Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Կեսարյան հատումը վնասակար է երեխայի համար. Գիտնականներ

Կեսարյան հատումը վնասակար է երեխայի համար. Գիտնականներ

Գիտնականները ապացուել են, որ կեսարյան հատման ճանապարհով երեխա ունենալը, եթե դրա համար չկան լուրջ պատճառներ, վտանգավոր է ոչ միայն մոր, այլ՝ երեխայի առողջությանը։


Երեխայի միկրոֆլորան, ինչը փոխանցվում է մոր մարմնից դուրս, տարբերվում է բնական ճանապարհով ծնված երեխաների միկրոֆլորայից։


Ինչպես պնդում են գիտնականները՝ «կեսարյան» երեխաների հետագա հիվանդությունների հիմնական պատճառը հենց դա է։


Պուերտո Ռիկոյի և Կոլորադոյի համալսարանների և Վենեսուելլայի ԳԱԱ ի երկու ինստիտուտների գիտնակաները եկել են այն եզրահանգման, որ բնական ճանապարհով մոր արգանդից դուրս եկած երեխան ստանում է բնական, անհրաժեշտ միկրոֆլորան մոր օրգանիզմից, այնինչ՝ կեսարյան հատման ճանապարհով ծնվածները այն չեն ստանում։


Կեսարյան հատման ճանապարհով երեխա ունեցած կանանցից, ծննդաբերությունից անմիջապես հետո վերցրել են միկրոֆլորայի տվյալներ բերանից, կոկորդից, քթից և մաշկից, նույնը արել են նաև նորածիններին։


Պարզ է դարձել, որ երեխաները չեն ստացել բանակն միկրոֆլորա, այսինքն՝ լույս աշխարհ են եկել առանց ահնրաժեշտ բակտերոլոգիական պաշտպանության։ «Կեսարյան» երեխաները ունեում են մեկ տիպի միկրոֆլորա մարմնի բոլոր հատվածներում, իսկ բնական ճանապարհով ծնվածների մոտ դա բազմազան է՝ բերանում այլ, քթում այլ ևն։


Հետազոտական խմբի ղեկավար Էլիզաբեթ Կոստելլոն հետազոտությունների ավարտից հետո ասել է.


«Այն ինչ մենք բացահայտեցինք հետազոտման արդյունքում, ապացուցում է, որ կեսարյան ճանապարհով ծնված երեխաների առողջությունը վտանգված է»։


Հայտնի է նաև, որ «Կեսարյան» երեխաները առավել հակված են սնկային և մաշկային հիվանդություններ ունենալուն, քան՝ բնական ճանապարհով ծնված երեխաները։


Գիտնականների խումբը հույս է հայտնել, որ արդյունքների հրապարակումից հետո կանայք կսկսեն ավելի նախընտրել ծննդաբերելու բնական ճանապարհը։


Ըստ ԱՄՆ ի առողջապահության նախարարության տվյալների՝ ամերիկուհիների մոտ 40 տոկոսը նախընտրում է երեխա ունենալու ոչ բնական ճանապարհը։


Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարելի է կարդալ PNAS ամսագրում։


Սկզբնաղբյուր. yerevaklur.am
Լուսանկարը. lisavika.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ