործոնը‚ որը սպիտակուցային նյութ է և պարունակվում է արյան կարմիր գնդիկներում։ Այն հայտնաբերվում է մարդկանց 85%-ի մոտ (ռեզուս‐գործոնը` դրական), իսկ եթե բացակայում է, նշանակում է արյան ռեզուսը բացասական է։ Եթե տղամարդու արյան ռեզուսը դրական է‚ իսկ կնոջը` բացասական‚ այդ դեպքում պտուղը կունենա ռեզուս դրական պատկանելիություն և հետագա հղիությունների ժամանակ կարող են ծագել որոշ բարդություններ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր բժշկին։


Հղիությունը և նախապատրաստվելը դրանՀղիությունը‚ երեխայի ծնունդը և մայրությունը որոշ փոփոխություններ կմտցնեն մտերիմների հետ ձեր հարաբերությունների մեջ։ Սովորաբար մարդու ծնունդը տոն է և ուրախալի իրադարձություն, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստություն է և երբեմն վիճակի բարդացում։ Այդ պատճառով հղիանալուց առաջ խորհրդակցեք ձեր ամուսնու հետ կյանքի սպասվող փոփոխությունների‚ պրոբլեմների մասին։


Երեխայի ծնունդը նշանակում է նաև ծախսերի ավելացում։ Դուք պետք է հոգ տանեք ոչ միայն մանկան մահճակալի‚ հագուստի մասին‚ այլև ամենօրյա ծախսեր նախատեսեք նրա հետագա խնամքի համար։


Պատրաստվում եք հղիանալ


Եթե օգտվում եք հակաբեղմնավորիչներից, դեղահաբերից‚ պարույրից կամ հորմոնային միջոցներից‚ ապա դադարեցրեք դրանց օգտագործումը։


Դաշտանի անկանոնության դեպքում օգտագործեք պահպանակ, որպեսզի դաշտանը կարգավորվի։ Դա պետք է կատարել պլանավորված հղիությունից 3-4 ամիս առաջ։ Նորմալ դաշտանային ցիկլը կարգավորվելուց հետո տեղի է ունենում ձվազատում։ Եթե հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ։


Բեղմնավորման մասին


Յուրաքանչյուր ամիս դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմը պատրաստ է հղիանալու։ Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը։ Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս մղվում։ Դաշտանը տևում է 3-5 օր, որի ավարտից հետո լորձաթաղանթը կրկին վերականգնվում է։ Ցիկլի ընթացքում‚ աջ կամ ձախ ձվարանում‚ որոնք արգանդի հետ կապված են ֆալոպյան փողով‚ ձվաբջիջը սկսում է հասունանալ։ 13-15‐րդ օրը‚ երբ այն արդեն հասունացած է‚ ֆոլիկուլը պատռվում է և տեղի է ունենում ձվազատում, ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման։ Ֆոլիկուլը վերածվում է դեղին մարմնի‚ որը պրոգեստերոն է արտադրում։ Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը։ Քանի որ ձվազատումը տեղի է ունենում 13-15-րդ օրը‚ ապա դաշտանի 1-2 շաբաթով ուշացումը կարող է հղիության կասկած առաջացնել։ Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից։


Հիշեք, որ եթե հղիությունը 4 շաբաթվա է‚ ապա սաղմը ընդամենը 2 շաբաթական է։


Սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքման արդյունքում միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանդափողը։ Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ։ Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի է հաջողվում ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ։ Վերջինիս և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում։ Այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես‚ որով կանխվում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ։ Եվ այսպես սկսվում է սաղմի հետագա զարգացումը։

Հեղինակ. Գայանե ԱՎԱԳՅԱՆ, բ.գ,դ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

vard

03.01.2013

barev dzez.isk ete chen hxianum artadrutyunn inch tesak e linum?

hermine

19.07.2012

hianali bazatrutjun bravo inch xhorhurd ktak ajn kananz ovker tarapum en chberutjamb ajsinkn voch zvazatum katarvox kananz mot

Գոհար

23.10.2011

Շատ գրագետ և հասկանալի է ներկայացված: Շնորհակալություն:

Tatev

31.03.2011

Shat ogtakar teqst er, shat apahov, shat mersi:

Կարդացեք նաև

Հղիություն. 40-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիություն. 40-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիությունը 40-րդ շաբաթում արդեն հասուն է: Շտապօգնությունը պարտավոր է հղիին հասցնել մոտակա ծննդատուն (եթե հղին չունի ծննդաբերության պայմանագիր կամ արդեն ծննդաբերության սկիզբն է), կամ այն ծննդատուն, որի հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Դեմքի խնամք
Հղիության տոքսիկոզներ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ. morevmankan.am
Հղիության տոքսիկոզներ. հարցազրույց Մերի Թադևոսյանի հետ. morevmankan.am

Հղիության տոքսիկոզը հղիությանն ուղեկցող ախտաբանական վիճակ է: Տոքսիկոզը երեխայի մոտ կարող որոշ բարդությունների առաջացման պատճառ դառնալ, սակայն դրանց արդյունքում արատներ չեն զարգանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գերհասուն հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am
Գերհասուն հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ. morevmankan.am

Գերհասուն հղիության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության պլանավորում. morevmankan.am
Հղիության պլանավորում. morevmankan.am

Ընտանեկան զույգերի մեծամասնությունն առանձնապես չի զբաղվում նոր հղիության պլանավորմամբ, կարծելով, որ բավական է ցանկանալ այն: Դրան ավելի լուրջ են վերաբերվում ավելի հասուն զույգերը, եթե նախկինում արդեն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության առաջին նշանները. morevmankan.am
Հղիության առաջին նշանները. morevmankan.am

Սեռական կյանք վարող յուրաքանչյուր կին, կյանքում գեթ մեկ անգամ, բախվում է հետաքրքիր վիճակի` հղիության կասկածի, ու փորձում հասկանալ հղիության առաջին նշանները: Եվ, եթե թեստը դեռ շատ վաղ է իրականցնել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 39-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 39-րդ շաբաթ. morevmankan.am

Փոքրիկի հետ հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Եթե Ձեզ մոտ ամեն բան պատրաստ է, պարզապես հանգստացեք: Իհարկե, այս ժամկետում արդեն դժվար է հանգիստ պատասխանել ընկերների և ծանոթների հարցերին, ովքեր  անընդհատ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ի՞նչն է հղիների համային տարօրինակությունների պատճառը. morevmankan.am
Ի՞նչն է հղիների համային տարօրինակությունների պատճառը. morevmankan.am

Համարյա բոլոր կանայք հղիության ընթացքում գոնե մեկ անգամ ունենում են ինչ-որ անսովոր բան ուտելու ուժեղ ցանկություն: Դա լինում է առաջին և երրորդ եռամսյակներում, երբ արյան մեջ հորմոնների քանակը բավականին բարձր է, հատկապես էսթրոգենի...

Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը, նրանք մեծ հաճույքով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության թեստ. morevmankan.am
Հղիության թեստ. morevmankan.am

Անցյալում են այն ժամանակները, երբ կինը սպասում էր 2 ամիս, որպեսզի բժիշկը հաստատի կամ ժխտի հղիությունը: Ներկայում հղիության թեստը հնարավորություն է տալիս օվուլյացիայից 10-14 օր անց ստանալ «այո» կամ «ոչ» պատասխանները...

Ինչպե՞ս սնվել տոքսիկոզի ժամանակ. morevmankan.am
Ինչպե՞ս սնվել տոքսիկոզի ժամանակ. morevmankan.am

Հղիության տոքսիկոզի ժամանակ կարող են դիտվել թուլություն, գրգռվածություն, քնկոտություն, զզվանք որոշ մթերքների, հոտերի նկատմամբ, առավոտյան` սրտխառնոց: Դա խոսում է հղիության առաջին կեսի տոքսիկոզի մասին...

Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am

Ապագա մոր համար ամենահարմարը մազերը սափրելն է: Մազահեռացման համար հատուկ քսուկի օգտագործումը հեշտ է, սակայն մի՛ մոռացեք, որ անգամ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել...

Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am
Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am

Ապագա երեխայի առողջությունը որոշակիորեն կախված է ծնողների սննդակարգից, այդ պատճառով կարևոր է հղիություն պլանավորելուց առաջ հետևել որոշակի կանոնների: Հղիության առաջին ամսից սկսվում է երեխայի մարմնի մի շարք...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ