Թեստեր
Չե՞ք կարողանում դիմադրել ցավին. մեղավոր է Ձեր աչքերի գույնը. med.news.am
Աչքերը հոգու հայելին են։ Վերջերս գիտնականները բացահայտել են, որ մեր հոգու հայելիների՝ աչքերի գույնի եւ առողջության միջեւ մի զարմանալի կապ կա։ Նրանք անգամ պարզել են, որ աչքերի գույնը կարող է «պատմել», թե ինչքան ցավ է մարդը զգում, որքան արագ է նրա ուղեղն աշխատում եւ ինչքան շուտ է մարդը հարբում։
Պրոֆեսոր Ինա Բելֆերը՝ Փիթսբուրգի համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժանմունքից, հետազոտելով 58 հղի կանանց, եկել է այն եզրակացության, որ աչքերի բաց գունավորում ունեցող կանայք ծննդաբերելիս ավելի քիչ ցավեր են ունենում։ Ավելին, նրանք ավելի քիչ են անհանգստանում ծննդաբերությունից հետո, եւ նման կանանց մոտ դեպրեսիա եւ բացասական զգացմունքներ ավելի քիչ են նկատվում, ասել է պրոֆեսոր Բելֆերը։
Մինչեւ վերջերս կարծիք կար, որ մարդու աչքերի գույնը պայմանավորված է մեկ գենով։ «Սա հիմարություն է»,- ասել է Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանի բիոմոլեկուլյար գիտությունների ավագ դասախոս, դոկտոր Ջերի Լուհելնենը։ «Մենք գիտենք, որ աչքի գույնը պայմանավորված է մարդկանց գեներում 12-13 անհատական տարբերակումներով, եւ այս գեները տարբեր գործողություններ են կատարում։ Դրանցից մեկը՝ մուգ աչքեր ունեցող մարդկանց մոտ առկա NCX-4-ը, վերահսկում է մի շարք սպիտակուցների, որոնք՝ ըստ վերջին հետազոտությունների, մեծապես կապված են ցավի հետ։ Մելանինը՝ աչքերը մգացնող պիգմենտը, նույնպես զուգորդվում է ցավի հետ։
Մելանինը շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց նաեւ ավելի ընկալունակ է դարձնում ալկոհոլի նկատմամբ՝ ըստ Ատլանտայի Ջորջիա համալսարանի հոգեբանների։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 12 000 կանանց ու տղամարդկանց եւ պարզել, որ բաց գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի շատ ալկոհոլ են սպառում, քան մուգ գունավորում ունեցողները։ Պատճառն այն է, որ վերջիններս ավելի քիչ են խմում (հետեւաբար, հարբեցող դառնալու հավանականությունը նույնպես քիչ է), քանի որ նրանց ավելի քիչ քանակությամբ ալկոհոլ է պետք հարբելու համար։
Մելանինը ո՛չ միայն աչքերին մգություն է տալիս, այլեւ մեկուսացնում է ուղեղի բջիջների միջեւ առկա էլէկտրական կապերը։ Ինչքան շատ մելանին կա ուղեղում, այնքան ուղեղն ավելի արդյունավետ, զգայուն եւ արագ է գործում։ Իսկ կապույտ աչքեր ունեցող մարդկանց ուղեղի դանդաղ ռեակցիաները նշանակում են, որ իրենք ավելի խորաթափանց եւ ռազմավարական մտածելակերպ ունեն։ Լուիսվիլի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կապույտ աչքեր ունեցող ուսանողները ավելի ճիշտ են պլանավորել ու օգտագործել իրենց ժամանակը եւ ավելի հաջող կերպով են սովորել ու հանձնել քննությունները։
Մելանինի պակասը մարդկանց մաշկն ավելի փխրուն է դարձնում, եւ մաշկը չի կարողանում վիտամին D սինթեզել։ Սա շատ կարեւոր է հատկապես հյուսիսային կլիմա ունեցող վայրերում բնակվող մարդկանց համար, քանի որ այստեղ արեւի լույսը քիչ է, ինչը պարտադիր պայման է վիտամին D արտադրելու համար։
12.06.2014 Կարդացեք նաև
12.01.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ