Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին:

 

Մարմնի լեզուն ձեզ ավելի շատ բան կասի, քան բառերը: Մտադրությունների և զգացմունքների այսպիսի «տեղեկատու» էլ ծիծաղն է՝ գրում է factblog.ru-ն:

 

Ծիծաղելու ժամանակ բերանը ձեռքերով փակելը ամոթխածության և անինքնավստահության նշան է: Դա բավականին պարզ բացատրություն ունի. մարդը կիրառում է պաշտպանական մեխանիզմ՝ փորձելով թաքցնել սեփական բարդույթներն ու թերությունները: Նման մարդը այնքան էլ չի ցանկանում իրեն բացահայտել մարդկանց առջև, հաճախ կարմրում է և ամաչում՝ փորձելով աննկատ մնալ:

 

Իսկ եթե զրուցակիցը բավականին բարձր է ծիծաղում և լայն բացում է բերանը, ապա, ամենայն հավանականությամբ, նա շարժուն և ակտիվ մարդ է: Նրա գլխավոր թերությունը մյուսներին չլսելն է, չնայած նա կարող է անսահման երկար խոսել, այդ պատճառով էլ նա պետք է ավելի չափավոր և զուսպ լինի, որպեսզի զրույցի ժամանակ խուսափի կոնֆլիկտներից:

 

Հանդիպե՞լ եք այնպիսի մարդկանց, ովքեր ծիծաղելիս գլուխը հետ են գցում: Նրանք մեծ, բարի սիրտ ունեն, չափազանց դյուրահավատ են և վստահող: Այսպիսի մարդիկ իրենց զգուցմունքների գերին են դառնում:

 

Եթե մարդը ծիծաղելիս կնճռոտում է քիթը, ապա նրան կարելի է պահպանողական համարել: Նրա մոտ զգացմունքային վիճակները արագ փոփոխվում են, ինչպես նաև այս մարդը վեճի ժամանակ երկար չի հակառակվի, եթե դուք մի քանի անժխտելի փաստեր ներկայացնեք:

 

Մարդը, ով ծիծաղելիս կկոցում է կոպերը, ինքնավստահ է և բավականին հանգիստ: Այս մարդը ակտիվ գործողությունների է ձգտում, հաճախ բարձր ինտելեկտի տեր անձնավորություն է, որը նրան օգնում է հաղթել վեճերում:

 

Մարդ, ով ծիծաղելու ստանդարտ ձև չունի, ամենայն հավանականությամբ, մեծ անհատականություն է: Նրա մեջ միահյուսված են բնավորության տարբեր գծեր, սակայն հարկավոր է հիշել, որ նման մարդիկ կարող են ցանկացած ոլորտում իրենց կարծիքը միակը համարել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. edinstvennaya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ