Հղիություն, ծննդաբերություն
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը։ Դա հարկավոր է անել նախօրոք` հղիությունից 1-3 ամիս առաջ։
Հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու և ծխելը թողնելու համար։ Ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա հավաստիորեն հայտնի է` պտղի զարգացման դանդաղում‚ թթվածնային քաղց‚ վաղաժամ ծննդաբերություն և բազմաթիվ բարդությունների առաջացման վտանգ։ Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը։
Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության։ Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության։
Անհրաժեշտ է հետևել սննդակարգին։ Պետք է կրճատել բարձր կալորայնությամբ‚ սննդային ցածր արժեք ունեցող մթերքները` ճարպային և քաղցր ուտեստները։ Ցանկալի է սնունդը հարստացնել ֆոլաթթվով հարուստ մթերքով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր։ Ավելորդ քաշը միայն կվնասի ձեզ։ Քաշի պակասը նույնպես բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրա և իջեցնում է հղիանալու հավանականությունը։
Հիշեք‚ որ հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում‚ բայց ոչ մի դեպքում հանուն մարմնակազմվածքի մի սահմանափակեք այն նյութերի քանակը‚ որոնք անհրաժեշտ են պտղի նորմալ զարգացման համար։
Հղիության ընթացքում կանանց կոնսուլտացիա հաճախելիս ձեզ անպայման կհետազոտեն. կկշռեն‚ կչափեն ճնշումը‚ որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, կլսեն պտղի սրտի զարկերը։ Դուք կստանաք մանրակրկիտ խորհրդատվություն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և սեռական ակտիվության, աշխատանքի, հանգստի ռեժիմի և այլնի վերաբերյալ։
Առաջին այցելության ժամանակ կկատարվեն արյան լայնածավալ‚ մեզի ընդհանուր քննություն‚ քսուքի հետազոտություն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի հայտնաբերման համար, կգնահատվի ձեր ընդհանուր վիճակը։ Անպայման կհետազոտեն սիֆիլիսի, անհրաժեշտության դեպքում` սեռական ճանապարհով փոխանցվող մյուս վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Եթե հղիությունը հաստատված է‚ անպայման կորոշվեն արյան խումբը‚ շաքարի մակարդակն արյան մեջ, ռեզուս-գործոնը‚ որը սպիտակուցային նյութ է և պարունակվում է արյան կարմիր գնդիկներում։ Այն հայտնաբերվում է մարդկանց 85%-ի մոտ (ռեզուս‐գործոնը` դրական), իսկ եթե բացակայում է, նշանակում է արյան ռեզուսը բացասական է։ Եթե տղամարդու արյան ռեզուսը դրական է‚ իսկ կնոջը` բացասական‚ այդ դեպքում պտուղը կունենա ռեզուս դրական պատկանելիություն և հետագա հղիությունների ժամանակ կարող են ծագել որոշ բարդություններ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր բժշկին։
Հղիությունը‚ երեխայի ծնունդը և մայրությունը որոշ փոփոխություններ կմտցնեն մտերիմների հետ ձեր հարաբերությունների մեջ։ Սովորաբար մարդու ծնունդը տոն է և ուրախալի իրադարձություն, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստություն է և երբեմն վիճակի բարդացում։ Այդ պատճառով հղիանալուց առաջ խորհրդակցեք ձեր ամուսնու հետ կյանքի սպասվող փոփոխությունների‚ պրոբլեմների մասին։
Երեխայի ծնունդը նշանակում է նաև ծախսերի ավելացում։ Դուք պետք է հոգ տանեք ոչ միայն մանկան մահճակալի‚ հագուստի մասին‚ այլև ամենօրյա ծախսեր նախատեսեք նրա հետագա խնամքի համար։
Պատրաստվում եք հղիանալ
Եթե օգտվում եք հակաբեղմնավորիչներից, դեղահաբերից‚ պարույրից կամ հորմոնային միջոցներից‚ ապա դադարեցրեք դրանց օգտագործումը։
Դաշտանի անկանոնության դեպքում օգտագործեք պահպանակ, որպեսզի դաշտանը կարգավորվի։ Դա պետք է կատարել պլանավորված հղիությունից 3-4 ամիս առաջ։ Նորմալ դաշտանային ցիկլը կարգավորվելուց հետո տեղի է ունենում ձվազատում։ Եթե հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ։
Բեղմնավորման մասին
Յուրաքանչյուր ամիս դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմը պատրաստ է հղիանալու։ Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը։ Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս մղվում։ Դաշտանը տևում է 3-5 օր, որի ավարտից հետո լորձաթաղանթը կրկին վերականգնվում է։ Ցիկլի ընթացքում‚ աջ կամ ձախ ձվարանում‚ որոնք արգանդի հետ կապված են ֆալոպյան փողով‚ ձվաբջիջը սկսում է հասունանալ։ 13-15‐րդ օրը‚ երբ այն արդեն հասունացած է‚ ֆոլիկուլը պատռվում է և տեղի է ունենում ձվազատում, ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման։ Ֆոլիկուլը վերածվում է դեղին մարմնի‚ որը պրոգեստերոն է արտադրում։ Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը։ Քանի որ ձվազատումը տեղի է ունենում 13-15-րդ օրը‚ ապա դաշտանի 1-2 շաբաթով ուշացումը կարող է հղիության կասկած առաջացնել։ Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից։
Հիշեք, որ եթե հղիությունը 4 շաբաթվա է‚ ապա սաղմը ընդամենը 2 շաբաթական է։
Սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքման արդյունքում միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանդափողը։ Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ։ Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի է հաջողվում ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ։ Վերջինիս և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում։ Այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես‚ որով կանխվում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ։ Եվ այսպես սկսվում է սաղմի հետագա զարգացումը։


|
Մեդ-Պրակտիկ
14.12.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե կերակրում եք երեխային, հորոմոնալ հակաբեղմնավորիչ ամեն դեպքում չի կարելի: Ինչ վերաբերում է ներարգանդային պարուրին, կեսարյան հատումից ամենաքիչը 3-4 ամսից շուտ ցանկալի չէ տեղադրել: Կերակրման ընթացքում դաշտան չի լինում, հետևաբար մոտ 6 ամիս կարող եք օգտվել բնական կոնտրացեպցիայի մեթոդից: Սակայն պետք է նշեմ, բազմաթիվ դեպքեր կան, երբ կերարկման ընթացքում բեղմնավորում է տեղի ունեցել: Կարող եք օգտագործել պահպանակներ, ինչպես նաև սպերմիցիդ մոմիկներ կամ հեշտոցային հաբեր, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում:




ani
14.12.2015




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի Armine, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Ձվազատման տեստը զգայուն է լյուտեինազցնող հորմոնի նկտմամբ, որի քանակը կտրուկ բարձրանում է ձվազատման օրերին, իսկ հղիության տեստը զգայուն է խորիոնալ գոադոտրոպինի հանդեպ, որը հայտնվում է մեզում հղիության ժամանակ:




Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Elen, անհանգստանալու կարիք չկա: Հարաբերությունից հետո սերմնահեղուկի որոշ մասը թափվում է հեշտոցից, դա նորմալ է: Բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկը կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ, հետո էլ արգանդափողեր, որտեղ և տեղի է ունենում բեղմնավորումը:




Armine
29.05.2015




Elen
26.05.2015




Մեդ-Պրակտիկ
25.05.2015
Հարգելի Mari, բարև Ձեզ: Կանոնավոր 28-30 օրյա դաշտանային ցիկլի դեպքում, ձվազատման օրերը համընկնում են դաշտանի 14-18 օրերի հետ: Եթե Ձեր դաշտանը կանոնավոր է և տատանվում է նշված սահմաններում, ապա ձվազատման օրերը մոտավորապես կլինեն 01.06- 05.06, եթե դաշտանային ցիկլն անկանոն է, հետևաբար այդ օրերը կտատանվեն: Ձվազատման օրը այդ դեպքում կարելի է որոշել ՈՒՁՀ հսկողության կամ բազալ ջերմաչափման միջոցով: Ինչ վերաբերում է ձվազատման հավանականությանը, միանաշանակ ասել, թե ձվազատում կլինի կամ չի լինի հնարավոր չէ, նույնիսկ բացարձակ առողջ կանանց մոտ ոչ բոլոր ցիկլերի ընթացում է լինում ձվազատում:




Mari
20.05.2015




Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Alla, բարև Ձեզ: Բեղմնավորման ավելի հավանական օրերը դրանք ձվազատման օրերն են, որոնք կանոնավոր 28-30 օր տևող ցիկլի դեպքում համապատասխանում են ցիկլի 14-17 օրերին: Այսինքն դաշտանի օրվանից հաշվում եք 14 օր, այդ օրվանից սկսած մինչև 17 ,18 օրերը կատարվում է ձվազատում:




Alla
21.03.2015




Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե պլանավորում եք հղիություն, ապա տվյալ ամսում հակաբիոտիկների ընդունումը ցանկալի չէ, քանի որ հնարավոր է մինչ բեղմնավորումը դրանք օրգանիզմից ամբողջությամբ դուրս եկած չլինեն և վնասեն նոր ձևավորվող պտղին:




Ani
15.03.2015




Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Մարի, կանոնավոր, 28-30 օր տևող դաշտանային ցիկլի ընթացքում ձվազատման, ասյինքն հղիանալու ավելի հավանական օրերը հաընկնում են ցիկլի 14-17 օրերի հետ: Կախված ցիկլի տևողությունից և օրգանիզմի առանձնահատկություններից այդ օրերը կարող են տատանվել: Եթե Ձեզ մոտ դաշտան լինում է 2-3 ամիսը մեկ, նախ պետք է պարզել չկան արդյոք հորմոնալ խնդիրներ: Բնականաբար ձվազատման օրերի որոշումը այդ դեպքում հստակ չի կարող լինել, քանի որ հնարավոր է ձվազատման օրերը օրինաչափությունից դուրս են: Դուք կարող եք դիմել գինեկոլոգի և ՈՒՁՀ հետազոտությունների միջոցով ճշտել ձվազատման օրերը: Ինֆորմատիվ կարող է լինել նաև բազալ ջերմաստիճանի չափումը: Ձվազատման օրերին այն տատանվում է 36.9-37 աստիճանի սահմաններում:




Մարի
27.02.2015




Մեդ-Պրակտիկ
18.02.2015
Հարգելի Աննա, պահպանակը չի կարող ազդեցություն ունենալ դաշտանային ցիկլի վրա, առավել ևս կարգավորել այն:




Աննա
06.02.2015




Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Nazik, սոդայով լվացումները հակացուցված չեն, սակայն եթե կան խնդիրներ, որի պատճառով դիմում եք այդ մեթոդին, խորհրդակցեք գինեկոլոգի հետ:




Nazik
02.10.2014




Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Բարև հարգելի Անի, դաշտանի ավարտից հետո միանգամից հղիություն կարող ե լինել միայն այն կանանց մոտ, ովքեր ունեն կարճ դաշտանային ցիկլ (25 օրից պակաս), իսկ դաշտանային ցիկլը, որպես կանոն բավականին երկար է: Այսպես ուրեմն, 10 օրվա ցիկլի դեպքում, դաշտանի ավարտից 3 օր հետո կարող է ձվազատում տեղի ունենալ, իսկ դա նշանակում է, որ բեղմնավորում հնարավոր է: Սա կարճատև դաշտանային ցիկլով կանանց մոտ է նկատվում: Իսկ ահա դասական դաշտանային ցիկլի դեպքում, որը տևում է 28-30 օր, ձվազատում տեղի է ունենում ցիկլի 14-16 օրերին` ցիկլի երկրորդ փուլն է սա: Դաշտանային ցիկլը ավարտվում է արյունային արտադրության հեռացումով, որի ժամանակ, և որի ավարտին հաջորդող 3 օրերի ընթացքում բեղմնավորում տեղի չի ունենում:




Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի ԱՆՆԱ, դաշտանային ցիկլը շատ կանանց մոտ է ցավային սինդրոմով ուղեկցվում: Սովորաբար դրա պատճառներից է արգանդի որոշակի թեքվածությունը, որին նպաստող հանգամանք է միզապարկը երկար ժամանակ լիքը պահելը: Փորձեք երկար չպահել մեզը, տանելի ցավերի դեպքում չարժե դիմել ցավազրկողների: Շատ դեպքերում առաջին հղիությունից և ծննդաերությունից հետո անցնում կամ մեղմանում են ցավերը:




Ani
09.07.2014




ԱՆՆԱ
06.07.2014




Մեդ-Պրակտիկ
28.01.2014
Հարգելի Դիաննա, բարև Ձեզ, եթե հաշվի չառնենք ուրիշ այլ բան, հոգեկան թե՛ դրական, թե՛ բացասական հուզումները, որոնք հեռու չեն ամուսնության և նոր պայմանների ադապտացիայի առաջին ամիսներին, կարող են որոշ փոփոխություններ առաջացնել: Սակայն առաջին հերթին խորուրդ ենք տալիս հղիության թեստ կատարել:




Դիաննա
28.01.2014




Մեդ-Պրակտիկ
05.12.2013
Հարգելի ԱՆուշ, բարև Ձեզ, եթե ֆոլիկուլը հասունանում է անգամ ուշացումով և կատարվում է ձվազատում, հղիությունը կարելի է համարել երաշխավորված, հարկավոր է փնտրել այլ պատճառներ, սակայն չի բացառվում, որ պատճառը պայմանավորված լինի Ձեր հոգեկան լարվածության ու անհանգիստ սպասումների հետ: Ուստի լավ կլինի աշխատեք ինքներդ Ձեր վրա, թուլանաք, չմտածեք, ու, հավատացեք, կօգնի..




anush
02.12.2013




Մեդ-Պրակտիկ
01.12.2013
Հարգելի Անուշ, ձվազատումը սովորաբար կատարվում է մոտովորապես դաշտանային ցիկլի կեսում, իսկ 22, 23, 25-րդ օրերը քանի որ կհամապատասխանեն 40-50 օրյա ցիկլային ժամանակահատվածի կեսին, ուստի դա հավանական է միայն դաշտանային ցիկլի խանգարոմների ժամանակ, երբ ձվազատումն ուշանում է: Եթե ուշացումները սկսում են կրել քրոնիկ բնույթ, հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:




anush
28.11.2013




Մեդ-Պրակտիկ
05.11.2013
Հարգելի Ռուզան, բարև Ձեզ, եթե Դու չունեք առողջական խնդիրներ, որոնք կարող են հակացուցված լինել հղիանալուն և ծննդաբերելուն, ապա որոշումը Ձերն է՝ փոքրիկ ունենալու: Կեսարյան հատմամբ երեխա ունենալու համար Դուք կարող եք որոշում կայացնել, եթե այս պարագայում նույնպես չխանգարեն առողջական խնդիրներ:




Ռուզան
04.11.2013




Կարդացեք նաև

Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից...



Ե՞րբ է օգտագործվում
Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում...



Յուրաքանչյուր կին, պատրաստվելով մայրանալ, լավագույն և բարենպաստ ելքի հույս ունի, և դա ճիշտ է։ Այդ դեպքում կինը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին...



Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է...



Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...



Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:
Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...



Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...



Որքանո՞վ են կարևորված պտղի հետազոտությունները հղիության ընթացքում:
Պտղի հետազոտությունները կատարվում են ամբողջ հղիության ընթացքում: Տարբեր ժամկետներում կատարվում են...



Հղիության տոքսիկոզը հղիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակ է, որը դադարում է հղիության ավարտի հետ...



Ի՞նչ է արտարգանդային հղիությունը
Արտարգանդային հղիությունն այն վիճակն է, երբ բեղմնավորված ձվաբջիջն իմպլանտացվում է արգանդից դուրս, սովորաբար, ֆալոպյան փողերից մեկում, որի պատճառով կարող է լինել ֆալոպան փողի պատռվածք և ներքին...



Ի՞նչ է փոխնակ մայրությունը:
Փոխնակ մայրությունը կնոջ կողմից երեխայի կրումը և ծննդաբերումն է մեկ ուրիշ անձի կամ անձանց համար...



Վիտամին D-ն կենսական անհրաժեշտության էլեմենտ է, որը կարող է մորից փոխանցվել երեխային ներարգանդային կյանքի ընթացքում: Ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, այն օգնում է պտղի գլխուղեղի զարգացմանը...



Ի՞նչ է էմբրիոնի կրիոկոնսերվացիան:
Էմբրիոնի կրիոկոնսերվացիան արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով ստացված էմբրիոնների...



Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները
Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...



Ի՞նչ է կրիոկոնսերվացումը:
Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ