Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես, սիրած կամ հաճախ կրած սանրվածքի մասին է:

Հյուս

Հյուսերի սիրահարները, լինի դա դասական հյուս կամ տարբեր «հասկեր», որպես կանոն, ինքնաբավ են, հազվադեպ են ձանձրանում մենակ մնալով: Հյուսեր կրող կանայք և աղջիկները շատ հավաքված են, կարող են հասնել իրենց նպատակներին: Նրանք, ովքեր շատ ամուր են հյուսում մազերը աչքի են ընկնում փակ բնությամբ, իսկ թույլ հյուերի սիրահարները ավելի բաց են և շփվող:

Կարճ սանրվածք

Այսպիսի սանրվածք կրում են էներգետիկ եւ շատ անկախ կանայք, որոնք սովոր են ապրել սեփական կանոններով, առանց հաշվի առնելու ուրիշի կարծիքը: Նրանք առանձնանում են լավ հումորի զգացումով եւ բարձր ինտելեկտով: Ասիմետրիկ սանրվածքը ցուցադրում է կնոջ էներգետիկ աշխույժ բնույթը, այսպիսի կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին եւ զգեստապահարանին:

Ձիու պոչիկ

Այսպիսի պոչիկների սիրահարները պատվախնդիր են, անկեղծ եւ փառասեր: Նրանք գործնական անձնավորություններ են եւ սովոր են շարժվել ուղիղ դեպի նպատակակետը: Նման կանայք համակերպվող և զիջող են շրջապատողների հետ հարաբերություններում, իսկ առօրյա կյանքում տնարար են, նրանց համար «ընտանիք» հասկացությունը սրբություն է:

Երկար բաց թողած մազեր

Այսպիսի մազեր ունեցողները նրբանկատ անձնավորություններ են: Դեմքին թափվող մազափնջերն օգտագործում են որպես միջոց արտաքին աշխարհից պաշտպանվելու համար: Երկար ուղիղ մազերով կանայք, սովորաբար դաստիարակվել են պահպանողական ընտանիքներում: Եթե մազերը գանգուր են, դա խոսում է այն մասին, որ կինը սիրում է աղմկոտ երեկույթներ, վառ տպավորություններ, սիրախաղեր:

Փնջեր

Բարձր փնջերի սիրահարները (անկախ փնջի չափից) վառ, բռնկվող անձնավորություններ են, շատ շփվող ու աղմկոտ են, բայց մտերիմ ընկերուհիներ նրանք, որպես կանոն, քիչ ունեն: Նրանք միշտ ձգտում են առանձնանալ ամբոխից: Նրանք, ովքեր փունջ են անում ծոծրակին, օժտված են ստեղծագործական տաղանդով, սակայն կյանքը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս նրանց ցուցադրել այդ տաղանդը ցածր ինքնագնահատականի, համեստության, կամ ամաչկոտության պատճառով:

Սկզբնաղբյուր. fact.am
Լուսանկարը. krasotki.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ